18.02.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
17.02.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ակտիվացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի համատեքստում Բաքվում ակտիվացել են «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցությունները։ Հիշեցնենք, որ այս անվան տակ Ադրբեջանը նկատի ունի ժամանակակից Հայաստանի գրեթե ողջ տարածքը։
Այս անգամ նույնանուն համայնքի (որը ստեղծվել է շտապ կարգով) նախագահ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանում» գտնվող 740 մուսուլմանական գերեզմանոցների կոորդինատների որոշման մասին։ Այս մասին ասվել է Կովկասի մուսուլմանների վարչության հետ համատեղ անցկացված միջոցառման ժամանակ։
…
11.02.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ադրբեջանի կառավարամետ քաղաքացիական հասարակության մի խումբ անդամներ դիմել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով աջակցել 1990-ականների սկզբին Հայաստանից «արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»։ Բաց նամակը հրապարակվել է Վենսի՝ Ադրբեջան այցից մեկ օր առաջ, գրում է OC-media-ն։
Նամակում հիշատակվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը, որը նախատեսում է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ Հայաստանից տեղահանված ադրբեջանցիներին պետք է թույլատրվի վերադառնալ։ Այս հայեցակարգը չի ներառում նմանատիպ դրույթ Ադրբեջանից տեղահանված հայերի համար և լայնորեն դիտվում է որպես հայկական…
29.01.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«2 գրաֆիկ ՀՀ արտաքին հետախուզական ծառայության 2026 թ. զեկույցից:
1֊ին գրաֆիկը ցույց է տալիս, որ 2025 թ. օգոստոսի 8֊ից հետո Ադրբեջանը, այդ թվում պետական լրատվականները սկսել են ավելի շատ խոսել «Արևմտյան Ադրբեջան» (իրականում Հայաստանը զավթելու) կոնցեպտի մասին՝ շուրջ 30%֊ով ավելի շատ։
2֊րդ գրաֆիկը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է ավելի շատ զինվել՝ ռազմական բյուջեն գնալով աճում է։ Սա ՀՀ֊ում ռազմական բյուջեի կրճատման, ծառայության ժամկետի նվազեցման ֆոնին։
Սա ընդդիմությունը…
20.01.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ներկայացված են տարածաշրջանային զարգացումների և երկրի անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերները։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնության արդյունքում 2026 թվականին ռազմական էսկալացիայի հավանականությունը դարձել է գրեթե անհավանական, իսկ խաղաղության ինստիտուցիոնալացման հնարավորությունը՝ բարձր։ Նշվում է, որ երկկողմ բարձրաստիճան բանակցությունների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ակտիվ…
15.01.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են՝ գնում են խաղաղության, կամ ինչպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել՝ «մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել, մենք արդեն մի քանի ամիս է՝ խաղաղության մեջ ենք ապրում», սակայն ադրբեջանական կողմի տարբեր քայլեր հակառակն են վկայում։
«Ադրբեջանցիների նպատակներում փոփոխություն չկա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Օրերս առաջ նա ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինու, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան…