Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Իրանի դեմ փետրվարի 28-ից պատերազմ են սկսել ԱՄՆ-ն և Իսրայելը․ ավերածություններ, զոհեր, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդը, պաշտպանության նախարարը, այլ պաշտոնյաներ։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և մի շարք պետություններում ԱՄՆ ռազմաբազաներին։ Տարածվող պատերազմը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, նաև՝ Հայաստանի համար, առաջին հերթին՝ որպես Իրանի սահմանակից պետություն։ Խոսքը տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլ խնդիրների մասին է։
Պատերազմի երկարաձգմանը զուգընթաց, սպասվում է զանգվածային միգրացիոն հոսքեր, այդ թվում՝ Հայաստան, օկուպացված Արցախ, Ադրբեջան։ Սա, համաձայն գնահատականների, Ադրբեջանին առիթ կտա նոր թափ հաղորդելու այսպես կոչված 300 հազար ադրբեջանցի «փախստականների» Հայաստանում բնակեցնելու շինծու, բայց վտանգավոր թեզին։
Իրանի ավելի քան 90 մլն բնակչի շուրջ 25 տոկոսը թյուրքախոս ազերիներ են։ Չի բացառում, որ նրանց մի մասը հեղեղեն Հայաստանը։ Ոչինչ բացառել չի կարելի․ իսկ որքանո՞վ է պատրաստ ՀՀ-ն, դիմավորելու, ընդունելու, վերահսկելու հոսքերը։
Իհարկե՝ Հայաստանի իշխանությունը գուցե ուրախանա այդ սցենարի դեպքում վարձով տների թանկացման համար, ասի՝ ներգաղթ ունենք, ավելի շատ մեր երկրիր գալիս են, քան գնում։ Բայց այս ամենը շատ լուրջ ռիսկեր է պարունակում։
Այս օրերին ևս մեկ անգամ համոզվում ենք, թե որքան ծանր բեռ է ադեկվատության դեֆիցիտ ունեցող իշխանությունը։ Անտարբերություն է, թե ինչ կլինի մեզ հետ․ կարևորը՝ կուկուռուզ-պեռաշկի շոուն ստացվի։