Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

https://24news.am/politics/536427

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես պահանջել է հայկական ռեժիմից տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ, ինչպես նաև հիմնվելով այն փաստի վրա, որ չի եղել Ալիևի որևէ հրաման, որը Հայաստանում նրա դեսպանը չկատարի՝ տրամաբանական կլիներ հարց տալ. իսկ կոնկրետ ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները։

Եթե վերցնենք միայն նախնական թիվը՝ 300 հազար (իսկ ոմանք ասում են, որ իրենց սերունդների հետ միասին նրանք հիմա 1 միլիոն են), և հաշվի առնենք, որ Հայաստանում միջին վիճակագրական գյուղն ունի 1000 բնակիչ, դա նշանակում է, որ մենք պետք է ազատենք մոտ 300 գյուղ։ Վերցնենք այս թվի 1/3-ը՝ 100 գյուղ։ Ո՞ր գյուղերն են վերադառնալու ադրբեջանցիները։

Տրամաբանական է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, այն շրջաններ, որտեղ նրանք ապրում էին մինչև 1988 թվականին Հայաստանից իրենց ելքը։ Ահա Հայաստանի ադրբեջանաբնակ գյուղերի քարտեզը մինչև 1988 թվականը։

Ադրբեջանցիները հատկապես կոմպակտ բնակվում էին Սևանա լճից արևելք ընկած հատվածում և Սյունիքում՝ Կապան – Գեղի հատվածում։ Այս երկու շրջաններում, ամենայն հավանականությամբ, կառաջանա ադրբեջանական բնակչության կոմպակտ բնակեցման տարածք։ Ալիևը խոսում է հենց Սևանի արևելյան ափի մասին։ Եվ ամենատրամաբանականն այն է, որ հենց Կապանի և Գեղիի հատվածում այդ գյուղերը Նախիջևանը կմիացնեն Ադրբեջանին։ Իսկ հետո հարևանների մոտ օրինական հարցեր կառաջանան. ինչո՞ւ պետք է ադրբեջանական գյուղերն իրենց հայրենակիցներից կտրված լինեն բոլշևիկների կողմից անարդարացիորեն գծված Հայաստանի սահմանով։ Եվ այդ անարդարությունն արագ կուղղեն։

Մի՛ հավատացեք ինձ, մի՛ հավատացեք ոչ մեկին։ Նայե՛ք քարտեզին և նայե՛ք փաստերին։ Չի եղել Ալիևի այնպիսի հրաման, որը նրա դեսպանը չկատարի։ Նա հաստատ կկատարի։ Իսկ նրանք պահանջում են վերադարձ Հայաստան և արդեն ձևավորել են Հայաստանի ադրբեջանական համայնքի ղեկավարություն։

Նայե՛ք քարտեզին։ Անջատե՛ք 1-ին ալիքը, դո՛ւրս եկեք հիպնոսից։ Մտածե՛ք, բարեկամներ, մտածե՛ք։

Մեզ կարող է փրկել միայն ձեր բանականությունը։ Մենք ունենք 3 շաբաթ։

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտորուր Խաչիկյան, քաղաքագետ

«Ընտրությունը պարզ է՝ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, Սևա՞ն, թե՞ գյոյչա, ու դու ես հասցրել այդ ընտրությանը». Էլինար Վարդանյան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդամ Էլինար Վարդանյանը գրում է.

«Չգցելով կլասը

Խստորեն պահելով երեկվանից սահմանված «կլասը չգցելու կանոնը», հաշվի առնելով հարցի բազմաշերտությունը, այնուամենայնիվ հարկ եմ համարում պատասխանել նրան․

Արցախում կրակելու մասին

Դու Արցախում մի գնդակ կրակե՞լ էիր, մի կաթիլ քրտինք թափե՞լ էիր, մի լումա դրե՞լ էիր, Արցախի տեղը գիտե՞իր, որ հայտարարեցիր Արցախը Հայաստան է և վերջ, խափանեցիր քսանհինգ տարվա բանակցային պրոցեսը, զրո կետից բանակցելու մասին հայտարարեցիր, որից հետո պատերազմն անխուսափելի էր։

