Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


17.03.2026

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

17.03.2026

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն առաջիկայում այցելելու է Սյունիքի մարզ։ Euromedia24-ի եթերում հայտարարել է շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ նպատակն  է՝ հստակ ուղերձ տալ, որ Սյունիքը ուշադրության կենտրոնում է․

«Երբ խոսում ենք սպառնացող վտանգների մասին բոլորիս մտքին առաջինը Սյունիքն է գալիս , ակնհայտորեն, Զանգեզուրի միջանցք կոչվածի նկատմամբ Ադրբեջանը և Թուրքիան մեծ գայթակղություն ունեն։ Սյունիք այցի նպատակն է նաև մեսիջներ հասցեագրել, որ Հայաստանը կարող է դիմակայել այս փորձությանը, եթե բոլորս անհատապես պատասխանատվության զգացում ունենանք»։

 Սուրեն Սուրանյանցը նաև նշում է՝ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը քաղաքացիների կողմից շատ արձագանքներ ու առաջարկներ է ստանում․

«Վերջին կլոր սեղան քննարկումից հետո քաղաքացիներից մեկը մեծածավալ առաջարկների փաթեթ է ներկայացրել, որը հիմա ուսումնասիրման փուլում է, այնտեղ կան շատ արժեքավոր առաջարկներ՝ մեր պայքարի շարունակության վերաբերյալ»,-ասում է Սուրենյանցը։