Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիա

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում արդեն անվանում են արտաքին քաղաքական կուրսի հանրաքվե։ Երկիրը կանգնած է ընտրության առաջ՝ պահպանել ավանդական գործընկերային համակարգը, թե շարժվել դեպի եվրոպական ինտեգրում՝ իր հնարավոր ռիսկերով։

Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են․ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կրճատվել է շուրջ 5,1 միլիարդ դոլարով, ինչը հարված է արտահանմանն ուղղված ոլորտներին։ Միաժամանակ աճում են գները, իսկ կրթության ոլորտում գնաճը հասել է 8,3%-ի։ Երիտասարդների գործազրկությունը կազմում է 26%, և ընտանիքների զգալի մասը հետաձգում է երեխա ունենալու որոշումը։

Օրինակ են բերվում նաև այլ երկրներ․ Մոլդովայի դեպքում՝ տնտեսական դժվարություններ, Հունգարիայի դեպքում՝ քաղաքական ճնշումներ, Վրաստանի դեպքում՝ եվրոպական գործընթացների դադարեցում ինքնիշխան որոշումներից հետո։

Առանձին մտահոգություն է առաջացնում նաև արժեքային դաշտը։ Քննադատների կարծիքով՝ եվրաինտեգրման գործընթացում վտանգի տակ կարող են հայտնվել ազգային և մշակութային հիմքերը։ Մասնավորապես, նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես ազգային ինքնության կարևոր հենասյուն, հաճախ հայտնվում է քննադատության թիրախում, իսկ հասարակության մեջ ակտիվանում են արժեքային հակասությունները։

Այսպիսով, առաջիկա ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև երկրի զարգացման ռազմավարական ուղղության ընտրության մասին են։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատում ՝ ԵՔՄ և ԵՄ գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով Հայաստան եկած պաշտոնյաներից ոչ ոք չայցելեց Մայր աթոռ․
«Սա առաջին դեպքն էր, երբ նման այց տեղի չունեցավ, որովհետև, ըստ էության, բոլորը ներգրավված էին Նիկոլի կողմից Հայ Առաքելական եկեղեցուն հայտարարված պայքարի մեջ։

Այո՛, այս առումով ևս՝ արժեհամակարգային տեսանկյունից, Հայաստանի համար կարող է լուրջ ցնցում լինել։ Բայց այդ հարցում ես այնքան էլ չեմ անհանգստանում։ Ինչո՞ւ։ Որովհետև գլոբալիստական ուղղության առաջնորդներից, օրինակ, Էմանուել Մակրոնը, մեծ հավանականությամբ չի վերընտրվելու։

Եթե նայում ենք Եվրամիության այն երկրներին, որտեղ ներկայումս իշխանության են ծայրահեղ գլոբալիստ ուժերը, տեսնում ենք, որ առաջիկա՝ 2027–2028 թվականների ընտրություններում նրանց վարկանիշը արդեն այն մակարդակի վրա է, որ դժվար թե վերարտրվեն։

Ես սա ասում եմ որպես Եվրոպան լավ ճանաչող մարդ․ այնտեղ աստիճանաբար ամրապնդվում են պահպանողական, ազգային արժեքները հարգող ուժերը՝ ընտանիքի, եկեղեցու և ավանդական ինստիտուտների վրա հիմնված»,-ասում է Զոհրաբյանը։։
Քաղաքական գործչի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն՝ ինչ է լինելու Հայաստանի հետ աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձից հետո, ինչ է սպասվում մեր այն հայրենակիցներին, ովքեր հարյուր հազարներով պայմանագրեր ունեն Ռուսաստանում, և ինչ ճակատագիր են ունենալու տրանսֆերտները։

«Հայաստանի իշխանությունները նաև շատ լավ գիտեն, թե ինչ կլինի երկրի տնտեսության հետ, եթե ռուսական շուկան փակվի մեր գյուղմթերքների համար, ինչը, փաստորեն, արդեն սկսվել է։ Խոսքը վերաբերում է ձկանը, ծաղկին, ինչպես նաև առցանց վաճառքի հարթակներին՝ Ozon և այլ մարկետփլեյսներ, որտեղ հայկական ապրանքների հասանելիությունը սահմանափակվել է։ Առաջիկայում, կարծում եմ, նույնը կարող է տեղի ունենալ նաև ծիրանի դեպքում։ Մինչդեռ մարդիկ տասնյակ հազարավոր դոլարների վարկեր են վերցրել։

