Հռչակվող «խաղաղության դարաշրջանը» գնալով ավելի է հակասում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական իրականությանը։ Տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայության հետևողական ընդլայնման ֆոնին հայերն արդեն բախվել են Արցախի օկուպացիային և Հայաստանի սեփական սահմանամերձ տարածքների մի մասի կորստին։
Արտաքին քաղաքական դաշնակիցների լիակատար կորստի հետ մեկտեղ երկիրը հայտնվում է մեկուսացման և ծայրահեղ խոցելիության վիճակում։
Իրավիճակն ավելի է բարդացնում անվտանգության նախկին համակարգի կազմաքանդումը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը, ռուս սահմանապահների դուրսբերումը և Գյումրիում տեղակայված ռազմաբազայի հնարավոր փակման հեռանկարը, որի արդյունքում առաջացած վակուումը կարող է արագ լցվել այլ ուժերի ներկայությամբ։
Առանց ուժերի իրական հավասարակշռության միակողմանի զիջումների ուղին տանում է ոչ թե կայունության, այլ ինքնիշխանության աստիճանական կորստի և Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու վտանգի։ Դրա հետևանքներն արդեն ամեն օր սեփական աչքերով տեսնում են Շուռնուխի, Ներքին Հանդի, Իշխանասարի և սահմանամերձ այլ գյուղերի բնակիչները։
ՀԱՊԿ-ից դուրս գալը, Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերումը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիքը․ մենք Գյումրիի բնակիչներին հարցրինք՝ արդյոք նրանք իրենց անվտանգ են զգում և ինչ է իրենց համար նշանակում ռուսական զորակազմի ներկայությունը։
Հարցվածների մեծ մասը համոզված է, որ ռազմաբազան զսպում է հակառակորդին, և որ առանց դրա Հայաստանը կդառնա էլ ավելի խոցելի։
Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերին ակտիվորեն անդրադառնում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին, որի ստորագրման համար մի շարք նախապայմաններ դեռ կան, այդ թվում՝ Ալիևի պահանջով սահմանադրության ընդունում։ Դե ասում է՝ առաջիկայում պետք է կենտրոնանալ ստորագրելու, վավերացնելու վրա։
Դե ասում է՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք: Այդ տարածքի մի մասի վրա հիմա ադրբեջանական զորքն է, պարբերաբար դիրքերն առաջ են տալիս և ամրացնում։ Այնպիսի ամրաշինական աշխատանք են տարել, որ կասկածում ենք, թե դուրս կգան, Սյունիքի, Ջերմուկի հատվածում ու մյուս բոլոր տեղերում։ Ո՞նց եք պարտադրելու։
Ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ որևէ պահանջ չեն ունենալու: Անկլավների թեման պետք է փակվի, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում իրականացնեն։ Ոչ մենք պետք է պահանջենք Ղարաբաղ, ոչ իրենք՝ Արևմտյան Ադրբեջան։ Մենք արդեն ունենք տխուր օրինակը, որ սրանք զիջել են Տավուշից, հայկական հողեր են հանձնել անկլավի անվան տակ, գյուղացիներին տնից հանել են ու նվիրել Ադրբեջանին, բայց փոխարենը ոչինչ չենք ստացել։ Հենց այսօր էլի նրանք խոսել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մնասին, այսինքն՝ տարածքային պահանջներ են ներկայացնում։
Կայուն խաղաղության համար անհրաժեշտ է ռազմական զսպման համակարգ։ Ադրբեջանը ամեն օր է զինվում, նրա զենք տեղափոխող օդանավերը անընդհատ չվերթների մեջ են, Հայաստանը զենքը շատացնելու փոխարեն շատացնում է պաշտպանության նախարարի աշխատավարձը։ Լուրջ քայլեր չեն անում ռազմական բալանսը հավասարեցնելու համար, բանակում էլ բարդակը հասցրել են էն աստիճանի, որ անընդհատ սպանություններ են։ Խաղաղության համար կարևոր պայման է նաև ներքին իրավիճակը, դաշնակիցների առկայությունը և այլն։ Թվարկածս բոլոր դեպքով էլ ունենք դեֆիցիտ։
