Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների ներկրումը․ խախտումներ են հայտնաբերել։ Նշանակում է՝ ծաղիկ արտադրող-արտահանողները կոլապսի առաջ են։

Հայաստանում գործում է ավելի քան 700 ծաղկի ջերմոց, որոնցից 300-ը խոշոր են։ Նրանց արտադրանքի արտահանումը վերջին տարիներին անշեղորեն աճում է․ եթե 2016թ․ արտահանվել է 11 միլիոն հատ ծաղիկ, 2024 թվականին՝ մոտ 55 միլիոն հատ ծաղիկ կամ մոտ 2100 տոննա։ Իսկ գիտե՞ք՝ որ երկրներ են արտահանվում․ համարյա միայն ՌԴ։ Եթե 2019-ին Հայաստանից ծաղիկների արտահանման 90 տոկոսի ուղղությունը ՌԴ-ն էր, ապա 2024-ին՝ 99,5 տոկոսը։ Այսինքն՝ Փաշինյանի կառավարությունը ծաղիկների շուկայում կախվածությունը ՌԴ-ից դարձրել է 99 տոկոս ու վերջին պահին դավաճանել արտահանողներին։

Որ այս արգելքը կապված է միմիայն ՀՀ իշխանության հակառուսական քայլերի հետ, Հայաստանում Զելենսկի պարեցնելու, ԵՄ հակառուսական գագաթնաժողով անելու հետ, անգամ մեկ գրամի կասկած չունեմ։ Սրանց քաղաքականության պատճառով տուժում են ոչ թե իրենք, այլ քաղաքացին, տնտեսվարողը։

Ու սա դեռ ձնծաղիկներն են։

«Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է

Գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համառորեն հերքում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին պաշտոնական Բաքվի տարածած թեզերը, փորձում ընդդիմությանը մեղադրել իբր ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխման մասին խոսույթի մեջ, մինչդեռ հենց նույն Ադրբեջանում լուրջ քայլեր են արվում «Արևմտյան Ադրբեջանի» թեզը միջազգայնորեն հանրայնացնելու և առաջ մղելու համար։ Ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում, որ 2026 թ․ հունիսի 18-19-ին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի է ունենալու «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» համաժողով-փառատոնը։

Փառատոնի կազմակերպիչներն են Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, Կրթության և գիտության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը և Արևմտյան Ադրբեջանի համայնքը։ Իրականում «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը Ադրբեջանում վաղուց դարձել է պաշտոնական քարոզչության առանցքային թեմա։ Ալիևի վարչակազմը ձեռք չի քաշում այն առաջ մղելուց, ավելին՝ կեղծիքներ են տարածում, թե իբր 80-ականների վերջին Հայաստանից արտաքսվել է 300 հազարից ավելի ադրբեջանցի։ Վերջերս այդ հայտարարությունն արել էր նաև Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ադրբեջանը նաև պնդում է, որ այդ մարդիկ պետք է վերադառնան Հայաստան, ինչը գոյաբանական լրջագույն սպառնալիք է ստեղծելու ողջ Հայաստանի Հանրապետության համար։ Փաշինյանի իշխանությունը Ադրբեջանին որևէ բառով չի պատասխանում, փոխարենը փորձում է ընդդիմությանը հեղինակազրկել, երբ ընդդիմությունը բացահայտ խոսում է հնարավոր վտանգների մասին, մինչդեռ հենց իշխանության գործը պետք է լիներ վտանգները չեզոքացնելը։ Փաստացի գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Հայաստանի ղեկը գտնվում է ադրբեջանական խամաճիկի ձեռքում, և Փաշինյանին օր առաջ իշխանությունից հեռացնելը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։

