Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


06.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Պրահա-2»՝ Երևանում Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։ Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի…
04.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով: Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս: Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը: Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության…
04.05.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարում են եվրոպական ինտեգրման ընթացքի մասին, մենք պարտավոր ենք բարձրաձայնել այն, ինչի մասին կառավարող թիմը, դիվանագետները նախընտրում են լռել։ Ադրբեջանը շարունակում է գերևարության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանք դասական իմաստով ռազմագերիներ չեն, այլ պատանդներ, որոնց Իլհամ Ալիևի ռեժիմը օգտագործում է որպես շանտաժի գործիք՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ձևակերպելու նպատակով: Մինչ օրս Բաքվի բանտերում պահվում են…
27.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Մինչ Հայաստանի իշխանությունները հասարակությանը վստահեցնում են, որ Եվրամիության հետ մերձեցումը «պատմական հնարավորություն» է և ճանապարհ դեպի բարեկեցություն, բրյուսելյան աշխատասենյակների կուլիսներում ձևավորվում է օրակարգ, որի մասին քաղաքացիներին նախընտրում են չպատմել։ Խոստացված վիզային լիբերալացման և առևտրային արտոնությունների փաթեթում Երևանին ներկայացվում են պահանջներ, որոնք անմիջականորեն առնչվում են ազգային ինքնության և ընտանեկան կառուցվածքի հիմքերին։ Եվ այդ պահանջների մեջ գլխավորը ոչ թե ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է, այլ ԼԳԲՏ օրակարգի արագացված ներմուծումը։ Ինչպես է դա տեղի…
24.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես քննադատել է երկրի բարձրագույն կրթության համակարգը և պնդել դրա արմատական կրճատման վրա: Նա առաջարկել է պետական համալսարանների թիվը ներկայիս 27-ից կրճատել մինչև 8: Սակայն, կրթության որակի համար պայքարի մասին վարչապետի հրապարակային հռետորաբանությունը այլ երանգ է ստանում, երբ նայում ենք իր սեփական ընտանիքի կրթական ուղուն: Պարզվում է, որ մինչ Փաշինյանը «բարեփոխում է» հայկական համալսարանները, նրա երեխաները ակադեմիական ուսում են ստանում արտասահմանում՝ Էստոնիայում, Գերմանիայում և Միացյալ Նահանգներում: Գիտելիքների ընտանեկան աշխարհագրություն Վարչապետի ավագ…
23.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Այսօր Երևանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև էթնիկ զտումներ Արցախում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Արցախի էթնիկ զտումների չդադարող հետևանքների ֆոնին, որոնք բազմաթիվ փորձագետներ և իրավապաշտպան կազմակերպություններ դիտարկում են որպես Օսմանյան կայսրությունում սկսված ցեղասպանական քաղաքականության ուղիղ շարունակություն։«Արցախի ոչնչացումը չի ավարտվել 2023 թվականին 120 000 հայերի էթնիկ զտմամբ։ Դրա հետևանքները՝ Բաքվի բանտերում պահվող հայերը, վերադարձի իրավունքի մերժումը և հայկական…
21.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Ապրիլի 23-ին՝ ժամը 14:00-ին, Երևանում կկայանա մամուլի ասուլիս՝ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր․ ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915 թվականից մինչև Արցախում էթնիկ զտումներ» թեմայով։ Մասնակցելու են միջազգային և հայ փորձագետներ։ Դիտեք ուղիղ եթերով և կիսվեք։ Անի Ավետյան, լրագրող Լուիս Մորենո Օկամպո՝ միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ (Արգենտինա) Պիեռ դը Գոլ՝ հասարակական գործիչ (Ֆրանսիա) Հենրի Կ․ Թերիո՝ ցեղասպանության հետազոտող, Worcester State University-ի ակադեմիական հարցերով պրոռեկտոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի…
20.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Ներողություն եմ խնդրում, ավելին՝ я тысячекратно извиняюсь, որ այս տեսանյութը նկարաճանում եմ ոչ թե Լարնակայից, այլ Երևանից։ Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր։ Նախ՝ Wizz Air-ի տոմսերն այլևս այդ արժեքը չունեն (պետք է հասկանալ՝ ավիաընկերությունը ՔՊ-ի նախընտրական քարոզարշա՞վն էր ֆինանսավորում, թե՞ այլ պատճառ կար, որ նման գին էր հայտարարվում)։ Բացի այդ, առկա են վիզայի, վիզաների կենտրոնի և հյուրանոցի ծախսերը։ Այդ պատճառով այժմ…
20.04.2026
ՆՈՐՈւԹՅՈւՆՆԵՐ
Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը, չնայած որոշակի դրական զարգացումներին, դեռևս ուղեկցվում է բարդ և հակասական նարատիվներով։ Արդի քաղաքագիտական գործընթացներում պետությունների կողմից պատմական նարատիվների վերափոխումը հաճախ ծառայում է որպես արտաքին քաղաքականության գործիք։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Բաքուն բռնեց այդ ճանապարհը՝ առաջ բերելով հեռահար նպատակներ հետապնդող հայեցակարգ, որը կոչեց «Արևմտյան Ադրբեջան»։ Այս նարատիվը պետականորեն ֆինանսավորվող և կառավարվող նախագիծ է,…