Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Հրապարակում ենք այն քաղաքական գործիչների, դիվանագետների, պաշտոնյաների, գիտնականների, լրագրողների, մշակույթի ու արվեստի գործիչների ցանկը, ովքեր անմիջականորեն ներգրավված են «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղման գործում։ Այս մարդիկ օրենքների ու միջազգային իրավական ակտերի նախագծեր են գրում, դպրոցական դասագրքեր կազմում, համաշխարհային քաղաքական, պատմական ու մշակութային օրակարգում հետևողականորեն օրինականացնում «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։
Մահերրամ Գասիմլի՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ։

Առաջատար բանագետներից ու «աշուղական արվեստի» (ժողովրդական իմպրովիզացիոն երգի ավանդույթների) հետազոտողներից մեկն է։ «Աշուղների արվեստը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառելու նախագծի գիտական խորհրդատուն է։ Առանցքային դեր է խաղում «արևմտաադրբեջանական աշուղների» կերպարի ինստիտուցիոնալացման գործում։ Կազմակերպում է նախագծեր ու համերգներ՝ նվիրված Գյոյչայի, Զանգեզուրի, Լոռու, Փամբակի, Իրևանի հովտի» և այլ շրջանների աշուղական ավանդույթներին։ Վարում է «Երեկո երաժշտությամբ և խոսքով» հեռուստաշարը, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի սազի ու երգի երիտասարդ կատարողները» թողարկումները։ Նրա գիտական ղեկավարությամբ հրատարակվել է «Արևմտյան Ադրբեջանի աշուղները» պոետական անթոլոգիան։

Սաբիր Ռուստամխանլի՝ Ադրբեջանի ժողովրդական պոետ, բանասեր։

Ադրբեջանի «հաղթանակներին» ու պատմական հողեր «վերադարձին» նվիրված շուրջ 40 երգի տեքստերի հեղինակ է՝ ներառյալ վերջերս ներկայացված «Զանգեզուրի երգը», ինչպես նաև այնպիսի վերնագրերով երգեր, ինչպիսիք են՝ «Քաջ զինվոր, պի՛նդ կանգնիր», «Գնդակից պատրաստված շապիկը», «Արշավ դեպի Շուշի», «Կեցցե՛ Ադրբեջանը»։

Սաբիր Ռուստամխանլի՝ Ադրբեջանի ժողովրդական պոետ, բանասեր։

Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի անդամ, տարբեր ժամանակներում եղել է Կոնգրեսի վեհաժողովի խոսնակը, Տնօրենների խորհրդի անդամն ու նախագահը։ Խոսում է «Արևմտյան Ադրբեջանի պատմությունը գրելու» անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ խոսքն այն հողերի մասին է, որտեղ «ադրբեջանցիները ենթարկվել են տեղահանությունների ու ցեղասպանության»։ Գիտաժողովների ու կլոր սեղանների ժամանակ հանդես է գալիս որպես «ժողովրդական պոետ»՝ Ղարաբաղից դեպի Արևմտյան Ադրբեջան կապը տանելով ու կոչ անելով ստեղծել «Արևմտյան Ադրբեջանի պատմության և ցեղասպանության թանգարաններ»։ Նրա «Վերադարձ Ղարաբաղ» պոեմն ու այլ ստեղծագործություններ պաշտոնական դիսկուրսում օգտագործվում են որպես «վերադարձի» նարատիվի գեղարվեստական հենարան՝ նախ դեպի Ղարաբաղ, իսկ հետո նաև դեպի «Արևմտյան Ադրբեջան»։

Վուգար Ջամալզադե՝ Ադրբեջանի վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ու դաշնակահար, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի դոցենտ։

