Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


27.02.2026

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հստակ պահանջներ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակին

27.02.2026

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հստակ պահանջներ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակին

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» հանրային շարժումը մեծ արձագանք է ստացել, մեր շատ հայրենակիցներ են դիմել են և փորձում են հասկանալ՝  շարժման հետագա անելիքները որո՞նք են լինելու։
 

Դա հայտարարել է շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով՝ «Հանրային բավարար արձագանք կա, ուղղակի պետք է որշենք՝ ակցիաներն ինչպիսի՞ դրսևորմամբ պետք է անցկացնենք, դրանից հետո հասարակության ներգրավման հարցը պետք է քննարկենք»։

Սուրենյանցը ընդգծում է՝ միջազգային լրատվամիջոցները ևս ակտիվորեն անդրադառնում են  «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» հանրային շարժմանը և դրա օրակարգին․

«Միջազգային հանրությանը հետաքրքրում է  շարժումը, քանի որ սա ուղղակի կապ ունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ։ Չնայած շարունակական պնդումներին, թե խաղաղություն է հաստատվել, ակնհայտ է, որ խաղաղություն չկա, այդ պատճառով մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ ենք անհանգստացած այս օրակարգով»,-ասաց Սուրենյանցը։

Նշենք նաև, որ այսօր՝ փետրվարի 27-ին, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հստակ պահանջներ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակին։
 

Սուրենյանցը նշում է՝ նամակների արձագանի համար ողջամիտ ժամկետ ընդում են օրենսդրությամբ սահմանված 30 օրը։