Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Լուիս Մորենո Օկամպո. Արցախի ողբերգությունը չի ավարտվել

Լուիս Մորենո Օկամպոն՝ միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ (Արգենտինա), «Հայոց ցեղասպանության հիշատակի օր․ ճանաչում և արդարություն՝ 1915-ից մինչև Արցախ» ասուլիս–քննարկման ընթացքում շեշտեց, որ Արցախի շուրջ ճգնաժամը չի ավարտվել, իսկ առանց հստակ միջազգային մեխանիզմների չեն լուծվում հայերի ազատազրկման ու վերադարձի հիմնարար հարցերը։ «Արցախի ողբերգությունը չի ավարտվել 120 000 հայերի էթնիկ զտմամբ․ այսօր էլ շարունակվում են Բաքվում հայերի ձերբակալությունները, մերժվում է վերադարձի իրավունքը, և ոչնչացվում է հայկական մշակութային ժառանգությունը։ Վաշինգտոնյան համաձայնությունը հաստատում է տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև ուժ չկիրառելու պարտավորությունը, բայց չի լուծում ազատ արձակման ու վերադարձի հարցերը։ Եվրոպան, մարդու իրավունքների արժեքների վրա հիմնված լինելով, պարտավոր է գործել՝ Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակում»։