Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Բոլորին անհանգստացնող թեման, թե՛ արտադրողին, թե արտահանողին, թե զինվորին, թե բանվորին, թե՛ ընդդիմությանը, թե՛ անգամ իշխանությանը, հայ-ռուսական քանդվող հարաբերություններն են։ Այս պահին այդ քանդման վնասները զգում են որոշ թվով արտադրողներ, տնտեսվարողներ, վաղը լինելու է համատարած, ընդգրկելու է ամեն ոլորտ։
Տեսեք, Փաշինյանն ասում էր՝ էդ մի ֆուռ բիբարը, որ արգելել են ՌԴ մտնի, փողը կտամ։ Ռազմավարական հարաբերությունները բերել-հասցնել մի ֆուռ բիբարի մակարդակի, հիմար մոտեցում է։ Խոսքը մի ֆուռ բիբարի մասին չէ, խոսքը տոտալ ճգնաժամի մասին է, որը սպառնում է Հայաստանին, եթե դուրս գա կամ դուրս հանեն ԵԱՏՄ-ից։ Բայց եթե անգամ դուրս էլ չգա, միևնույն է՝ տոտալ ճգնաժամ է լինելու միայն ՌԴ հետ հարաբերությունները քանդելով։ Նիկոլը այո, կարող է փոխտհատուցել բիբարի վնասները պետական բյուջեից, մեր՝ հարկատուներիս հաշվին։ Բայց բիբարը ընդամենը մի չնչին մասն է վնասի։
Ժողովուրդ ջան, հունիսի 7-ի ընտրությունները սոսկ իշխանափոխության հարց չեն. դա այս սպասվող ավելի մեծ աղետը կանխելու միակ հնարավորությունն է։