Դատաիրավական համակարգի մասին

Քո մտքով անցնո՞ւմ է, որ ստեղծել ես մի հրեշավոր համակարգ, որին համատարած մարդիկ չեն հավատում։ Էս համակարգը մարդկանց խոշտանգելուն, կյանքերը փչացնելուն է ծառայում և ոչ թե արդարադատությանը։

Կոնկրետ Ծառուկյանի որդու մասին

Ես գործի մանրամասներին, բնականաբար, չեմ տիրատեպում, սակայն դատելով հրապարակումներից եղել է կենցաղային միջադեպ, ինչպիսին տասնյակներով հանդիպում է մեր առօրյայում։ Պե՞տք է քննության առարկա դառնա միջադեպը՝ իհարկե։ Բայց ի՞նչ օբյեկտիվ քննության մասին կարող է խոսք լինել մի համակարգում, որտեղ մեղավորներ նշանակում ես միայն դու։ Եվ քեզ համար նշանակություն չունի նույնիսկ այն, որ կոնկրետ մարդ հայտարարում է, որ միջադեպի մեղավորն ինքն է։ Միևնույն է, դու մեղավորներ արդեն կարգել ես․ որովհետև դա քեզ ձեռք է տալիս, որովհետև այդպես ես ուզում։

Կալանք, բանտ, դատ

Հիշիր ութ տարվա ընթացքում քանի-քանիսին ես այդպես մի հայտարարությամբ կարգել մեղավոր և սահմանել դատավճիռը։ Դա է պատճառը, որ հայ մարդը չի վստահում քո կողմից ստրկացրած դատաիրավական համակարգին։ Քո հրահանգով են կալանավորվում Սրբազաններ, քո հրահանգով են կեղծվում ձայնագրություններ՝ քո հրահանգով հարուցված քրեական գործերը հիմնավորելու համար, ահաբեկչության պատրանք ստեղծելու նպատակով, քո հրահանգով են մարդիկ կալանավորվում «մեր ձևով կպայքարենք» արտահայտության համար, քո հրահանգով են հավաքներից հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվում, ձերբակալվում, կալանավորվում, դու ես, որ ասում ես ինձ միայն մեղադրական դատավճիռներ են պետք։ Դու ես քննիչը, դատախազն ու դատավորը։ Հեռու չգնանք՝ դու էդ տղայի հորը մեղավոր էիր կարգել, քո քննիչները գործ էին հորինել, քո դատախազը ժամերով ճառ էր ասում ու մեղադրում, քո խմբակցությունը տասնյակներով կեղտոտ ելույթներ էր ունենում, անձեռնմխելիությունից զրկեցիք, կալանավորեցիք, հետո՝ 6 տարի դատն էր, ու 6 տարի հետո նույնիսկ քո դատարանը ստիպված արդարացրեց նրան, ջուր էր, գործ չկար։ Բա էսքանից հետո ո՞նց հավատան արդար քննությանը։

Ընտրությունների մասին

Դու տեսնում ես, որ պարտվում ես․ քո աչքով տեսնում ես, դրա համար Լուկաշենկո, Պուտին, Մակրոն, ամեն ինչ խառնում ես իրար․ իսկ ընտրությունը պարզ է՝ Հայաստա՞ն, թե՞ Արևմտյան Ադրբեջան, Սևա՞ն, թե՞ գյոյչա, ու դու ես հասցրել այդ ընտրությանը»:

https://168.am/2026/05/13/2412142.html

Ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ կապ ունեն Պուտինը, Լուկաշենկոն և մյուսները։ Նա շատ լավ տեսնում է, որ քարոզարշավի հենց սկզբից ինքը պարտվում է բոլոր քաղաքներում և մյուս բնակավայրերում։ Ու այս ամենը հաշվի առնելով նա գնում է ընտրությունների կեղծման ճանապարհով։ Եվ ո’չ արևմուտքը, ո’չ հյուսիսն ու հարավն այս ընտրությունների հետ որևէ կապ չունեն։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: 