Ոչ միայն ՀԱՊԿ-ում անդամություն են սառեցրել, այլև արդեն քննարկում են ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Հետևանքները լինելու են պարզապես աղետալի։ Ուսումնասիրեք սահմանային միջադեպերը այն հատվածներում, որը ռուսական սահմանապահների վերահսկողության ներքո է ու ու մյուս հատվածները։ Կարո՞ղ եք ասել՝ թշնամու գործողությունները, նպատակները զսպելու ինչ միջոց ունի Հայաստանը։ Ադրբեջանը ոչ թե ուզում է խաղաղություն, այլ՝ վերցնել Հայաստանը։ Իսկ այս մարդիկ կարծես նպատակ ունեն Հայաստանը անվտանգային առումով դարձնել լրիվ տկտոր, ինչ-որ խաղաղության անունով թղթի հույսին, որն էլ, սակայն չկա։
Հարցին՝ խաղաղության պայմանագիր կլինի, թե ոչ, մարդամեկը պատասխանում է՝ Թուրքմենստանում հանդիպել է Ալիևին ու տպավորությւոն ստացել, որ հնարավորություն կա։ Հետաքրքիր է, թե Ալիևի տպավորությունը որն է։ Պատերազմից առաջ էլ սա տպավորություն ուներ, որ իր գործընկեր Ալիևը կիրթ է ու կառուցողական։ Այնպես որ, չգիտես, թե հրադադարը երբ ու ոնց կպայթի։
Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագայի շուրջ քննարկումն առնչվում է Հայաստանի համար կարևորագույն հարցերից մեկին՝ երկրի անվտանգության ապահովմանը տարածաշրջանային պահպանվող սպառնալիքների պայմաններում։ ՀԱՊԿ-ում հանրապետության մասնակցության սառեցման և ռուսական ռազմական ներկայության նշանակությունը վերանայելու մասին իշխանությունների հայտարարությունների ֆոնին առավել սուր է հնչում հարցը՝ պաշտպանության ի՞նչ երաշխիքներ կստանա Հայաստանը, եթե գործող մեխանիզմները դադարեն աշխատել։
Ռազմաբազայի հնարավոր դուրսբերման վերաբերյալ ամենակոշտ գնահատականներից մեկը հնչեցրել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին, պատասխանելով լրագրողների հարցերին, նա հայտարարել է․
«Մենք բախտի քմահաճույքին ենք թողնվելու։ Ռուսական ռազմաբազայի փոխարեն այստեղ թուրքականը կլինի։ Այնպես որ, ռուսական ռազմաբազան պետք է մնա»։
Կարապետյանը ռազմաբազայի պահպանումը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության կարևոր գործոն։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր հայտնվելու մասին նրա խոսքերը նախազգուշացում են այն հետևանքների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով, կարող է ունենալ ռուս զինվորականների հեռանալը։
Այս համատեքստում առաջանում է նաև ավելի սուր հարց․ կարո՞ղ է ռուս զինվորականների հեռանալը պայմաններ ստեղծել Հայաստանում թուրքական ռազմական ներկայության, իսկ իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում՝ նույնիսկ ադրբեջանական զորքերի տեղակայման համար։ Սրանք ընդամենը ենթադրական սցենարներ են, այլ ոչ թե տեղեկություններ որևէ ծրագրի կամ պայմանավորվածության մասին։ Սակայն հարցի նման ձևակերպումն անգամ ավելի հրատապ է դարձնում պարզաբանման անհրաժեշտությունը՝ անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության ի՞նչ երաշխիքներ կստանա Հայաստանը ռուսական ռազմաբազայի դուրսբերման դեպքում։
Մասնակցության սառեցումից մինչև հարաբերությունների վերանայում
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է 2024 թվականի փետրվարից։ Նիկոլ Փաշինյանի հետագա հայտարարությունները վկայում են, որ իշխանությունները մտադիր չեն վերադառնալ կազմակերպության հետ փոխգործակցության նախկին ձևաչափին։
