Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»


Հրապարակում ենք այն քաղաքական գործիչների, դիվանագետների, պաշտոնյաների, գիտնականների, լրագրողների, մշակույթի ու արվեստի գործիչների ցանկը, ովքեր անմիջականորեն ներգրավված են «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղման գործում։ Այս մարդիկ օրենքների ու միջազգային իրավական ակտերի նախագծեր են գրում, դպրոցական դասագրքեր կազմում, համաշխարհային քաղաքական, պատմական ու մշակութային օրակարգում հետևողականորեն օրինականացնում «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը։
ԱՅՇԵ ԲԱՇԱ, ԱՖՐԻԿԱ/ԵՎՐՈՊԱ։ ՊԱՆԱՖՐԻԿՅԱՆ ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ (ԲՐՅՈՒՍԵԼ)։

Զբաղվում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվում աֆրիկյան լսարանի ու բրյուսելյան իրավապաշտպան շրջանակների ներգրավմամբ։

ԶԱՖԵՐ ՍԸՐԱՔԱՅԱ, ԹՈՒՐՔԻԱ։ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԱԶԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ։

«Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնում է թուրքական քաղաքական էլիտայում։

ՄևԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ, ԹՈՒՐՔԻԱ։ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ (2014–2023), ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՆԱՏՕ-Ի ԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ (ԹԱՄԺ) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ։

Ապահովում է «Արևմտյան Ադրբեջան» նախագծի համակարգումը ՆԱՏՕ-ի մակարդակով։

Ջաբի Բահրամով՝ Ադրբեջանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի» պատմության բաժնի ղեկավար

Մասնագիտացված բաժնի ղեկավարն է, ով դոկտրինին անմիջականորեն «գիտական լեգիտիմություն» է հաղորդում։ Համայնքի Վարչության նիստի ժամանակ ընդգծել է թուրքական ներկայության «պատմականությունը»։

Փաստ. ««Հայաստան» կոչվող կազմավորումն իրավական տեսանկյունից անօրինական է։ Հայրենի հող վերադառնալը Արևմտյան Ադրբեջանից սերվածների հիմնարար իրավունքն է»,- հայտարարել է Ջաբի Բահրամովը։

Էլհան Հուսեյնով՝ Համայնքի Մտավորականների խորհրդի նախագահ

Պրոֆեսոր, Սումգայիթի պետական համալսարանի ռեկտոր (2014-2023 թթ.), նախկինում՝ Թուրքմենստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։

Գլխավորում է Համայնքի Մտավորականների խորհուրդը՝ խորհրդատվական մարմինը, որը ձևավորում է քարոզարշավի ակադեմիական գիծը։ Նրա գլխավորությամբ Խորհուրդը քննարկում է «Արևմտյան Ադրբեջանի» ուղղությամբ գործունեության հետագա ուժեղացման և «միջազգային ասպարեզում «Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտության» առավել լայն լուսաբանման» հարցերը։

Փաստ. «Անթույլատրելի է ադրբեջանցիների՝ տուն խաղաղ վերադարձի վերաբերյալ օրինական պահանջները ներկայացնել որպես Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը խաթարելու փորձ»,- մեջբերում Էլհան Հուսեյնովի՝ 2023 թվականին Հայաստանի վարչապետին հղած նամակից։

Նիզամի Ջաֆարով՝ Ակադեմիկոս, Համայնքի Մտավորականների խորհրդի նախագահի տեղակալ

II–VI գումարումների խորհրդարանի պատգամավոր, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ։ «Աթաթուրք» կենտրոնի ղեկավար (հիմնադրված է Հեյդար Ալիևի կողմից)։ 10 գրքի ու ավելի քան 100 հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Ադրբեջանցիներ. էթնոմշակութային միասնության քաղաքական-գաղափարական արշալույսները» (2001 թ.): Պարգևատրվել է «Շոհրաթ» շքանշանով (2019 թ.), ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի հավաստագրով ու հուշատախտակով (2025 թ.):

«Ադրբեջանականության գաղափարախոսության» գլխավոր հետազոտողներից մեկն է։ Նրա աշխատությունները («Ադրբեջանագիտության հիմունքները», «Հեյդար Ալիևն ու Ադրբեջանը», «Աթաթուրքի ադրբեջանական քաղաքականությունը») հայեցակարգի տեսական բազան են կազմում։