«Այս ընտրություններն ընդամենը մի հարցի են պատասխանում. ընտրում ենք Հայաստա՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան»։ Ընտրում ենք կարողանալո՞ւ ենք Հայաստանում ապրել, թե՞ կրկնելու ենք արցախցիների ճակատագիրը։ Ու քանի որ նա որոշել է խաթարել ծրագրային բանավեճը, մենք պիտի ամեն կերպ խոսենք մեր ժողովրդի հետ, բացատրենք այս պարզ ճշմարտությունը։

Ընդդիմությունը պիտի զգոն լինի և փորձի արագ հասկանալ, թե հատկապես ո’ր սցենարով է նա փորձելու խաթարել ընտրությունների նորմալ ընթացքը «մոլդովակա՞ն» սցենարով, «ռումինակա՞ն», թե՞ «նիկոլական»»։

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆԱՊԱՀՈՎՈւԹՅՈւՆ

Կառավարությունը Հայաստանի համար փնտրում է «հավաքական անվտանգության» այլընտրանքային գործիքներ՝ լինեն դրանք Եվրամիության կառույցները, ԱՄՆ-ը, թե ՆԱՏՕ-ի բլոկը: Սակայն առաջիկայում ԱՄՆ-ն ու Եվրոպան ակնհայտորեն ժամանակ չեն ունենա Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին խոսելու համար: Եվ միակ կայուն ռազմաքաղաքական «հավաքականը», որին կարող է հանձնվել Հայաստանը, «Ադրբեջան – Թուրքիա» տանդեմն է:

«ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈւԹՅԱՆ» ԹՈւՐՔԱԿԱՆ ՇԵՇՏԱԴՐՈւՄԸ

Ապրիլի կեսերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնին, ով պաշտոնը ստանձնել էր մարտի վերջին: Հարկ է ընդգծել, որ 2023-ից 2026 թվականներին Քևին Համիլթոնը զբաղեցրել է Թուրքիայում Կանադայի դեսպանի պաշտոնը՝ միաժամանակ հավատարմագրված լինելով նաև Ադրբեջանում:

Մեր պաշտոնական լրատվամիջոցներն ինչ-ինչ պատճառներով Համիլթոնի այցը Երևան մատուցեցին որպես «առաջինը նոր պաշտոնում»՝ փորձելով այն ներկայացնել որպես ինչ-որ նշանակալի իրադարձություն: Սակայն նույնիսկ դա օբյեկտիվորեն այդպես չէ: Մեկ շաբաթ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՆԱՏՕ-ի նոր տարածաշրջանային տնօրենն այցելել էր Թուրքիա, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Համիլթոնը բարձր էր գնահատել Ադրբեջանի հետ երկարատև ու փոխշահավետ համագործակցությունը, ընդգծել «գործընկերության գործիքների օգտակարությունը և համատեղ նախագծերի կարևորությունը»:

Այն փաստը, որ Համիլթոնը հետագայում գրեթե նույնանման հավաստիացումներ արեց նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Հայաստանի հասցեին, չպետք է որևէ մեկին մոլորության մեջ գցի: Կարևորն այն է, թե ինչ յուրահատկությունների մեջ է կողմնորոշվում տվյալ անձը, ում դիրքորոշումն է նրան քաջածանոթ, իսկ ումը նորից պետք է պարզաբանի: Եվ ինքնաբերաբար ստացվում է, որ ՆԱՏՕ-ի հետ երկխոսության գծով Նիկոլ Փաշինյանի գովերգված «բազմավեկտորությունը» հստակ «թուրք-ադրբեջանական» շեշտադրում է ձեռք բերում:

ՌԱԶՄԱԿԱՆ ԶՈՐԱՇԱՐԺԵՐ՝ «ՀԱՆՈւՆ ԽԱՂԱՂՈւԹՅԱ՞Ն»