Մենք արդեն տեսնում ենք կոնկրետ օրինակներ․ օրինակ՝ Jermuk Group-ի մեծ խմբաքանակը՝ մոտ 400 հազար միավոր։ Եթե հանկարծ Ռուսաստանը հայտարարի, որ, ասենք, «Պռոշյանի գինու-կոնյակի կոմբինատի» արտադրանքի մեջ հայտնաբերվել են ինչ-որ վնասակար նյութեր, ի՞նչ կլինի։ Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակիորեն ծանր հարված ստանալ։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները տեղյակ են այս ամենից։ Իհարկե՝ այո։ Բայց ինչո՞ւ չեն արձագանքում։ Քանի որ, ըստ այս մոտեցման, նրանց հիմնական նպատակը վերարտադրվելն է՝ ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական հենակետի տեսանկյունից, որն այս դեպքում Եվրոպական միությունն է»։

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ, խոսելով ԵՄ անդամակցության հեռանկարի և դրա հետևանքների մասի նշում է՝Եվրամիություն ասվածը մեր տարածաշրջանում, ըստ էության, նույնացվում է Թուրքիայի հետ․
« Եթե ընդունում ենք, որ պետք է շարժվենք այդ ուղղությամբ, ապա պետք է հասկանանք նաև, որ Թուրքիայի ամենամտերիմ գործընկերը այս պահին, ցավոք, Ադրբեջանն է։ Եթե կարծում ենք, որ կարող ենք հենվել նրանց վրա, ապա եկեք դա հստակ ասենք։ Իսկ այն մարդիկ, ովքեր նման մոտեցում են առաջ քաշում, առնվազն լուրջ վերանայման կարիք ունեն։

Դարասկզբի՝ 1915 թվականի իրադարձությունների ժամանակ նույն Եվրոպան ինչպիսի՞ դիրք գրավեց։ Իսկ Արցախի կորստի և պատերազմի ընթացքում ինչպիսի՞ «չեզոքություն» ցուցաբերեց։ Այս հարցերը չեն կարող անպատասխան մնալ»։

Ինչ վերաբերում է մեր դաշնակիցներին, ըստ Ամալյանի՝  պետք է ընդունել, որ մենք նույնպես միշտ չէ, որ ճիշտ ենք վարվել նրանց հետ․
«Հնարավոր է՝ այդ հարաբերությունների սառեցման մեջ մեր բաժին պատասխանատվությունն էլ կա, և այսօր ստանում ենք դրա հետևանքները»,-եզրափակեց նա։


« Մենք տնտեսապես որևէ առնչություն չունենք Եվրոպայի հետ։ Մեր ամբողջ տնտեսությունը խորապես փոխկապակցված է Ռուսաստանի և ԵԱՏՄԻ շուկայի հետ։ Վերջին, Նիկոլի վերջին, հույս ունեմ, իսկապես, վերջին այցի ժամանակ։Մոսկվա նրան պարզ բացատրվեց, որ հնարավոր չի տեղավորվել 2 աթոռի վրա և ուտել 2 սեղանից։ Այսինքն՝ կամ պետք է ընտրի Եվրոպական միությունը, կամ Եվրասիական միությունը»,-մեզ հետ զրույցում նման դիտարկում է արել ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը՝ հավելելով, որ  այս պահի դրությամբ Հայաստանը ստանում է Եվրասիական միությունից հսկայական տնտեսական օգուտներ, զրուցակիցը օրինակ է բերում՝  հայկական ծիրանի 80,6 % ավելին արտահանվում է Ռուսաստան, և ընդամենը կես տոկոսի չափով՝ Եվրամիություն։

« Բացի դրանից, Եվրոպայում տեսնում եք, որ Եվրոպան պատրաստվում է է՛լ ավելի սրել հակառուսական իր քաղաքականությունը։Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում երկակի ստանդարտներով են առաջնորդվում և այդ ամենը նշանակում է, որ մենք որևէ առնչություն Եվրոպայի հետ չունենք նաև մենթալիտետի առումով։ Այնպես որ, որևէ կապ մեր ազգային տրադիցիոնալ ուրեմն համակարգը, արժեքային համակարգը ներկայիս եվրոպականի հետ առնչություն չունի»։

https://euromedia24.com/hy/post/56733

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է. Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ, Պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

« «Պրահա-2»՝ Երևանում

Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է.