Հայտնի է որպես բազմաթիվ հայրենասիրական ու լիրիկական երգերի հեղինակ ու գործիքավորող, աշխատել է տարբեր հանրահայտ կատարողների ու նվագախմբերի հետ, երաժշտություն է գրում ադրբեջանական հեռուստատեսության և կինոնկարների համար։ Գրել է «Զանգեզուրի երգի» երաժշտությունը, ինչը տրամաբանորեն տեղավորվում է նրա՝ որպես պաշտոնական հայրենասիրական օրակարգը (ներառյալ «Արևմտյան Ադրբեջանի» դոկտրինը) սպասարկող կոմպոզիտորի երգացանկում։

Շահին Մուսաօղլու՝ ադրբեջանցի պոետ-երգահան ու գրող, ԱՊՀ գրողների միջազգային միության անդամ։ Ադրբեջանի «հաղթանակներին» ու պատմական հողեր «վերադարձին» նվիրված շուրջ 40 երգի տեքստերի հեղինակ է՝ ներառյալ վերջերս ներկայացված «Զանգեզուրի երգը», ինչպես նաև այնպիսի վերնագրերով երգեր, ինչպիսիք են՝ «Քաջ զինվոր, պի՛նդ կանգնիր», «Գնդակից պատրաստված շապիկը», «Արշավ դեպի Շուշի», «Կեցցե՛ Ադրբեջանը»։

Ռամիլ Գասիմով՝ ադրբեջանցի օպերային ու էստրադային երգիչ (լիրիկական տենոր), Ադրբեջանի վաստակավոր արտիստ (2015)։

Ժամանակակից ադրբեջանական երաժշտական մշակույթի ու հայրենասիրական արվեստի դեմքը։

2025 թվականին ներկայացված «Զանգեզուրի երգի» հայեցակարգի հեղինակն ու կատարողն է (երաժշտությունը՝ Վուգար Ջամալզադեի, խոսքերը՝ Շահին Մուսաօղլուի)։ Ակտիվորեն հանդես է գալիս հյուրախաղերով (Թուրքիա, Ռուսաստան, Եվրոպայի երկրներ և այլն)՝ միաժամանակ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ մշակութային կառույցներում. տարբեր տարիների եղել է Ադրբեջանի հեռուստատեսության ու ռադիոյի երաժշտական կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարը, «Mədəniyyət» հեռուստաալիքի, Հեյդար Ալիևի անվան պալատի, իսկ այնուհետև՝ Գյանջայի Ֆիկրեթ Ամիրովի անվան պետական ֆիլհարմոնիայի տնօրենը։

Ռզա Ավշարով (ստեղծագործական կեղծանունը՝ Ռզա Ավշար)՝ Ադրբեջանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2009)։

Նրա աշխատանքները պահվում են Ադրբեջանի Արվեստի պետական թանգարանում ու Պետական պատկերասրահում։

Ակտիվորեն մասնակցում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի միջոցառումներին։ Պաշտոնական ռեպորտաժներում ընդգծվում է, որ Ավշարն անդրադառնում է «ադրբեջանական ժողովրդի ողբերգությունների» թեմաներին ու ցուցադրում է «հայրենիքի ցավն ու գեղեցկությունը», այդ թվում՝ «հայկական վանդալիզմի» մասին կտավները։ Փաստացի ներառված է այն նկարիչների «պաշտոնական պանթեոնում», որոնք խորհրդանշականորեն սատարում ու առաջ են մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու դրա տեսողական կանոնը։

Աղաալի Իբրահիմով՝ Ադրբեջանի ժողովրդական նկարիչ (2007), Նկարիչների պաշտոնական միության քարտուղար։

Աշխատանքները ցուցադրվել են Ռուսաստանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Սիրիայում, Բուլղարիայում ու այլ երկրներում։

Պարբերաբար մասնակցում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի միջոցառումներին, մասնավորապես՝ ընդգրկված է Նկարիչների միության հետ համատեղ անցկացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» մրցույթի ժյուրիի կազմում։ Այս մրցույթը հատուկ նպատակաուղղված է «իրևանյան խաների» ռեալիստական դիմանկարների ու «Արևմտյան Ադրբեջանի ավերված հուշարձանների» գեղարվեստական կերպարների ստեղծմանն, ինչպես նաև դրա ճարտարապետական ու բնական լանդշաֆտի «վերածնվող» պատկերմանը։

