Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներկրումը․ խախտումներ են հայտնաբերել։ Նշանակում է՝ ծաղիկ արտադրող-արտահանողները կոլապսի առաջ են։
Հայաստանում գործում է ավելի քան 700 ծաղկի ջերմոց, որոնցից 300-ը խոշոր են։ Նրանց արտադրանքի արտահանումը վերջին տարիներին անշեղորեն աճում է․ եթե 2016թ․ արտահանվել է 11 միլիոն հատ ծաղիկ, 2024 թվականին՝ մոտ 55 միլիոն հատ ծաղիկ կամ մոտ 2100 տոննա։ Իսկ գիտե՞ք՝ որ երկրներ են արտահանվում․ համարյա միայն ՌԴ։ Եթե 2019-ին Հայաստանից ծաղիկների արտահանման 90 տոկոսի ուղղությունը ՌԴ-ն էր, ապա 2024-ին՝ 99,5 տոկոսը։ Այսինքն՝ Փաշինյանի կառավարությունը ծաղիկների շուկայում կախվածությունը ՌԴ-ից դարձրել է 99 տոկոս ու վերջին պահին դավաճանել արտահանողներին։
Որ այս արգելքը կապված է միմիայն ՀՀ իշխանության հակառուսական քայլերի հետ, Հայաստանում Զելենսկի պարեցնելու, ԵՄ հակառուսական գագաթնաժողով անելու հետ, անգամ մեկ գրամի կասկած չունեմ։ Սրանց քաղաքականության պատճառով տուժում են ոչ թե իրենք, այլ քաղաքացին, տնտեսվարողը։
Ու սա դեռ ձնծաղիկներն են։