Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Սպասվող ընտրություններին իշխանությունը մասնակցում է մի կարգախոսով, որը բոլորովին չի համապատասխանում իր գործունեությանը։ Միանշանակ է, որ 3 պատերազմ բերածները չեն կարող խաղաղություն ապահովել։ Բայց վտանգը միայն ռազմական գործողությունների մեջ չէ։ Սրանք մեզ պարտության են տանում նաև առանց կրակոցի։

Նիկոլի վերընտրվելը նշանակում է, որ ոչ միայն այդ հատվածից դուրս չեն գալու, այլև վաղը Ադրբեջանին կհանձնեն մեր տարածքները՝ անունը դնելով անկլավ։ Տիգրանաշենին ու մի շարք գյուղերի սպասվում է այդ ճակատագիրը։

Մեկ այլ վտանգ էլ գյուղերի հետևողական դատարկումն է։ Գուցե իշխանությունը ավտոբուսներ չի տանում ու Արցախի նման կազմակերպում բռնագաղթ, բայց անում է ամեն ինչ, որ այդ գյուղերը դատարկվեն։ Գնացեք սահմանամերձ գյուղեր, հաշվեք քանի տուն կա, որի դռներին կողպեք է։

Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են դատարկվում այս գյուղերը, ո՞ւմ համար են մաքրվում այս տարածքները բնակչությունից։ Տպավորությունը շատ ցավոտ է․ մեզ սպասում է սողացող, լուռ օկուպացիա։