2026 թվականի օգոստոսին վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը չի նախատեսում առաջիկա հինգ տարիներին ակտիվացնել աշխատանքը ՀԱՊԿ-ում։ Ավելին, նա հասկացրել է, որ Հայաստանի հնարավոր հեռացումը կազմակերպությունից իշխանություններին կազատի դուրս գալու մասին ինքնուրույն որոշում ընդունելու անհրաժեշտությունից։
Սակայն ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն ու ռուսական ռազմաբազայի ճակատագիրն իրավական առումով առանձին հարցեր են․ ռազմաբազայի ներկայությունը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերով։ Հետևաբար, դրա ապագայի քննարկումը պահանջում է առանձին գնահատել ռազմաբազայի խնդիրները, արդյունավետությունն ու հնարավոր դուրսբերման հետևանքները։
Ռազմաբազան՝ քաղաքական բանավեճի կենտրոնում
Սեպտեմբերին Փաշինյանը կասկածի տակ է դրել Հայաստանի անվտանգության համար ռազմաբազայի կենսական նշանակությունը՝ վկայակոչելով 2022 թվականի սեպտեմբերի իրադարձությունները։ Նա նաև հայտարարել է, որ Երևանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան, և պատրաստ է քննարկել դրա հետագա տեղակայման պայմանները։
Այս դիրքորոշումն ուժեղացրել է իշխանության ընդդիմախոսների մտահոգությունները։ Նրանց կարծիքով՝ գործող պայմանավորվածությունների վերանայումն առանց հստակ և հուսալի այլընտրանքի կարող է մեծացնել երկրի խոցելիությունը։
Ռազմաբազայի դուրսբերման դեմ է արտահայտվել նաև Իշխան Սաղաթելյանը։ Նրա գնահատմամբ՝ այն կատարում է իր առաքելությունը, իսկ ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելը կարող է Հայաստանի համար լրացուցիչ սպառնալիքներ ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
Այս բանավեճի կենտրոնում մնում է հստակ հարց․ նոր ռազմական ճգնաժամի դեպքում Հայաստանի պաշտպանության ի՞նչ պարտավորություններ են գործելու, և ո՞վ է ստանձնելու դրանց կատարումը։
Ի՞նչ այլընտրանք է ներկայացվել հանրությանը
Կառավարության քաղաքականությունը քննադատողներն առաջին հերթին մատնանշում են հանրությանը ներկայացված այնպիսի համակարգի բացակայությունը, որը կկարողանա փոխարինել գործող դաշնակցային մեխանիզմներին։ [09.10.2026 21:17] A. V.: «Փաստ» օրաթերթը ՀԱՊԿ-ից առանց նախապես պատրաստված այլընտրանքի դուրս գալու հեռանկարը համեմատում է ինքնաթիռից առանց պարաշյուտի ցատկելու հետ։ Այս փոխաբերության հիմքում որոշումների հաջորդականության հարցն է․ նախ պետք է ձևավորվեն անվտանգության գործուն երաշխիքներ, ապա միայն քննարկվի նախկիններից հրաժարվելը։
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նույնպես ընդգծում է պայմանագրային պարտավորությունների նշանակությունը։ Նրա գնահատմամբ՝ արևմտյան գործընկերների հետ կապերի ընդլայնումն ինքնին չի փոխարինում ռազմական պաշտպանության կոնկրետ մեխանիզմներին։
Միևնույն ժամանակ, համաձայնագրերի առկայությունը դեռ չի վերացնում դրանց գործնական արդյունավետության հարցը։ Հանրությանն անհրաժեշտ է առարկայական քննարկում այն մասին, թե գործընկերներն ինչ պարտավորություններ են պատրաստ կատարել, ինչ հանգամանքներում և ինչ միջոցներով։
Դիվանագիտական աջակցությունը, տնտեսական համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունը կարևոր են։ Սակայն երկրի պաշտպանության հարցերը քննարկելիս անհրաժեշտ է առանձին բացատրել, թե այդ հարաբերություններն ինչպես են օգնելու կանխել ռազմական սպառնալիքը կամ պաշտպանություն ապահովել դրա առաջացման դեպքում։
Խաղաղություն և անվտանգության երաշխիքներ
