Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը պատմական իրադարձություն է Հայաստանի համար, սակայն այն պատմական իրադարձություններից է, որոնք ոչ թե մեր երկրի հզորացմանն են նպաստելու, այլ դնելու են բախումների զոհասեղանին։ Գաղտնիք չէ, որ Արևմուտքի հանկարծակի բորբոքված սերը մեր նկատմամբ ունի մեկ հստակ նպատակ՝ օգտագործել Հայաստանը Ռուսաստանի դեմ պայքարում։ Մեզ հրամցվում է կեղծ օրակարգ, իբր գնում ենք անվտանգ Եվրոպա, բայց իրականում մեզ տանում են ուղիղ կոնֆլիկտի Մոսկվայի հետ։

Այսօրվա շոուի՝ ամոթալի և վատ հեռանկարներ խոստացող հատվածը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցն էր․ հայ լրագրողը հարցնում է՝ «Ինչու՞ Բաքվին ռումբեր տվեցիք, որ հարվածի՞ մեզ»։ Ի՞նչ է պատասխանում Զելենսկին․ բացարձակ ոչինչ։

Թեմայի մասին մանրամասն՝ տեսանյութում։