Հայաստանի համար նման «հավաքական անվտանգության» ընդհանուր ուրվագծերը հեշտ է գնահատել: Կարելի է, օրինակ, նայել Ադրբեջանի հետ համատեղ ռազմական զորաշարժերի և վարժանքների ցանկին, որոնք Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի բլոկի լիիրավ ու բավականին ազդեցիկ անդամ, անցկացրել է Հայաստանի սահմանների մոտ 2025-2026 թվականներին, այսինքն՝ հենց այն ժամանակ, երբ հանրությանը քնեցնում էին «խաղաղության գործընթացի առաջընթացով»:

Միգուցե Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ իշխանության ղեկին մնալու դեպքում թուրք-ադրբեջանական «զենքի այս ողջ շաչյունը» մեր սահմանների մոտ կդադարի՞: Նման բան ակնկալելու որևէ օբյեկտիվ հիմքեր չկա՛ն:

Ավելին, հենց Փաշինյանի իշխանության տարիներին այս «զորաշարժերը» հնարավոր դարձան ու լրացուցիչ «սնուցում» ստացան 2020 և 2023 թվականների իրադարձություններով: Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանում իշխանության ներկայիս կոնֆիգուրացիայի պահպանումը ևս մեկ վստահ քայլ կդառնա նրանց «վերադարձի մեծ ճանապարհին»: Միայն թե հիմա՝ դա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դրոշների ներքո անելու լիակատար հնարավորությամբ:

ԵՎՐՈՊԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈւՄ Է «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Մինչդեռ 2026 թվականի ապրիլին Եվրամիությունը փոխեց Հայաստանում իր EUMA քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ղեկավարին: Գերմանացի Մարկ Ռիտտերի փոխարեն առաքելությունը գլխավորեց ծնունդով ֆինն Սատու Կոյվեն: Հատկանշական է, որ Ադրբեջանը, որը նախկինում բազմիցս բողոքել էր առաքելության գոյության փաստի դեմ, այս նոր նշանակումը շատ հանգիստ ընդունեց:

Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Սատու Կոյվեն մինչ Հայաստանում նշանակվելը երկար տարիներ աշխատել է Թուրքիայի կողմից վերահսկվող, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունում, որտեղ այսպես կոչված «բուֆերային գոտում»՝ կղզու «հունական» և «թուրքական» հատվածների միջև ընկած տարածքում, գլխավորել է ՄԱԿ-ի զինված ուժերի ոստիկանական ստորաբաժանումը: Նա Թուրքիայում լավ համբավ ուներ:

«Գործընկերություն հանուն խաղաղության» մասին խոսակցությունների ներքո Եվրամիությունը փաստացի արդեն ներառում է Հայաստանը թուրքական ազդեցության ոլորտի ինչ-որ «բուֆերային գոտիների» հարացույցում: Հնարավոր է՝ սա ինչ-որ կերպ համահունչ է Ադրբեջանի հայտնի փորձերին՝ բարձրացնել հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների վերադարձի հարցը ներկայիս Հայաստանի տարածք, նրանց կողմից զբաղեցված «բնիկ հողերի» վրա աստիճանաբար ստեղծել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը», կամ, յուրատեսակ «Հյուսիսային Կիպրոս 2.0»-ն:

Իրենց ներկայիս կադրային որոշումներով թե՛ ԵՄ-ն, թե՛ ՆԱՏՕ-ն առնվազն ընդունում և հաշվի են առնում իրադարձությունների նման զարգացման հավանականությունը:

ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԲԱՌԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ. «Ձմեռային վարժանքներ – 2025» (Kış-2025), Կարս (Թուրքիա): Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումների համատեղ գործողություններ ձմեռային ու լեռնային պայմաններում, գրոհային ստորաբաժանումների մարտունակության ստուգում:

2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-30. «Փրկարար-2025» (KURTARAN-2025), Մարմարիս (Թուրքիա): Թուրքիայի Հանրապետության ռազմածովային ուժերը, ցամաքային զորքերը, ռազմաօդային ուժերն ու առափնյա պահպանության ուժերը փոխգործակցություն են մշակել Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների հետ:

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-30. «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2025» (Mustafa Kemal Atatürk-2025) + «Անսասան եղբայրություն-2025» (Sarsılmaz Qardaşlıq-2025), Նախիջևան (Ադրբեջան): Մարտական հրաձգությամբ վարժանքներ՝ համակցված Ադրբեջանի առանձին համազորային բանակի ու Թուրքիայի ԶՈւ շտաբային վարժանքների հետ՝ տանկային, մոտոհրաձգային ու գրոհային ստորաբաժանումների կառավարման գծով:

2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ. «Կովկասյան արծիվ-2025» (Kafkas Kartalı-2025), Անկարա (Թուրքիա): Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ջոկատների վարժանքներ՝ հրթիռահրետանային ու ավիացիոն խմբերի հետ փոխգործակցությամբ:

2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24 – ԱՊՐԻԼԻ 1. «Հեյդար Ալիև-2026» (Heydar Aliyev-2026) + «Անսասան եղբայրություն-2026» (Sarsılmaz Kardeşlik-2026), Կարս/Սարիղամիշ (Թուրքիա): Զորաշարժեր «ժամանակակից մարտի պայմանների» ու «լայնամասշտաբ մարտական գործողությունների» մշակման նպատակով՝ համակցված թուրք-ադրբեջանական հրամանատարաշտաբային վարժանքների հետ՝ զորքերի կառավարման համակարգչային/սիմուլյացիոն աջակցությամբ:

2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-28. «ԹուրԱզի Արծիվ» (TurAz Qartalı–2026), Ադրբեջան (օդանավակայաններ ու պոլիգոններ): Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ թռիչքային-տակտիկական վարժանքներ, օդային գործողությունների, ցամաքային ու օդային թիրախների խոցման մշակում, անօդաչու միջոցների կիրառում:

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սոցցանցի իր էջում գրել է․

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։

Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։

Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:

Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։

Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։

Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։

Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։

Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։

Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝ անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։

Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։

Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:

Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։

Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։

Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:

Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։

Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։

Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»:

https://euromedia24.com/hy/post/57043

Հունիսի 18-ին Բաքուն նորից խոսե՞լու է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին

Ադրբեջանում հունիսի 18-ը նշվում է որպես Մարդու իրավունքների օր։ Այդ օրը սահմանվել է 2007 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով՝ ի հիշատակ 1998 թվականի հունիսի 18-ին ընդունված «Մարդու իրավունքների պաշտպանության պետական ծրագրի»։
Բայց կարևոր է նշել, որ դա Ադրբեջանում պաշտոնական ոչ աշխատանքային տոն չէ։ Պաշտոնական ոչ աշխատանքային տոների ցանկում հունիսի 18-ը չկա։

Պատմաբան Ալիկ Հակոբյանը hraparak.am-ի հետ զրույցում նկատում է, որ ադրբեջանական իշխանությունները վերջին տարիներին ակտիվորեն առաջ են տանում «Արևմտյան Ադրբեջանի վերադարձի» թեման՝ պնդելով, որ Հայաստանի տարածքից տարբեր ժամանակներում հեռացած ադրբեջանցիները պետք է «վերադառնան իրենց պատմական բնակավայրեր»։

Մասնավորապես՝ անցյալ տարի` հունիսի 18-ին, Բաքվում անցկացված Մարդու իրավունքների թեմայով միջազգային միջոցառման ժամանակ Իլհամ Ալիևն հայտարարել էր, որ Հայաստանը պետք է «հարգի ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» և դա ներկայացրել էր որպես տարածաշրջանային խաղաղության պայման։