Հարևանների հետ խաղաղ կարգավորման ձգտումը չի վերացնում պաշտպանունակությունն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Խաղաղության պայմանավորվածությունների կայունությունը կախված է ոչ միայն հայտարարված մտադրություններից, այլև դրանց կատարման, վերահսկման և հնարավոր խախտումներին արձագանքելու մեխանիզմներից։
Հետևաբար, ռազմաբազայի ապագայի հարցը չի կարելի դիտարկել Հայաստանի զինված ուժերի վիճակից, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից և միջազգային գործընկերների պարտավորություններից անջատ։
Իշխանությունները պետք է բացատրեն, թե գործող համակարգի փոփոխությունն ինչպես կազդի Հայաստանի՝ իր սահմանները պաշտպանելու և ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողության վրա։ Հենց այս հարթությունում պետք է քննարկվի ինքնիշխանությունը՝ սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու պետության իրական հնարավորությունների տեսանկյունից։
Նշանակությունը Գյումրիի և Շիրակի համար
Ռազմաբազայի ապագան ունի նաև սոցիալ-տնտեսական նշանակություն։ Դրա գործունեության հետ կապված են տեղացիների զբաղվածությունը, ապրանքների ու ծառայությունների գնումները, ձեռնարկությունների և սպասարկման ոլորտի աշխատանքը։
Ուստի ռուսական ռազմական ներկայության ձևաչափի հնարավոր փոփոխությունը պահանջում է գնահատել հետևանքները Գյումրիի և ամբողջ Շիրակի մարզի համար։ Այն ընտանիքների համար, որոնց եկամուտները կապված են ռազմաբազայի հետ, սա աշխատանքի և առօրյա կայունության հարց է։
Ցանկացած որոշում պետք է ուղեկցվի հստակ ծրագրով՝ ինչպես պահպանել աշխատատեղերը, աջակցել տեղական տնտեսությանը և կանխել սոցիալական վիճակի վատթարացումը։ Այս հետևանքներն արժանի են նույնքան առարկայական քննարկման, որքան ռազմական և դիվանագիտական կողմերը։
Որոշում, որը պահանջում է հստակ պատասխան
Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունն ու ռազմական համագործակցության պայմանները։ Սակայն նման որոշումների ծավալը ենթադրում է նույնքան լուրջ պատասխանատվություն դրանց հետևանքների համար։
Սամվել Կարապետյանի նախազգուշացումն իշխանությունների առջև դնում է հարց, որին բավարար չէ պատասխանել խաղաղության և բազմավեկտոր քաղաքականության մասին ընդհանուր հայտարարություններով․ ինչպե՞ս է ապահովվելու երկրի անվտանգությունը, եթե ռուսական ռազմաբազան այլևս չլինի։
Հանրությանը պետք են կոնկրետ պատասխաններ՝ սեփական բանակի հնարավորությունների, գործընկերների պարտավորությունների և նոր սպառնալիքների կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ։ Քանի դեռ այդ պատասխանները համոզիչ կերպով ներկայացված չեն, ռազմաբազայի դուրսբերման քննարկումն անխուսափելիորեն ուղեկցվելու է անհանգստությամբ։
Անվտանգության հարցերում սխալի գինը չափազանց բարձր է։ Գործող մեխանիզմներից հրաժարվելուց առաջ իշխանությունները պետք է ցույց տան, թե ինչի շնորհիվ է Հայաստանն ավելի պաշտպանված
«Նպատակն է վերացնել Եկեղեցին որպես ազգային ինստիտուտ». փորձագետները քննարկեցին, թե ինչպես պահպանել հայկական ինքնությունը իսլամացման ճնշման տակ։
2026 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Ինչպես պահպանել հայկական ինքնությունը իսլամացման ճնշման տակ» թեմայով հեռաժողով, որը կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» Հայ ժողովրդական շարժման կողմից։ Հայաստանի և սփյուռքի փորձագետները քննարկեցին Հայաստանի վրա ժողովրդագրական և մշակութային-կրոնական ճնշման սպառնալիքները, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) դերը ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև ավանդական ինստիտուտների թուլացմանը նպաստող արտաքին և ներքին գործոնները։