Տաթև Բադալյան

https://pressmedia.am/?l=am&p=215843

Ասում են՝ Հայաստան չէ, «Իրևանի խանություն» է

Սոցցանցերում մի տեսանյութ են տարածում, որտեղ մեր «հարևանները» հերթական անգամ ցույց են տալիս իրենց իրական դեմքն ու վերաբերմունքը մեր նկատմամբ։
Բա ասում են՝ Հայաստան չէ, «Իրևանի խանություն» է։ Ասում են՝ իրենց տարածքներն են վերադարձրել։ Ասում են՝ Նիկոլը լավն է։ Մենք էլ «քոչվոր ազգ» ենք։
Սա՞ է Նիկոլի խոստացած «խաղաղ ապագան»։ Եթե այո, ապա, կարծես, առանց Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանում»։

Հորինովի «Արևմտյան Ադրբեջան» «վերադարձի» համաժողովի պաստառը շատ խոսուն է․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։

Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։

Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում»,- գրել է նա։

https://www.yerkir.am/hy/article/2026/05/21/312336

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը

Ինչպես ադրբեջանցիներն ու ոստիկանները կմտնեն ձեր տուն՝ այս ռեժիմի աջակցությամբ։

Մենք շարունակում ենք գլորվել անդունդը։ Այս տարվա հունիսին Նախիջևանի Օրդուբադ քաղաքում Ադրբեջանն անցկացնում է համաժողով՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով։ Փառատոն-կոնգրեսի ադրբեջաներեն անվանումն է՝ «Qərbi Azərbaycana Qayıdış»:

Հայաստանի գերագույն հիպնոսիզատորը և նրա ռեժիմը սկսում են հիստերիկաբար գոռալ այս նախագծի հիշատակումից։ Ասում են, թե նման բան չկա, որ պաշտոնական Բաքուն նման ծրագրեր չունի։ Որ դա արվում է ներքին լսարանի համար՝ առանց Ադրբեջանի կառավարության մասնակցության։

Պատասխանում ենք։ Այս կոնգրեսը հովանավորվում է պաշտոնական Բաքվի կողմից։ Կազմակերպիչների թվում են՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի աշխատակազմը, Ադրբեջանի Հանրապետության գիտության և կրթության նախարարությունը, Նախիջևանի պետական համալսարանը, Արևմտյան Ադրբեջանի համայնքը (WAC / Qərbi Azərbaycan İcması)։

Սա՛ է պաշտոնական Բաքուն։

Ինչ վերաբերում է «ներքին լսարանին». 2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանում կայացավ համաժողով՝ «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք. Հայաստանից վտարված ադրբեջանցիների մշակութային ժառանգության վերականգնումը» խորագրով։ Համաժողովին ներկա էր 100 օտարերկրյա հյուր՝ 60 երկրից։

Սա միջազգային լսարան է, այլ ոչ թե ներքին։

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը։ Առայժմ այսպես է, իսկ հետո կուլ կտրվի նաև վերջին պատառը։

Այսպես էլ մենք կարթնանանք մի գեղեցիկ առավոտ։ Դուռը կթակեն այս ռեժիմի ոստիկանները կամ հատուկ ջոկատայինները և մեզ կխնդրեն ազատել մեր տունը, որտեղ պետք է բնակեցվեն ադրբեջանցիները։

Մենք ունենք երկու շաբաթ սա կանխելու համար։ Եթե կարող եք, խոսե՛ք ձեր բարեկամների ու ընկերների հետ, այն մարդկանց հետ, ում դեռ հնարավոր է հանել հիպնոսից, համոզել դուրս գալ այս աղանդից։ Մի՛ հայհոյեք նրանց, մի՛ գոռացեք նրանց վրա, հասկացե՛ք, որ այդ մարդիկ գտնվում են հիպնոսի տակ, աղանդավոր-հիպնոսիզատորի իշխանության տակ։

Համոզե՛ք նրանց չհանձնել Հայաստանը։

Եվ անպայման գնացե՛ք ընտրությունների։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

