Վուգար Ջամալզադե՝ Ադրբեջանի վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր ու դաշնակահար, Ադրբեջանի ազգային կոնսերվատորիայի դոցենտ։
Հայտնի է որպես բազմաթիվ հայրենասիրական ու լիրիկական երգերի հեղինակ ու գործիքավորող, աշխատել է տարբեր հանրահայտ կատարողների ու նվագախմբերի հետ, երաժշտություն է գրում ադրբեջանական հեռուստատեսության և կինոնկարների համար։ Գրել է «Զանգեզուրի երգի» երաժշտությունը, ինչը տրամաբանորեն տեղավորվում է նրա՝ որպես պաշտոնական հայրենասիրական օրակարգը (ներառյալ «Արևմտյան Ադրբեջանի» դոկտրինը) սպասարկող կոմպոզիտորի երգացանկում։
Շահին Մուսաօղլու՝ ադրբեջանցի պոետ-երգահան ու գրող, ԱՊՀ գրողների միջազգային միության անդամ։ Ադրբեջանի «հաղթանակներին» ու պատմական հողեր «վերադարձին» նվիրված շուրջ 40 երգի տեքստերի հեղինակ է՝ ներառյալ վերջերս ներկայացված «Զանգեզուրի երգը», ինչպես նաև այնպիսի վերնագրերով երգեր, ինչպիսիք են՝ «Քաջ զինվոր, պի՛նդ կանգնիր», «Գնդակից պատրաստված շապիկը», «Արշավ դեպի Շուշի», «Կեցցե՛ Ադրբեջանը»։