Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


07.09.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը պարզապես հռետորական ձևակերպում չէ, այլ Բաքվի պետական քաղաքականության առանցքային տարրերից մեկը։ Պաշտոնապես այն ենթադրում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» ներկայիս Հայաստանի տարածք։ Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, 300 հազարը միայն առաջին փուլն է։ Հաշվի առնելով Ադրբեջանի բնական ժողովրդագրական աճը (որի բնակչությունն արդեն մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը) և հետագա սերունդներին, երկարաժամկետ հեռանկարում խոսքը կարող է գնալ մինչև մեկ միլիոն վերաբնակչի մասին։ Հայկական կողմի համար սա հնչում է որպես դատավճիռ՝ պետականության…
03.06.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Այսօր Euromedia24-ի եթերում կայացել է քննարկում՝ «Ոչ Արևմտյան Ադրբեջան» շարժման համակարգողներ Հայկ Նահապետյանի և Սուրեն Սուրենյանցի մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ակտիվորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգին, ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հնչող հայտարարություններին, ինչպես նաև այդ նարատիվների քաղաքական և անվտանգային հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։ Բանախոսները ներկայացրել են իրենց գնահատականները տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի միջազգային հարթակներում իրականացվող գործունեության և Հայաստանի առջև…
02.06.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
2026 թվականի հունիսի 4-ին, Euromedia24-ի մամուլի կենտրոնում (Երևան, Պարոնյան փողոց 40) տեղի կունենա Հայկական ժողովրդական շարժման «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» խորագրով կլոր սեղանը։ Ինչո՞ւ է սա կարևոր հենց հիմա։ Ադրբեջանը ոչ միայն հայտարարում է իր պահանջների մասին, այլև անցել է դրանց իրականացմանը․ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ընդունվել է «Վերադարձի հայեցակարգը», առաջ են մղվում ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի, սեփականության վերանայման, ադրբեջաներենի կիրառման և «վերադարձածների»՝ Հայաստանի ուժային կառույցներում ներգրավման պահանջները։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ երկրի…
28.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Իշխանությունները փորձում են մեր ժողովրդից թաքցնել այն փաստը, որ ստեղծվում են բոլոր նախադրյալներն ու իրավական հնարավորությունները, որպեսզի հարևան երկրի քաղաքացիները կարողանան տեղափոխվել այստեղ և գույք ձեռք բերել Հայաստանում։ Այս մասին մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեզը քննարկվում է արդեն ավելի քան…
25.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանի «ժողովրդագրական փորացավը» Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բացատրում էր, որ Հայաստանում բնակչության 90 տոկոս և ավելին երբեք հայ չի եղել: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակով է դա ասել և ինչ ենթատեքստում է ասել: Քանի որ չգիտեմ փորացավի հիմքը, պետք է ուղղակի մի քանի ժողովրդագրական փաստ նշեմ: Որպես հիմք վերցնում են 1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարը: Դրա համաձայն, Խորհրդային Հայաստանում 1926 թվականին բնակչության ընդհանուր թիվը կազմել է 880,464 հոգի, որից ազգային…
25.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ https://www.aravot.am/2026/05/25/1558995
24.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Պատմական զուգահեռի սկզբունքով դիտարկելիս՝ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերյան 44-օրյայից ի վեր Հայաստանի առջեւ դնում է ճիշտ նույնպիսի պահանջներ, որպիսիք Առաջին աշխարհամարտում՝ 1914-ին, Ավստրիան առաջադրում էր Սերբիային։ Ընդ որում՝ պահանջներ ներկայացնելուն համընթաց՝ Ադրբեջանը, Ավստրիայի օրինակով, օգտագործում է որոշակի բառապաշար, որն ունի միջազգային հենք: Օրինակ՝ Արցախի պատերազմը դիտարկում է որպես Հատուկ ռազմական գործողություն (ՀՌԳ): Այդ բառեզրը հետագայում Ռուսաստանը կիրառեց Ուկրաինայի դեմ պատերազմում: Շատ ավելի վաղ Միացյալ Նահանգներն այն օգտագործում էր Աֆղանստանի, Իրաքի,…
22.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
300 հազար ադրբեջանցիների «վերադարձիվ վերաբերյալ խոսույթը կենտրոնական թեմաներից մեկն է նախընտրական այս քարոզարշավի ընթացքում։ Մայիսի 8-ից՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրվանից մինչ այսօր Facebook-ում, Telegram-ում, TikTok-ում և YouTube-ում միասին ավելի քան 200 հրապարակում է արվել այս թեմայով։ Որտեղի՞ց սկիզբ առավ 300 ադրբեջանցիների «վերադարձի» մասին խոսույթը 2024-ի դեկտեմբերին ռուսական ВГТРК-ին և РИА Новости-ին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել էր, թե մոտ 300 հազար ադրբեջանցիներ, որոնք 1980-90-ականներին հեռացել են Հայաստանից, ցանկանում են «վերադառնալ» և նույնիսկ դիմել են Հայաստանի…
22.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Եթե 2022-2024 թվականները «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի ակտիվ շրջանառության մեջ մտնելու, միջազգայնացնելու, ինչպես նաև կրթական ու գաղափարական ինստիտուցիոնալացման փուլերն էին, որոնք ներկայացրել ենք հոդվածի առաջին մասում, ապա 2025-2026 թվականներին այն Ադրբեջանի իշխանությունների կողմից դարձավ Հայաստանի Հանրապետության դեմ ճնշման նոր գործիք։ Բաքուն սա օգտագործում էր թե՛ որպես բանակցային ճնշման ու հոգեբանական ազդեցության գործիք, թե՛ իր տարածաշրջանային պահանջների «գաղափարական» հիմք։ 2025-2026 թվականի զարգացումներն առավել ուշագրավ են հատկապես Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության պայմանագրի…