Ադրբեջանական պաշտոնական և իշխանամետ մեդիան այդ օրը լայնորեն շրջանառել է «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձ Հայաստան» թեզը՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը Հայաստանի նկատմամբ։ «Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում հունիսի 18-ի՝ «Մարդու իրավունքների օրվա» շրջանակում վերջին տարիներին առանձնահատուկ շեշտադրվում է «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների «վերադարձի իրավունքի» թեման։ Բաքուն այդ օրն օգտագործում է նաև միջազգային հարթակներում այս օրակարգը առաջ մղելու և այն մարդու իրավունքների հարցի համատեքստում ներկայացնելու համար։ Փաստացի, Ադրբեջանը հունիսի 18-ը փորձում է օգտագործել նաև «ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» միջազգային օրակարգում ակտիվ պահելու համար»,֊նշեց պատմաբանը։

https://hraparak.am/am/post/78da358ad5ad3e63670b07f8c3b42e89

Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան». Սուրեն Սուրենյանց

Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը: Այս մասին գրել է Առաջարկ Հայաստանին միացած  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Այս օրերին Բաքվում տիրում է հաղթանակի նախապատրաստման մթնոլորտ։

Մինչ Հայաստանի հասարակությունը մխրճված է քաղաքական տուրբուլենտության մեջ, իսկ Հայաստանի ղեկավարությունը անհաշվարկ սուրում է դեպի Արևմուտք, Բաքուն խոսքերից անցնում է գործի։

Հունիսի 18-19-ին Բաքվի մերձակայքում կանցկացվի փառատոն՝ խոսուն անվանումով՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան»։ Սա հստակ քաղաքական ազդանշան է. Բաքվում այլևս չեն գործում ստատուս-քվոյի տրամաբանությամբ, այլ մտածում են նոր տարածքների «յուրացման» մասին՝ այն տարածքների, որոնք Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են:

Գլխավոր ինտրիգը, սակայն, կհանգուցալուծվի շատ ավելի շուտ՝ հունիսի 7-ին։ Իլհամ Ալիևը, ըստ երևույթին, արդեն պատրաստվում է տոնել Հայաստանի նկատմամբ հաղթանակը։
Այդ հաղթանակի գլխավոր գործիքը ոչ թե զենքն է, այլ Հայաստանում սպասվող ընտրությունները։

Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար  իսկական հաղթանակ կլինի։ Թույլ, արտաքին շահառուներից կախված և ներքին խոցելի լեգիտիմություն ունեցող իշխանությունը Ադրբեջանի լավագույն դաշնակիցն է։

Հենց Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը քայլ առ քայլ հրաժարվեց Արցախից, իսկ այսօր արդեն Հայաստանը սահմանափակում է իր իրավազորությունը և ինքնիշխանությունը սեփական տարածքում։

Հայաստանը ներկայումս գտնվում է դատապարտվածի կարգավիճակում։ Հայաստանը հայտնվել է խորքային քաղաքական մեկուսացման մեջ։ Մենք փչացրել ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն անվտանգային վակուումը չենք լրացրել նոր դաշնակցային կապերով։

Մոսկվայի հետ կոնֆլիկտը՝  անհիմն էմոցիոնալ և պրագմատիկ առումով, փլուզեց գործող անվտանգության համակարգը, իսկ նորերը չստեղծվեցին։

Հայաստանը հայտնվել է անվտանգային վակուումում։

Այստեղ պետք է ուղղակիորեն ասել դառը ճշմարտությունը. ԵՄ-ն և Միացյալ Նահանգները անվստահելի գործընկերներ են։ Երբ բանը հասնում է իրական ռազմական աջակցությանը, Բրյուսելն ու Վաշինգտոնը առաջին հերթին հիշում են սեփական շահերը։ Ոչ մի ամերիկացի զինվոր չի կանգնի Նախիջևանի սահմանին, ոչ մի եվրոպացի դիտորդ չի փակի միջանցքը իր մարմնով։ Արևմուտքը Հարավային Կովկասում ունի իր շահերը, որոնց սպասարկումը հաճախ Հայաստանը դնում է մանրադրամի կարգավիճակում:

Ռուսաստանի հետ հակամարտությունը Հայաստանի համար ունենալու է ծանր տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Մոսկվայի հնարավոր հեռացումը Հայաստանից  ստեղծելու է վակուում, որը արագ լցվելու է ադրբեջանա-թուրքական տանդեմով։ Բաքուն հստակ տեսնում է այս խոցելիությունը և միայն ուժեղացնում է ճնշումը։

