Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Ալիևը հայտարարել է, թե ավելի քան 80 հազար մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ «Արևելյան Զանգեզո՞ւր»․․․ Իսկ ո՞րն է, ըստ նրա, «Արևմտյան Զանգեզուրը», և ո՞ւմ պատճառով հասանք նման աղետալի ձևակերպումներին։
Սրանք հազար անգամ հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, ներառյալ գյուղերն ու տարածքները, որոնց անունը դրել են անկլավներ․ իսկ կա՞ Ալիևի ելույթ, որտեղ նա ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Այս ամենն ունի մեկ վերջնակետ՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Երբ դու ինքնակամ քանդում ես քո պետության տնտեսական, հոգևոր, պատմական ու ռազմական հիմքերը, քո փլատակների վրա կառուցվում է թշնամու պետությունը։ Սա՛ է այս իշխանության վարած քաղաքականության դաժան գինը։
Հայաստանի ու Ադրբեջանի այսօրվա իշխանությունների քայլերը համահունչ են մեկը մյուսին։ Բաքվի իշխանությունը ադրբեջաներենով է խոսում, Հայաստանինը՝ հայերեն, բայց երկուսն էլ նույն բանն են անում։