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին:

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան—ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ:

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։

Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։

Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։

Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։ Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը

Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։

Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում
Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։

Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ»։

https://168.am/2026/05/05/2407546.html

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Պրահա-2»՝ Երևանում

Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին…

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան—ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ: 

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։
Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։ 

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։ 
Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։ 
Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։ Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը
Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։ 
Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։
Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ։

Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը

Ես նախորդիվ անդրադարձել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի երևանյան այցի հնարավոր բացասական հետևանքներին, մասնավորապես հայ- ռուսական հարաբերությունների կտրվածքով:

Բայց Ուկրաինայի նախագահին հրավերը Երևան խոցելի է բազմաթիվ այլ գործոններով ևս:

Դա թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը:

Գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր առաջ Զելենսկին Բաքվում նոր ռազմական գործարքներ կնքեց Ալիևի հետ, շնորհավորեց նրան «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ և համաձայնվեց զենքի համատեղ արտադրությանը։

Չնայած այս ամենն ունի նաև պատմական հետագիծ:

Սա այն նույն Ուկրաինան է, որն, ըստ ԱՄՆ Սենատում հնչեցված փաստերի, դեռ 2020 թվականին Ադրբեջանին մատակարարում էր արգելված ֆոսֆորային զինամթերք, ինչով թշնամին Արցախում սպանում էր մեր տղաներին, այրում գյուղեր, ոչնչացնում և հաշմանդամ դարձնում խաղաղ բնակիչներին։

Պատվով ընդունել այն մարդուն, ով գրկախառնվում է Ալիևի հետ և, ըստ էության, համերաշխ է Հայաստանի դեմ ուղղված նրա ագրեսիվ օրակարգին, 19–23 հայերի գերեվարելու և խոշտանգելու նրա քաղաքականությանը, նշանակում է ուրանալ մեր ազգային, պետական շահերը:

Քանի դեռ մեր հայրենակիցները դանդաղ ոչնչացվում են Բաքվի բանտերում, Ալիևի ընկերոջ և դաշնակցի հետ գրկախառնվելը ողջերի դավաճանություն է և նահատակների հիշատակի անարգանք»։

https://euromedia24.com/hy/post/56679

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը. «Վերադարձրեք գերիներին տուն»

«Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները հստակ հայտարարում են եվրոպական ինտեգրման ընթացքի մասին, մենք պարտավոր ենք բարձրաձայնել այն, ինչի մասին կառավարող թիմը, դիվանագետները նախընտրում են լռել։

Ադրբեջանը շարունակում է գերևարության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանք դասական իմաստով ռազմագերիներ չեն, այլ պատանդներ, որոնց Իլհամ Ալիևի ռեժիմը օգտագործում է որպես շանտաժի գործիք՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր պահանջներ ձևակերպելու նպատակով:

Մինչ օրս Բաքվի բանտերում պահվում են առնվազն 19–23 հայ գերիներ՝ Արցախի նախկին ղեկավարներ, զինվորականներ, խաղաղ բնակիչներ։ Նրանց նկատմամբ կազմակերպվել են կեղծ դատավարություններ, իսկ 2026 թվականի փետրվարին հրապարակվել են դատավճիռներ՝ մինչև ցմահ ազատազրկում։

Միակ կազմակերպությունը, որն ունեցել է նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն՝ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն, անցյալ տարվա սեպտեմբերից փակել է իր պատվիրակությունը Ադրբեջանի տարածքում՝ տեղի իշխանությունների պահանջով։

Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ ռազմագերիների ներումը «օրակարգում չէ»։ Բաքվի նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ գերիների դանդաղ ոչնչացումը և հայկական ժողովրդի նվաստացումը:

Այս ֆոնին ընթանում է Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը։ Հնարավոր չէ հավատալ եվրոպական մտադրությունների անկեղծությանը այնքան ժամանակ, քանի դեռ Բրյուսելի անտարբեր հայացքի ներքո Ալիևի ռեժիմը զնդաններում անպատիժ պահում է մեր հայրենակիցներին և թելադրում է ԵՄ ղեկավարությանը՝ ինչպես վերաշարադրել գործընկերության համաձայնագրերի տեքստերը, որպեսզի դրանցից ջնջվի հայերի իրավունքներին վերաբերող որևէ դրույթ:

Բաքուն չի թաքցնում իր ախորժակը։ Ադրբեջանի իշխանությունը համակարգված լեգիտիմացնում է այն առասպելը, թե Երևանը պատմական ադրբեջանական հող է, և եթե միջազգային հանրությունն ադեկվատ չհակադարձի, շուտով ամբողջ Հայաստանը կհայտնվի Բաքվի ագրեսիվ քաղաքականության պատանդի դերում։

Ադրբեջանի հետ ամուր և երաշխավորված խաղաղությունը չի կարող կառուցվել ուժի հարկադրանքով, օկուպացված տարածքներով և պատանդների խոշտանգումով։ Իրական խաղաղության առաջին և պարտադիր պայմանը բոլոր հայ գերիների տուն վերադարձն է։ Սա ոչ թե խնդրանք է, այլ նվազագույն պայման, ինչը թույլ կտա գնահատել Բաքվի խաղաղասիրական մտադրությունների լրջությունը և միջազգային դերակատարների ազնվությունը

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը , պահանջում է՝

• բոլոր հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատումը

• միջազգային մարդասիրական մոնիթորինգի ապահովում և ՄԿԿԿ-ի վերադարձ Ադրբեջան՝ գերիների կյանքերը փրկելու համար։

Դիվանագիտական ծիսակատարությունների ժամանակը վերջացել է։ Եթե Եվրոպան ցանկանում է, որ հայերը հավատան իր արժեքներին, ապա թող տուն վերադարձնի Հայաստանի քաղաքացիներին։

https://euromedia24.com/hy/post/56660

Տաճարներ-զավակները՝ սպանված ու ծվատված

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին հայտնի դարձավ ադրբեջանական իշխանությունների կողմից Ստեփանակերտի երկու հայկական տաճարների լիակատար ոչնչացման մասին՝ քաղաքային Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի: Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմն ու հասարակության մտահոգ ներկայացուցիչներն այս գործողությունները որակեցին որպես պետական վանդալիզմի և «մշակութային ցեղասպանության» հերթական ակտեր: Սակայն Հայաստանի իշխանությունները կրկին կոչ արեցին «զգուշություն ցուցաբերել» գնահատականներում ու արձագանքներում: Ի՞նչ կլինի, երբ հասարակությանը պարտադրված այս համբերությունը սպառվի:

Ծանր է երիտասարդներին հողին հանձնելը

Մեկնաբանների մեծ մասը բաց թողեց տեղի ունեցածի կարևորագույն խորհրդանշական ասպեկտը. այս անգամ Ստեփանակերտում ոչնչացվել են ոչ թե պատմության ու մշակույթի հնագույն հուշարձաններ, այլ դեռևս «երիտասարդ», «կենդանի» տաճարներ, որոնցից յուրաքանչյուրը նույնիսկ 20 տարեկան չկար: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնարկեքը կատարվել էր 2006 թվականի հուլիսի 19-ին, իսկ խորանն օծվել էր 2019 թվականի ապրիլի 7-ին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ձեռամբ: Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին ամերիկահայ բարերար Ներսես Եփրեմյանի միջոցներով՝ ի հիշատակ իր որդու՝ Հակոբի: Այն ժամանակ եկեղեցին Ստեփանակերտցիների համար դարձավ հոգևոր կենտրոն, որը խորհրդանշում էր քաղաքի վերածնունդը՝ տասնամյակներ տևած խորհրդային աթեիզմից հետո:

Ընդամենը 4 տարի առաջ այս տաճարներում մատուցվում էին պատարագներ, հնչում էին աղոթքներ՝ թողության, առողջության, բարօրության մասին: Խաղաղության մասին: Այնտեղ պսակադրվում էին, երեխաներ մկրտում: Ողջ են շատ շինարարներ ու այդ տաճարների ծխականներ՝ նրանք, ում բախտ է վիճակվել չհայտնվել սպանվածների կամ անհետ կորածների ցուցակներում: Նրանք վտարվեցին իրենց հողից, կտրվեցին իրենց տներից ու սրբավայրերից, սփռվեցին աշխարհով մեկ, բայց նրանք ամեն ինչ տեսնում են ու ամեն ինչ հիշում: Իսկ երիտասարդ տաճարները հեռացան: Անժամանակ ու ողբերգիկ: Սպանվեցին, ոչնչացվեցին, տրորվեցին:

Երիտասարդներին հողին հանձնելը միշտ շատ ավելի ցավոտ է ու սարսափելի: Ստեփանակերտի այս տաճարները քարից ու պողպատից «հայ զավակներ» են, որոնք այժմ հավերժ մնացին Արցախի հողում: Նրանք նույնպիսին են, ինչպես հանրապետության պաշտպան հազարավոր սպանված ու անհետ կորած հայերը: Եվ նույնիսկ իշխանությունների վերաբերմունքը նրանց հանդեպ նույնն է՝ նրանք այսօր «խոսելու առարկա» չեն ու «անժամանակ թեմա» են:

«Հայաստանը չի պատրաստվում միջազգային մակարդակի բարձրացնել Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի Մայր տաճարի ավերման հարցը… Ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով պետք է չափվի ձեզ համար… Հաշվի առնելով մեր նախկին փորձը՝ չեմ կարծում, թե մենք սա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա: Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ հասկանանք», – հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կեղծավորության դասեր վատ դպրոցում

Հայաստանին անընդհատ կոչ են անում «դասեր քաղել պատմությունից», չկրկնել սխալները, «չհրահրել», օրինակ ծառայել ուրիշներին՝ լինել ջանասեր ու հնազանդ աշակերտ: Սակայն այս «աշխարհաքաղաքական դպրոցում»՝ «ուսուցիչների» լռելյայն թողտվությամբ․ Հայաստանն ինչ-ինչ պատճառներով դառնում է դասական «բուլինգի» զոհ՝ ավելի ուժեղ «դասընկերների» կողմից մշտական ծաղրանքների ու բացահայտ հալածանքների թիրախ։

Չգիտես ինչու, նրան այսօր բաժին հասած բախտը նվաստացումներ, հարվածներ ու թքոցներ հանդուրժելն է՝ առանց որևէ պատասխանի իրավունքի: Պարբերաբար ասել «ճիշտ բառեր» ու դպրոցական հանդեսներին (կարդա՝ միջազգային գագաթնաժողովներին) հանդես գալ «տոնական համազգեստով» «արժանապատիվ հանրության» առջև և հենց այդտեղ՝ հանդիսավոր զարդարված բեմի հետևի մութ անկյունում, մեջքին ստանալ հերթական հարվածը:

Մեզ նորից ասում են «ամբողջությամբ հասկանալու» անհրաժեշտության մասին: Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած վատ դպրոցում ուսուցիչները հովանավորում են խուլիգաններին, հենվում նրանց հեղինակության վրա, հաճախ իրենք էլ նրանցից վախենում: Աչք են փակում նրանց լկտիությունների վրա: Բայց հենց անպաշտպան զոհը բարձրացնում է ձայնն ի պաշտպանություն իրեն՝ նրան ամոթանք են տալիս, լռեցնում, մեղադրում «գանգատվելու», «ագրեսիվության», «անարժան վարքագծի» մեջ:

Նման հանգամանքներում առհասարակ ի՞նչ կարելի է «սովորել»: Թերևս միայն կեղծավորություն, դառնություն, ատելություն: Ի վերջո, նման «հալածանքը» պարտադրված «երկարակեցության» ֆոնին կարող է մեր հասարակությանը հանգեցնել բնավ ոչ «հասկանալու» կամ «ընդունելու», այլ սարսափելի «նյարդային պոռթկման» ու բոլորի համար մեծ աղետի:

«Գենդերային ինքնությունն» ավելի կարևոր է, քան գերիների պաշտպանությո՞ւնը

Ո՞ր խնդիրների վրա է կենտրոնացած Հայաստանի «գլխավոր իրավապաշտպան» Անահիտ Մանասյանը: Ինչո՞վ են նրա շահերը համընկնում գործող կառավարության նպատակների ու խնդիրների հետ: Եվ ինչո՞ւ է «ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությունն» այսօր նրա համար դառնում ավելի կարևոր, քան Ադրբեջանում գտնվող գերիների ու պատանդների, ՀԱԵ հետևորդների կամ դատական կամայականությունների զոհերի իրավունքները:

Գերիները՝ «լիազորություններից դուրս»