Մասնակիցները նշեցին, որ ՀԱԵ-ի վրա հարձակումը՝ նրա նկատմամբ վստահության անկումը 2019 թվականի 74%-ից մինչև 2024 թվականի 48%, բացում է դուռ հետագա իսլամացման և թուրքացման համար։ Հատուկ ուշադրություն դարձվեց Ադրբեջանի վերաբնակեցման քաղաքականությանը և հայկական եկեղեցիների նկատմամբ պահանջներին, ԵՄ միգրացիոն չափանիշների հետ կապված ռիսկերին, ինչպես նաև սեպտեմբերի 27-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ որպես սահմանային բնակավայրերի հանձնման համար հող նախապատրաստելու գործիք։ Քննարկումը սկսվեց ամենատխուր հարցով՝ Էջմիածնի Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից: Ցեղասպանագետ պրոֆեսոր Հենրի Ս. Թերիոն իր ելույթում զգուշացրեց. «1915-1923 թվականների բռնությունը երբեք չհաղթահարվեց դրա կատարողների կողմից: 1915 թվականի հաջողությունը միայն ամրապնդեց թուրքական հայատյացությունը և նպաստեց դրա տարածմանը Ադրբեջան»: Նրա խոսքով՝ «Ցեղասպան հայատյացությունը, ժամանակի ընթացքում չմարելով, թարախացավ, աճեց և տարածվեց յուրաքանչյուր հասարակությունում, մինչև որ 2020 թվականին կրկին ի հայտ եկավ լիակատար զայրույթով»: Նա ընդգծեց, որ «գոյատևումը կախված է, առնվազն, հայերի փոխհատուցման իրավունքի վրա պնդելուց՝ 1915 թվականի, 1890-ականների և այժմ՝ 2020-ական թվականներին՝ Արցախի համար»:
Կորնելի համալսարանի մարդաբանության պրոֆեսոր և «Կովկասի ժառանգության դիտարկում» նախագծի համահիմնադիր պրոֆեսոր Ադամ Թ. Սմիթը ներկայացրեց հայկական ժառանգության արբանյակային մոնիթորինգի տվյալները: Նա հիշեցրեց, որ Նախիջևանի 110 (98%) պատմական հայկական վանքերից, եկեղեցիներից և գերեզմանատներից 108-ը (98%) ոչնչացվել են 1997-2010 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, և որ 2020 թվականից ի վեր գրանցվել է ևս տասնչորս ժառանգության վայրերի ոչնչացում: Նրա խոսքով՝ «խաղադրույքի տակ է ոչ միայն տարածաշրջանի դարավոր արվեստի և ճարտարապետության ճակատագիրը, այլև Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ավանդույթները և նրանց կապը այս հողի հետ»: Սմիթը ընդգծեց. «Մենք նաև ցանկանում ենք հստակեցնել, որ մեր նախագիծը մշակույթի նկատմամբ մարդու անօտարելի իրավունքի հաստատումն է»: «Ժառանգության վայրերի վրա հարձակումները պարզապես շենքերի նկատմամբ բռնություն չեն. դրանք բռնություն են ժողովրդի և նրանց կոլեկտիվ ինքնության նկատմամբ»:
Քննարկումը եզրափակեց «Մշակութային Հայաստանի միության» (Բուենոս Այրես) նախագահ և Արգենտինայի հայկական կազմակերպությունների IARA համակարգող խորհրդի համահիմնադիր Ադրիան Լոմլոմջյանը: Նա իրադարձություններին նայեց աշխարհաքաղաքական տեսանկյունից և դրանք համարեց տարածաշրջանի դեմ ուղղված ռազմավարական արևմտյան հարձակում: «ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել հայկական տարածքի այս հատվածի նկատմամբ, և հենց դա է, ինչին նրանք փորձում են հասնել՝ անջատել Հայաստանը Իրանից, մեկուսացնել այն Ռուսաստանից և թողնել Արևմուտքի վերահսկողության տակ», – ասաց նա: Նրա խոսքով՝ իր տարածքում լոգիստիկան վերահսկելու համար ինքնիշխանությունը երրորդ կողմին հանձնելը, ըստ էության, Հայաստանը կդարձնի հետին պլան արտաքին խաղացողների համար: Մասնակիցները համաձայնեցին, որ հավատքի շուրջ միավորվելը, սեպտեմբերի 27-ի ընտրություններում Հայաստանի անկախության և Հայ Առաքելական եկեղեցու համար պայքարող թեկնածուներին աջակցելը, ինչպես նաև միջազգային հարթակներում տեղեկատվական և իրավական պաշտպանությունը գործնական քայլեր են իսլամացման սպառնալիքին հակազդելու համար:
