Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Տարածաշրջանում անվտանգային ճգնաժամը խորանում է, և Հայաստանի համար դառնում լուրջ գլխացավանք։
Պատերազմի արդյունքում, ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը կամրապնդեն իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։

Անդաշնակից Հայաստանը պարզապես խորանում է անվտանգային խնդիրների մեջ և չունենալով հաջող ղեկավարություն՝ կենսական շահերը զիջում է՝ թվացյալ խաղաղության դիմաց։ Ալիևի պլաններում Հայաստանի խաղաղ զավթումն է, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական թեզի իրականացումը։ Սա չտեսնելու տալով՝ Արևմուտքը քաջալերում է նրան։ ԵՄ-Հայաստան արժանապաատիվ հարաբերությունները միայն «քաղցր սուտ» են․ Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ «արժեքների և շահերի բախում» է, էներգետիկ շահերը նրան տանում են դեպի Բաքու, հակառուսականը՝ Երևան, և աչք են փակում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների վրա։

Արևմուտքից, իհարկե, այցեր կշարունակեն լինել Հայաստան, խոստումներ տրվել՝ Եվրաինտեգրման, վիզաների, ռազմավարական օրակարգերի, ներդրումների, դիմակայության և այլ բառապաշարով։ Բայց դրանց հետևում թաքնված են Հայաստանի օկուպացիայի վրա աչք փակելու իրական ծրագրեր։