25.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին ու նրա հետ կապված պատմական հիշողությանը, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է մի ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է: «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը ներկայացրել է ծավալուն՝ հստակ փաստերով, որն ապացուցում է՝ Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը համակարգային բնույթ ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:
20.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Մարտի 19-ին Հայաստան է ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Երևանում նա հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկկողմ հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, տնտեսական և ներդրումային ծրագրերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին և խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Մարթա Կոսը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը Երևանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին։
Երևանում Մարթա Կոսը հանդիպել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպումից հետո…
20.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Euromedia24-ի «Մեծ քննարկման» տաղավարում բանախոսները քննարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հավանական սցենարները, դրա տնտեսական վնասներն ու վտանգները և այլ կարևորագույն հարցեր, որոնք տեղ են գտել մամուլում ու սոցիալական մեդիայում։
Հաղորդման բանախոսներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։…
20.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Իրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ)
Իրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել
Այս տարածքով ոնց նայում ես՝ թուրքն է։ Սարի հետևը թուրքն է նստած։ Էն հատվածը, որ Սև լիճ են ասում, էդտեղ է։ Էս վերջերս էլ դեպքեր եղան, հրաձգություններ եղան, էնտեղից խփում էին դեպի Վերիշեն գյուղ, որը Գորիսին կպած է։
Euromedia24-ի եթերում, ցույց տալով մոտակա սարերը, հայտարարել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Ահարոնը՝ արձանագրելով՝ Սյունիքի ստրատեգիական բարձունքները հանձնվել են թուրքին․
«Եթե գնաք Կապան, Կապանի օդանավակայանի մյուս կողմում էլի թուրքն է։ Ընդամենը մի 100 մետր է…
18.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։
Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու…
17.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին դիվանագետ Հրաչյա Թաշչյանը, որ պատրաստակամություն է հայտնել Նիկոլ Փաշինյանի «գիծն» առաջ տանել, պարզվում է՝ Փաշինյանի աշխատակազմում օգնական աշխատելու ընթացքում մասնակցել է ադրբեջանական կողմի հետ գաղտնի բանակցություններին՝ 2018-2019 թթ․։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021 թ. դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների…
17.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Երբ սահմանամերձ բնակավայրերը դատարկվում են, հաջորդ քայլը կարող է լինել դրանց վերաբնակեցումը այլ բնակչությամբ։
Սա կարող է լինել թե՛ Ադրբեջանի կողմից «վերադարձի» քաղաքականության շրջանակում, թե՛ ավելի լայն տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքով, օրինակ՝ Իրանից հնարավոր փախստականների հոսքի պարագայում»։
Euromedia24-ի եթերում նման դիտարկում է արել ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ հավելելով՝ եթե սահմանամերձ գյուղերը կիսադատարկ են, իսկ այնտեղ հայտնվում են փախստականներ, ապա հետագայում այդ գործընթացը կանգնեցնելը չափազանց բարդ է դառնում՝ միջազգային իրավական, մարդասիրական և…
17.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն առաջիկայում այցելելու է Սյունիքի մարզ։ Euromedia24-ի եթերում հայտարարել է շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ նպատակն է՝ հստակ ուղերձ տալ, որ Սյունիքը ուշադրության կենտրոնում է․
«Երբ խոսում ենք սպառնացող վտանգների մասին բոլորիս մտքին առաջինը Սյունիքն է գալիս , ակնհայտորեն, Զանգեզուրի միջանցք կոչվածի նկատմամբ Ադրբեջանը և Թուրքիան մեծ գայթակղություն ունեն։ Սյունիք այցի նպատակն է նաև մեսիջներ հասցեագրել, որ Հայաստանը կարող է դիմակայել այս փորձությանը, եթե բոլորս անհատապես…
16.03.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետության» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի…