Փաստ. Նրա «Ադրբեջանաթուրքական լեզվի ազգայնացման պատմությունը» (1995 թ.) աշխատությունը ուղղակի մտավոր հարթակ է Հայաստանի տարածքում «թուրքական պատմական հողերի» մասին նարատիվի կառուցման համար։

Միսիր Մարդանով՝ Կրթության նախկին նախարար, Համայնքի դիտորդական խորհրդի նախագահ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ (2017), Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ։

Արտահերթ ընդհանուր ժողովում զեկույցով հանդես է եկել ի պաշտպանություն Ալիևի՝ նրան ներկայացնելով որպես առաջնորդի, ով «վերականգնել է տարածքային ամբողջականությունն ու Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցը մտցրել է միջազգային օրակարգ»։

Փաստ.Ադրբեջանի ԳԱԱ կայքում նրա ծննդավայրը նշված է որպես «Արևմտյան Ադրբեջան, Իջևանի շրջան, Գյոյարչին (Գոգարչին) գյուղ». Հայաստանի փոխարեն «Արևմտյան Ադրբեջան» անվանումն օգտագործվում է անգամ ակադեմիական կենսագրականներում։

Հիքմեթ Բաբաօղլու՝ Համայնքի վարչության նախագահի տեղակալ, Միլլի Մեջլիսի պատգամավոր

«Վերադարձի» թեմայի առաջմղման գործում իշխող կուսակցության ամենաակտիվ պատգամավորներից մեկը։ Ադրբեջանի նախագահին առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Քաղաքագիտության ու պատմության հանձնաժողովի անդամ։

Փաստ. Մասնակցել է համայնքի հանդիպմանը Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսի հետ՝ ընդլայնելով «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի լոբբիստական ցանցը Եվրոպայում։

Ազիզ Ալաքբարլի՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ

Միլլի Մեջլիսի VI գումարման պատգամավոր, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության, մշակույթի հանձնաժողովների, ինչպես նաև տեղանվանական հանձնաժողովի անդամ։ Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլոր» բաժնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր։

Իրանի, Հունգարիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի խորհրդարանների հետ կապերի աշխատանքային խմբերի անդամ։ Քարոզարշավի օպերատիվ կառավարման կենտրոնական դեմքն է։

Փաստ.«Այն բարոյական վնասը, որը Հայաստանը պատճառել է Արևմտյան Ադրբեջանից մեր հայրենակիցներին, հնարավոր չէ որևէ գումարով փոխհատուցել»,- հայտարարել է Ալաքբարլին։

Ջեյհուն Բայրամով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը բերեց ՄԱԿ-ի ամբիոն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում (2024 թ. սեպտեմբերի 28) հայտարարեց, որ շուրջ 300 000 ադրբեջանցիներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց «նախնիների հայրենիք», և Հայաստանին մեղադրեց այդ «հիմնարար իրավունքն ապահովելուց» հրաժարվելու մեջ։

Փաստ. Սա առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից բացահայտորեն առաջ մղեց «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիմումներին։

Հեյդար Ալիև՝ անկախ Ադրբեջանի նախկին նախագահ, դոկտրինի հիմնադիր

Թեև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը պետական ռազմավարություն դարձավ որդու՝ Իլհամի օրոք, հենց Հեյդար Ալիևն է դրել գաղափարախոսական հիմքը։ Առաջին անգամ նա օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը 1998 թվականին՝ «Իսլամական քաղաքակրթությունը Կովկասում» սիմպոզիումի ժամանակ. «Այն տարածքում, որն այժմ կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանում՝ Իրևանի, Գյոյչայի ու Զանգեզուրի շրջաններում, ապրել են մահմեդականներ ու ադրբեջանցիներ»։

Փաստ. «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի շենքում տեսանյութեր կան Հեյդար Ալիևի ելույթներից՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանին»՝ դրանով իսկ նրան ինստիտուցիոնալ կերպով ներառելով դոկտրինի կանոնի մեջ։

Իլհամ Ալիև՝ Ադրբեջանի նախագահ

Պետական մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի գլխավոր շարժիչ ուժը։ Հենց նրա նախաձեռնությամբ «Ադրբեջանցի փախստականների միավորումը» վերանվանվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի (օգոստոս, 2022 թ.):

Փաստ. Լեռնային Ղարաբաղի ազատագրումից ու նրա վերականգնումից հետո Ալիևը «Վերադարձն Արևմտյան Ադրբեջան» հռչակեց երրորդ ռազմավարական նպատակ։