Խաղաղության և մերձեցման կարգախոսների ներքո հայերին ավելի ու ավելի համառորեն առաջարկում են ընդունել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը։ Բայց որտե՞ղ է ավարտվում բարիդրացիությունը և սկսվում ճնշումը ազգային ու կրոնական ինքնության նկատմամբ։
Ադրբեջանցիների վերադարձի պահանջների և մի շարք հայկական եկեղեցիների իբր «մուսուլմանական անցյալի» մասին հայտարարությունների ֆոնին ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ արդյո՞ք հաջորդ քայլը չի լինի Հայաստանի կրոնական դիմագիծը փոխելու և հնագույն քրիստոնեական սրբավայրերը մզկիթների վերածելու փորձը։
Ի՞նչ են այս մասին մտածում շարքային հայերը։
Դիտեք տեսանյութը և կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում։
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը պարզապես հռետորական ձևակերպում չէ, այլ Բաքվի պետական քաղաքականության առանցքային տարրերից մեկը։ Պաշտոնապես այն ենթադրում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» ներկայիս Հայաստանի տարածք։ Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը, 300 հազարը միայն առաջին փուլն է։ Հաշվի առնելով Ադրբեջանի բնական ժողովրդագրական աճը (որի բնակչությունն արդեն մոտ երեք անգամ գերազանցում է Հայաստանի բնակչությանը) և հետագա սերունդներին, երկարաժամկետ հեռանկարում խոսքը կարող է գնալ մինչև մեկ միլիոն վերաբնակչի մասին։
Հայկական կողմի համար սա հնչում է որպես դատավճիռ՝ պետականության փուլային քանդում, որը քողարկվում է «խաղաղության պայմանագրի» անվան տակ։ «Ադրբեջանում շարունակվում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ այսինքն Հայաստան վերադառնալու թեմայով համաժողովները»,- նշում է Սթենֆորդի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Նրա խոսքով՝ Ալիևի կողմից տրված գրեթե յուրաքանչյուր հանձնարարություն Հայաստանում իրականացվել է։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը բացահայտորեն կապում է այս քարոզչության ակտիվացումը Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված որոշումների հետ։ «Հայաստանում իշխանության եկած և Ալիևի առաջ խոնարհվող կոլաբորանտները միայն մեծացրել են նրա ախորժակը։ Որքան շատ զիջումներ են արել, այնքան ավելի վտանգավոր է դարձել Ադրբեջանը»,- գրում է նա։ Մի քանի տարի առաջ Բաքուն չէր համարձակվի նման պահանջներ ներկայացնել բացահայտ կերպով։ Ինքը՝ Ալիևն էլ խոստովանել է, որ մինչև Ղարաբաղյան հակամարտության «լուծումը» վաղ էր այդ մասին բարձրաձայնելը։
Խաղաղության պայմանագիրը՝ որպես վերաբնակեցման գործիք
Բաքուն չի թաքցնում, որ «վերադարձողների» հարցը պետք է դառնա նախատեսվող խաղաղության պայմանագրի մաս։ Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքպերլին հայտարարել է, որ առանց դրա «դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության մասին»։ Այսինքն՝ զանգվածային վերաբնակեցումը ներկայացվում է որպես խաղաղության նախապայման, այլ ոչ թե դրա հետևանք։