«Փաշինյանին ընտրողը քվեարկելու է ՀՀ-ն Արևմտյան Ադրբեջան դարձնելու օգտին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հանձնելիք հողերի մասին քաղաքացու հարցին ի պատասխան՝ Բարխուդարլի, Խեյրիմլի ասելով՝ անոնս արեց 4 նախկին անկլավների հանձնումը Ադրբեջանին։ Հիմա նա հայտարարել է․ «Էստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական, նախկինում Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել»։ Նրա ասածը «նիկոլերենից» թարգմանեմ, Փաշինյանն ասում է, որ իր իշխանության վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ «վերադառնալու են Արևմտյան Ադրբեջան», ոնց որ նախկինում Հայաստանում 90 տոկոս հայ չի եղել, ադրբեջանցիների գալով էլ այստեղ 90 տոկոս հայ չի լինի։ Ասել եմ ու նորից եմ ասում, ով քվեարկում է Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի օգտին, քվեարկում է Իլհամ Ալիևի օգտին, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնելու օգտին»։

https://mamul.am/am/news/360038

Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև

Ադրբեջանում հարկադիր տեղահանվածների համար նախատեսված էին որոշակի պետական արտոնություններ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանի կառավարության հիմնական նպատակն էր ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց տներ: Չնայած այդ ժամանակաշրջանի ծանր պայմաններին, Ադրբեջանի կառավարությունը փախստականների և հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300 հազար տուն և բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լեզու ունի այսպիսի արտահայտություն. Անկախ նրանից ՝ դա մեծ է, թե փոքր, մարդու համար սեփական տունը նրա ամրոցն է։ Առաջնորդվելով այս փիլիսոփայությամբ՝ մենք տեղահանվածներին ապահովել ենք ապրելու պայմաններով։

Սակայն նրանց գլխավոր ցանկությունը, միևնույն է, տուն վերադառնալն էր։ Մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն էլ ավելի էին բարդանում։ Քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ»,-ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։

Հաջիրը նշել է, որ այժմ հակամարտությունը ետեւում է մնացել, եւ Ադրբեջանը բախվել է նոր իրողությունների։

https://168.am/2026/05/19/2415313.html

Արհեստական բանականությունն ահազանգում է․ Ադրբեջանը Հայաստանի դեմ պլանավորում և իրագործում է զավթողական քաղաքականություն

Մինչ Հայաստանում շարունակում է նախընտրական քարոզարշավը, Ադրբեջանում շատ ակտիվորեն շարունակվում է Հայաստանի Հանրապետության դեմ մշակված զավթողական հայեցակարգի բուռն քարոզչությունը։ Ինչպես գիտենք, իշխող ուժն իր կարգախոսն է դարձրել «խաղաղություն» շատ կարևոր բառը՝ կողքին դնելով սիրտ պատկերող նշանը։ Անխոս, դա հեգնանք ու ծաղր է բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ունեն հիշողություն և տրամաբանություն՝ իշխող ուժի ղեկավարման ութ տարիների ընթացքում տեղի ունեցած երեք աղետաբեր պատերազմներն ու Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը չմոռանալու համար։ Ինչևէ, համարենք՝ իրոք ձգտում են խաղաղության, և եկեք վերադառնանք այն պարզ ու հայտնի իրողությանը, որ ինչպես տանգոն մենակ չեն պարում, այնպես էլ խաղաղությունը միակողմանի չի կարող կառուցվել։ Իսկ մեր հարևան պետությունը, մեղմ ասած, այնքան էլ խաղաղության չի պատրաստվում։ Ես բազմիցս տարբեր հոդվածներով անդրադարձել եմ «Արևմտյան Ադրբեջան» կոչվող շատ վտանգավոր զավթողական հայեցակարգին, որը շրջանառության մեջ է դրվել հենց Իլհամ Ալիևի կողմից՝ 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր։ Այդ օրվանից անցել է 3 տարի, 4 ամիս և 24 օր (18.05.2026)։ Այս ընթացքում ՀՀ «խաղաղասեր» իշխանությունը ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել այս զավթողական հայեցակարգը պատշաճ ուսումնասիրության ենթարկելու, դրա ռիսկերը հասկանալու, դրանք միջազգային գործընկերներին ներկայացնելու և այս աճող ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար։ Փոխարենը, իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, արել են հայտարարություններ, որոնք փաստացի «նորմալ» են դարձնում նման հայեցակարգի առկայությունը։

https://www.aravot.am/2026/05/18/1557635