Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Մարդամեկն ասել է՝ «երաշխավորում եմ, որ իմ օրոք Հայաստանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցվելու»։
Փաշինյանը, ստերի համաշխարհային ռեկորդակիրը երաշխավորում է, որ Հայաստանն ադրբեջանցիներով չի վերաբնակեցվելու իր օրոք։ Հիշեցնեմ, այդ մարդը երաշխավորում էր, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ մարդը երաշխավորում էր, թե՝ «Չհավատաք՝ ձեզնից թաքուն կլուծեմ Ղարաբաղի հարցը»։
Այդ մարդը երաշխավորում էր, որ Շուշի ու Հադրութ կվերադարձնի։ Այդ մարդը երաշխավորում էր, որ հայ-ռուսական հարաբերությունները ավելի են լավանալու։ Այդ մարդը երաշխավորում էր, որ Տավուշից հա՛մ մենք կհանձնենք, հա՛մ Ադրբեջանը։ Ավելին, 32 գյուղի՝ կենսական նշանակության տարածք պետք է վերադարձներ։ Ինքը հանձնեց, Ադրբեջանը՝ ոչ։
Ու հիմա էլ ասում է՝ երաշխավորում եմ, որ ադրբեջանցիներ չեն գա Հայաստանում ապրելու։ Ինչո՞ւ պետք է հավատանք քեզ։
Դու այստեղ հայտարարում ես, թե ով ասի Արցախը մերն է, քո հետ գործ կունենա, իսկ այնտեղ փողոցներում հարցումներ են անում, ու բոլորն ասում են, իբր՝ Հայաստանն իրենց հողն է։