Ամերիկահայ լրագրող և The California Courier թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշում է, որ Ադրբեջանն արդեն երկու դիմում է ուղարկել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ փորձելով միջազգային աջակցություն ստանալ իր վերաբնակեցման ծրագրի համար։ Բաքուն, ըստ նրա, ձգտում է միջազգային լեգիտիմություն ապահովել այդ նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ, քննադատների կարծիքով, Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով նպաստում են այդ օրակարգի առաջխաղացմանը։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը պնդում է, որ արդեն իսկ աշխատանքներ են տարվում խորհրդային շրջանի ադրբեջանական տեղանունները քարտեզների վրա վերականգնելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը հետագայում կարող է օգտագործվել՝ հիմնավորելու, թե Հայաստանի որ տարածքներում են նախկինում բնակվել ադրբեջանցիները։
Աշխարհագրական ուղղություններն ու ժողովրդագրական մարտահրավերը
Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ հնարավոր «վերադարձի» հիմնական ուղղությունները կարող են լինել Սևանա լճից արևելք ընկած տարածքները և Սյունիքի մարզի որոշ հատվածներ։ Նրա կարծիքով՝ այդ բնակավայրերը կարող են դիտարկվել որպես կապող օղակ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։
Սակայն վտանգները, ըստ հոդվածի հեղինակների, սահմանափակված չեն միայն այդ շրջաններով։ Նրանք պնդում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացման պարագայում կարող են աճել միգրացիոն հոսքերը, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ուղեկցությամբ բնակչության տեղաշարժերը։
«Եվրոպականացում» և ժողովրդագրական փոփոխություններ
Հոդվածի հեղինակները մտահոգություն են հայտնում, որ եվրոպական ինտեգրման գործընթացների շրջանակում Հայաստանը կարող է ստիպված լինել ընդունել ավելի մեծ թվով միգրանտների և փախստականների։ Նրանց կարծիքով՝ դա կարող է հանգեցնել երկրի ժողովրդագրական և մշակութային պատկերի փոփոխությանը։
Նրանք ենթադրում են, որ մուսուլման բնակչության թվի աճը կարող է առաջացնել համապատասխան ենթակառուցվածքների՝ մզկիթների, դպրոցների և կրոնական կենտրոնների ստեղծում, ինչը, ըստ հոդվածի, կարող է ազդել Հայաստանի ազգային և կրոնական ինքնության վրա։
Հարված եկեղեցուն՝ հարված ինքնությանը
Հոդվածում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայ Առաքելական եկեղեցու դերին։ Նշվում է, որ եկեղեցու ազդեցության թուլացումը կարող է ազդել ազգային ինքնության պահպանման վրա։ Միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ իշխանությունները փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը եկեղեցու նկատմամբ՝ դա ներկայացնելով որպես բարեփոխումների գործընթաց։
Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է մնա անկախ կառույց, որը պատկանում է հավատացյալներին և ոչ թե պետական իշխանությանը։ Նա նաև համեմատում է իրավիճակը Ուկրաինայում եկեղեցու շուրջ տեղի ունեցած գործընթացների հետ։
Վճռորոշ ընտրություն՝ 2026 թվականի տեղական ընտրությունները
Հոդվածի վերջում շեշտվում է 2026 թվականի աշնանը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարևորությունը։ Հեղինակների կարծիքով՝ հատկապես սահմանամերձ համայնքներում այդ ընտրությունները կարող են որոշիչ դեր ունենալ երկրի հետագա քաղաքական և ժողովրդագրական ուղղության հարցում։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ սահմանամերձ բնակավայրերում ընտրողների վարքագծի վրա մեծ ազդեցություն ունի պատերազմի սպառնալիքի գործոնը։ Սակայն հոդվածի հեղինակները պնդում են, որ ներկայում խոսքը միայն անվտանգության մասին չէ, այլ նաև Հայաստանի ազգային և կրոնական ինքնության պահպանման։