Ֆարիդա Մամեդովա (մահացել է 2021 թվականին)՝ ադրբեջանցի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ, Ադրբեջանական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ ու Պետական մրցանակի դափնեկիր։

Հեղինակն է այսպես կոչված «Կովկասյան Ալբանիայի» հայեցակարգի, որն իրենից ներկայացնում է տարածաշրջանում քրիստոնեության պատմության «այլընտրանքային» ու Հայաստանի հանդեպ թշնամական տարբերակ։ Ադրբեջանական պաշտոնական դիսկուրսում նրա մշակումների զգալի մասը մինչ օրս օգտագործվում է Արցախի ու ներկայիս Հայաստանի կազմում գտնվող մի շարք արևմտյան շրջանների «հնագույն ադրբեջանական» բնույթը հիմնավորելու համար։

Նազիմ Մուստաֆա՝ ադրբեջանցի պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի Պետական մրցանակի դափնեկիր։

«Արևմտյան Ադրբեջանի պատմության» հիմնական հեղինակներից մեկն է, ով մասնագիտացած է «ադրբեջանցիների դեմ էթնիկ զտումների» թեմայի առաջմղման գործում։ Բազմաթիվ հոդվածների, հանրային ելույթների ու Ադրբեջանի ԳԱԱ Պատմության և էթնոլոգիայի ինստիտուտում իր աշխատանքի միջոցով վերահսկում է «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի փաստաթղթային-պատմական բազայի ձևավորումը՝ պարբերաբար հնչեցնելով հայկական կողմից իրականացված «ցեղասպանության», «տեղահանության» և «պատմության կեղծման» մասին թեզեր։

Ֆարուխ Ռուստամով՝ մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ ու ազգային մանկավարժության պատմության առաջատար հետազոտողներից մեկը։

Հեղինակել է «Իրևանյան» ուսումնական հաստատությունների ու դրանց ադրբեջանցի շրջանավարտների մասին հիմնարար ուսումնասիրություններ, որոնք օգտագործվում են որպես գիտական հենք՝ տարածաշրջանում ադրբեջանցիների «խորը արմատների» մասին նարատիվի համար։ Մասնակցում է կրթական ու լուսավորչական նախագծերի մշակմանը, որոնք նպաստում են ակադեմիական ու դպրոցական դիսկուրսում «Արևմտյան Ադրբեջանի» ու «վերադարձի» թեմայի ամրապնդմանը։

ՄԱՅՔԼ ՀԵՆՔՈԿ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ: ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ։

Բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Ադրբեջանի։ IBAC-ի հետաքննության արդյունքներով (2018) նրա մուտքը Եվրոպայի խորհրդի ու ԵԽԽՎ շենքեր արգելվել է։ Սակայն պատժամիջոցների պահին Հենքոկն այլևս գործող պատգամավոր չէր. նա լքել էր Համայնքների պալատը 2015 թվականին՝ ընտրողի հետ կապված սեռական սկանդալի պատճառով։

ՊԵԴՐՈ ԱԳՐԱՄՈՒՆՏ, ԻՍՊԱՆԻԱ։ ԵԽԽՎ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ։

IBAC-ի հետաքննությունը (2018) պարզել է, որ Ագրամունտը ստացել է առնվազն 200 հազար եվրո գումար, Ադրբեջանից ընդունել է թանկարժեք նվերներ ու մարմնավաճառների ծառայություններ (!), ԵԽԽՎ գաղտնի փաստաթղթեր է փոխանցել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովին։ Հրաժարական է տվել 2017 թվականին։ Պեդրո Ագրամունտը մահացել է 2024 թվականի նոյեմբերի 25-ին Վալենսիայում՝ 73 տարեկան հասակում։ Այդպես էլ քրեական պատասխանատվության չի ենթարկվել։