Հետևանքն անխուսափելի է. առանց դաշնակիցների մնացած Հայաստանը այսօր անպաշտպան է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ նկրտումների հանդիման։ Անկարան և Բաքուն գործում են համաժամանակյա՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»:

Արևմուտքից Հայաստանը լուրջ աջակցություն չունի և չի ունենալու. արևմտյան մայրաքաղաքներում այլ առաջնահերթություններ ունեն։

Հենց այդ պատճառով են Բաքվում ոգևորված։ Եթե հունիսի 7-ին Փաշինյանը կրկին պահպանի իշխանությունը, ապա Ադրբեջանի օրակարգի հաղթանակը կդառնա վերջնական և անդառնալի։

Հայաստանի համար անցանկալի այս սցենարը կարող է կասեցվել միայն մի դեպքում՝ Հայաստանի հասարակությունը հունիսի 7-ին պետք է մերժի Փաշինյանի իշխանությունը»,-գրել է նա:

https://politik.am/am/hunisi-18-19-in-baqvi-merdzakayqum-kanckacvi-paraton-khosun-anvanumov-veradardz-depi-arevmtyan-adrbejan-suren-surenyanc

Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո. «ՉԻ»

Եվ այսպես՝ Ադրբեջանի արտգործնախարարը (ըստ էության՝ ՔՊ քարոզչության պատասխանատուն) հայտարարում է, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, և եթե նրանք գան իշխանության՝ Հայաստանի ժողովրդի համար վատ է լինելու։ Այսինքն՝ բառացիորեն ասում է այն, ինչը կրկնում են Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները։ Բայց շատ ավելի կարևոր է Ալիևի այն հայտարարությունը, թե «պետք չէ Հայաստանը պաշտպանել մեզանից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»։ Իսկ հիմա՝ ուշադիր․ իսկ ի՞նչ էր ուզում Ադրբեջանը։ Ցանկը հայտնի է, և Ալիևն անձամբ առնվազն մի քանի տասնյակ անգամ խոսել է այդ մասին։ Թվարկենք միայն հիմնականները։ Արդեն Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանն ուզում էր «Զանգեզուրի միջանցք» և 300 հազար ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», ընդ որում՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ հիմա նույն Ալիևն ասում է «մենք հասել ենք այդ ամենին», թեև փաստացի ոչ «միջանցքը» կա, ոչ էլ ադրբեջանցիներն են վերադարձել։ Սա կարող է ընդամենը երկու բացատրություն ունենալ։ Կամ Ադրբեջանի «ուզածների» ցանկը փոխվել է, և նրանք «խելոքացել են» ու այլևս ոչ միջանցք են ուզում, ոչ ադրբեջանցիների վերադարձ, կամ էլ Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոստացել է ապահովել այդ պահանջները, ընդ որում՝ այնպիսի երաշխիքներով, որ Ադրբեջանն այդ նպատակներն արդեն իսկ իրականացված է համարում։ Հարց՝ ո՞ր տարբերակն է ավելի հավանական համարում միջին վիճակագրական հայ ընտրողը․ Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո։ Սա՛ է այս նախընտրական ժամանակահատվածի ամենակարևոր հարցը։ Բայց մերը դասական ներքաղաքական պայքար չէ, որ քաղաքական ուժերն իրար այդպիսի «մանր-մունր» հարցեր տան, ավելի լավ է՝ ծաղրեն միմյանց լափելը կամ բարդ բառեր արտասանելը։ Մերը «հանցավորության դեմ պայքար» է։ Նիկոլ Փաշինյանը սա անվանում է «մաֆիայի դեմ պայքարի վերջնական փուլ» և խոստանում բոլորին բանտերը լցնել, ընդդիմությունն էլ նրան է անվանում «հողատու-դավաճան»՝ ճիշտ նույնպիսի կանխատեսելի «բանտային ապագայով»։ Ընդ որում՝ երկուսն էլ, մեղմ ասած, ճիշտ չեն ասում։ Ոչ «մաֆիան» է Նիկոլի հաղթանակի դեպքում բանտերում հայտնվելու (մի քիչ կաղմկեն, մի քիչ կաղքատանան, ԱԺ դահլիճում սուր ելույթներ կունենան ու «կցրվեն տներով»՝ եթե, իհարկե, Ալիևը չպահանջի կալանավորել և ուղարկել Բաքու), ոչ էլ Նիկոլն է ընդդիմության հաղթանակի դեպքում բանտում հայտնվելու։