Նրանց եզրակացությամբ՝ առաջիկա ընտրությունների արդյունքները կարող են ազդել այն բանի վրա, թե որքանով Հայաստանը կկարողանա պահպանել իր ազգային և կրոնական ինքնիշխանությունը։
Ի՞նչ են մտածում թուրքերը Հայաստանի, հայերի և Թուրքիայի հետ հարաբերությունների «կարգավորման» մասին։ Սոցցանցերում մի տեսանյութ են տարածում, որտեղ մեր «հարևանները» ասում են՝ մեր նկատմամբ «պետք է կոշտ դիրքորոշում որդեգրեն», մեզ «պետք չէ առանձնապես ազատություն տալ»։ Սա՞ է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»։
Այսօր Euromedia24-ի եթերում կայացել է քննարկում՝ «Ոչ Արևմտյան Ադրբեջան» շարժման համակարգողներ Հայկ Նահապետյանի և Սուրեն Սուրենյանցի մասնակցությամբ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ակտիվորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգին, ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հնչող հայտարարություններին, ինչպես նաև այդ նարատիվների քաղաքական և անվտանգային հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։
Բանախոսները ներկայացրել են իրենց գնահատականները տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի միջազգային հարթակներում իրականացվող գործունեության և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։
Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը միայն Հայաստանի հետ կապված նախաձեռնություն չէ, այլ շատ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս է կազմում։
Նրա խոսքով՝ Իրանում ևս գոյություն ունեն տարբեր մոտեցումներ տարածաշրջանային ազդեցության վերականգնման վերաբերյալ, սակայն այնտեղ տարածված է այն տեսակետը, որ պատմական կենտրոնը պետք է լինի Թավրիզը կամ Սպահանը, ոչ թե Բաքուն։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել այն պատկերացումը, թե ներկայիս Ադրբեջանը պատմական մեծ կայսրության իրավահաջորդն է։
Նահապետյանի համոզմամբ՝ այս ծրագրի շահառուների թվում կան նաև արտաքին դերակատարներ, որոնք տարածաշրջանում սեփական ռազմավարական նպատակներն են հետապնդում։ Նրա կարծիքով՝ եթե Իրանը թուլանար արտաքին ճնշումների կամ ռազմական գործողությունների հետևանքով, Ադրբեջանը կարող էր փորձել ընդլայնել իր ազդեցությունը նաև Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ։
«Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Սա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծի տարր է, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է պատմական, իրավական և քաղաքական հիմքեր ստեղծել իր հետագա հավակնությունների համար», — նշել է նա։
Նահապետյանի խոսքով՝ միջազգային հարթակներում ակտիվորեն շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» թեման նպատակ ունի նախապատրաստել քարոզչական և իրավական հիմք, որպեսզի հետագայում հնարավոր գործողությունները ներկայացվեն ոչ թե որպես տարածքային հավակնություններ, այլ որպես «փախստականների վերադարձի» գործընթաց։
Նա նաև ընդգծել է, որ վտանգը, իր գնահատմամբ, տեսական չէ, այլ գործնական բնույթ ունի, քանի որ Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում հետևողականորեն առաջ է մղում այդ օրակարգը։
Անդրադառնալով «Ոչ Արևմտյան Ադրբեջան» շարժման գործունեությանը՝ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ միջազգային կառույցներից մեծ արձագանքներ չեն ակնկալել, սակայն իրենց հիմնական նպատակը եղել է թեման հանրային և քաղաքական օրակարգ բերելը։