21.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
19.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հանձնելիք հողերի մասին քաղաքացու հարցին ի պատասխան՝ Բարխուդարլի, Խեյրիմլի ասելով՝ անոնս արեց 4 նախկին անկլավների հանձնումը Ադրբեջանին։ Հիմա նա հայտարարել է․ «Էստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական, նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»։ Նրա ասածը «նիկոլերենից» թարգմանեմ, Փաշինյանն ասում է, որ իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», ոնց որ նախկինում Հայաստանում 90 տոկոս հայ չի եղել, ադրբեջանցիների գալով էլ այստեղ 90 տոկոս հայ չի լինի։ Ասել եմ ու նորից եմ…
19.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. Անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա…
18.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Մինչ Հայաստանում շարունակում է նախընտրական քարոզարշավը, Ադրբեջանում շատ ակտիվորեն շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ մշակված զավթողական հայեցակարգի բուռն քարոզչությունը։ Ինչպես գիտենք, իշխող ուժն իր կարգախոսն է դարձրել «խաղաղություն» շատ կարևոր բառը՝ կողքին դնելով սիրտ պատկերող նշանը։ Անխոս, դա հեգնանք ու ծաղր է բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն հիշողություն և տրամաբանություն՝ իշխող ուժի ղեկավարման ութ տարիների ընթացքում տեղի ունեցած երեք աղետաբեր պատերազմներն ու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը չմոռանալու համար։ Ինչևէ, համարենք՝ իրոք ձգտում են խաղաղության, և եկեք վերադառնանք…
16.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։
Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ…
13.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես պահանջել է հայկական ռեժիմից տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ, ինչպես նաև հիմնվելով այն փաստի վրա, որ չի եղել Ալիևի որևէ հրաման, որը Հայաստանում նրա դեսպանը չկատարի՝ տրամաբանական կլիներ հարց տալ. իսկ կոնկրետ ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները։
Եթե վերցնենք միայն նախնական թիվը՝ 300 հազար (իսկ ոմանք ասում են, որ իրենց սերունդների հետ միասին նրանք հիմա 1 միլիոն են), և հաշվի առնենք, որ Հայաստանում միջին…
13.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդամ Էլինար Վարդանյանը գրում է.
«Չգցելով կլասը
Խստորեն պահելով երեկվանից սահմանված «կլասը չգցելու կանոնը», հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը, այնուամենայնիվ հարկ եմ համարում պատասխանել նրան․
Արցախում կրակելու մասին
Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր, Արցախի տեղը գիտե՞իր, որ հայտարարեցիր Արցախը Հայաստան է և վերջ, խափանեցիր քսանհինգ տարվա բանակցային պրոցեսը, զրո կետից բանակցելու մասին հայտարարեցիր, որից հետո պատերազմն անխուսափելի էր։
Դատաիրավական համակարգի մասին
Քո մտքով…
13.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ի՞նչ կապ ունեն Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները։ Նա շատ լավ տեսնում է, որ քարոզարշավի հենց սկզբից ինքը պարտվում է բոլոր քաղաքներում և մյուս բնակավայրերում։ Ու այս ամենը հաշվի առնելով նա գնում է ընտրությունների կեղծման ճանապարհով։ Եվ ո’չ արևմուտքը, ո’չ հյուսիսն ու հարավն այս ընտրությունների հետ որևէ կապ չունեն։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Այս ընտրություններն ընդամենը մի հարցի են պատասխանում. ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»։ Ընտրում ենք կարողանալո՞ւ ենք Հայաստանում ապրել, թե՞ կրկնելու ենք արցախցիների ճակատագիրը։ Ու քանի որ նա…
12.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ադրբեջանում հունիսի 18-ը նշվում է որպես Մարդու իրավունքների օր։ Այդ օրը սահմանվել է 2007 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով՝ ի հիշատակ 1998 թվականի հունիսի 18-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանության պետական ծրագրի»։ Բայց կարևոր է նշել, որ դա Ադրբեջանում պաշտոնական ոչ աշխատանքային տոն չէ։ Պաշտոնական ոչ աշխատանքային տոների ցանկում հունիսի 18-ը չկա։
Պատմաբան Ալիկ Հակոբյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին ակտիվորեն առաջ են տանում «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեման՝ պնդելով, որ Հայաստանի տարածքից տարբեր ժամանակներում հեռացած…
12.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը: Այս մասին գրել է Առաջարկ Հայաստանին միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։
Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։
Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ…