https://www.aravot.am/2026/05/12/1556281

Ինչ-որ քոչվոր ցեղ չի կարող մեզ վրա մատ թափահարել․ վստա՛հ եմ կվերադառնամ Արցախ

«Ինչ-որ քոչվոր ցեղ չի կարող մեզ վրա մատ թափահարել․ վստա՛հ եմ կվերադառնամ Արցախ»,- Իջևանում «Հայաստան» դաշինքի հետ հանդիպմանն ասաց Տավուշի բնակիչը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ընտրություն Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև

Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։

Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։ Քարոզարշավը լինելու է չափազանց թեժ։ Իշխանությունը գործի է դնելու իր ամբողջ վարչական, քարոզչական և հոգեբանական ռեսուրսը՝ հասարակությունը լարվածության ու ատելության մթնոլորտում պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարը կրկին կհասնի իր ամենացածր մակարդակին․ կհնչեն սպառնալիքներ, զրպարտություններ, պիտակավորումներ, մեղադրանքներ ու փողոցային բառապաշար։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքական պայքարը վերածվի աղմկոտ շոուի և հանրային գիտակցությունը հեռանա իրական վտանգներից։

Իշխանությունը շարունակելու է մարդկանց կերակրել«խաղաղության» կեղծ օրակարգով։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի փուլային կապիտուլյացիայի քաղաքականություն է։ Դա քաղաքականություն է, որի վերջնական նպատակը Հայաստանը թուլացած, ինքնությունից զրկված և «Արևմտյան Ադրբեջանի» վերածված տարածքի վերածելն է։

Այս ընտրություններով որոշվում է ոչ միայն իշխանության հարցը, այլև Հայաստանի գոյության հարցը՝ բառի ամենախոր իմաստով։

Սա սովորական ընտրություն չէ քաղաքական ուժերի միջև։ Սա ընտրություն է Հայաստանի և պետականության կորստի միջև։ Այսօր Հայաստանը փաստացի օկուպացվում է ներսից։ Երկրի ղեկը պահում է մի իշխանություն, որը, Արցախը հանձնելուց հետո, հետևողականորեն քանդում է ազգային դիմադրության հիմքերը, կոտրում ժողովրդի կամքը, արժեզրկում ազգային ինքնությունը և երկիրը տանում դեպի թուրք-ադրբեջանական քաղաքական օրակարգի սպասարկում։

Պատահական չէ, որ ադրբեջանական մեդիան և բլոգերները բացահայտ քարոզում են Փաշինյանի օգտին։ Նրանք հստակ հասկանում են, թե ով է իրենց շահերի լավագույն սպասարկուն Հայաստանում։

Ուստի Հայաստանի քաղաքացին այս ընտրություններում կանգնած է ճակատագրական ընտրության առաջ․
ուզո՞ւմ է ապրել անկախ, ինքնիշխան և ազգային պետությունում, թե՞ համաձայն է վերածվել Ալիևի թելադրանքով գոյատևող, արժանապատվությունը կորցրած տարածքի բնակչի։

2026 թվականի հունիսի 7-ին քվեատուփի առաջ որոշվելու է ոչ միայն իշխանության, այլև Հայաստանի ճակատագիրը։  Կամ սա կլինի Հայաստանի վերջին ընտրությունը, կամ Հայաստանը վերջապես կազատվի ներքին և ալիևյան օկուպացիայից։  Այս ընտրությամբ կամ կփրկվի Հայաստանը, կամ կդառնա Արևմտյան Ադրբեջան…

Նաիրա Վանյան