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ադրբեջանական բանտից ուղերձ է հղել Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին: Նա հետաքրքրվել է՝ արդյոք պետական իրավապաշտպանը դիտարկո՞ւմ է մոնիթորինգային առաքելությամբ Ադրբեջան այցելելու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տևական ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի: Այս պայմաններում ինստիտուտը, որը պարտավոր է պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները, նախաձեռնողականության բացակայություն է դրսևորում», – արձանագրված էր ուղերձում:

Անահիտ Մանասյանը արագ և միանշանակ պատասխանեց: Նա կտրականապես հրաժարվեց այցելել Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին և առհասարակ որևէ երկխոսություն վարել այդ ուղղությամբ՝ պատճառաբանելով, թե նրանց իրավունքների խախտումն իբր գտնվում է իր իրավասությունների ու մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից դուրս: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ունի լիազորություններ մոնիթորինգային այցեր իրականացնելու ազատազրկման վայրեր… բացառապես ՀՀ տարածքում», – ընդգծել է Մանասյանը:

Հայաստանի տարածքում նրա գերատեսչությունն իրոք շատ անելիք ունի: Առնվազն՝ թղթաբանական: Ռուբեն Վարդանյանի աղմկահարույց ուղերձից անմիջապես առաջ խորհրդարանում լսեցին Անահիտ Մանասյանի գործունեության տարեկան զեկույցը: Տեղեկատվական լրահոսում հայտնվեցին այդ փաստաթղթի միայն քաղվածքներն ու վերաշարադրանքները: Բայց նույնիսկ դրանցով կարելի է գնահատել դրա «ուղղվածությունը»:

Եկեղեցին՝ «իրավասությունից դուրս»

Օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր մասշտաբներով աննախադեպ հարձակումը, որն ուղեկցվում է ձերբակալություններով, սպառնալիքներով, հանրային կոպիտ վիրավորանքներով ու ԶԼՄ-ներում իրականացվող հալածանքներով, օմբուդսմենի կողմից հմտորեն «քողարկվել էր» ընդհանուր հարցերով՝ «կապված դավանանքի ազատության և առհասարակ կրոնի հետ»: Ինչպես հայտնել է ինքը՝ Մանասյանը. «Մենք արձանագրել ենք, որ անցյալ տարի գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների ու նրանց ներկայացուցիչների նկատմամբ տեղի են ունեցել ատելության տարբեր դրսևորումներ և թիրախավորված հռետորաբանություն»: Օմբուդսմենը չի բերել որևէ այլ կրոնական կազմակերպության նկատմամբ ատելության դրսևորման կոնկրետ օրինակներ, որոնք իրենց մասշտաբով համադրելի կլինեին ՀԱԵ-ի դեմ իրականացվողի հետ:

Ավելի վաղ՝ 2026 թվականի փետրվարին, Անահիտ Մանասյանն արդեն հրաժարվել էր ուղիղ պատասխանել լրագրողների հարցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի իրավունքների խախտման վերաբերյալ՝ պատճառաբանելով, թե ինքն «իրավասու չէ որևէ մեկին ճանաչել կամ չճանաչել որպես Եկեղեցու, կրոնական կազմակերպության ղեկավար»: Այսինքն՝ փաստացի Եկեղեցու պաշտպանության հարցը դուրս բերեց իր մասնագիտական իրավասությունների շրջանակից՝ ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության դեպքում:

«Անիրավասության» կամ «լիազորությունների բացակայության» մասին հղումները վերջին շրջանում Անահիտ Մանասյանի շուրթերից հնչում են բավականին հաճախ, ու տարօրինակ զուգադիպությամբ՝ հենց այն թեմաների վերաբերյալ, որոնք առավել անհարմար են գործող կառավարության համար: Օրինակ՝ խորհրդարանում ելույթ ունենալիս Մանասյանը ստիպված էր արձանագրել դատական մարմինների գործունեության դեմ բողոքների մշտական աճը՝ կապված անօրինական ձերբակալությունների, անարդար դատական որոշումների և այլնի հետ, ու անմիջապես ընդգծեց, որ «լիազորություններ չունի» միջամտելու նրանց աշխատանքին:

«Գենդերային ինքնության» պաշտպանության դիրքերում

Եթե օմբուդսմեն Անահիտ Մանասյանը «իրավասու չէ» պաշտպանել միլիոնավոր հավատացյալների իրավունքները, «լիազորված չէ» պաշտպանել ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները արտերկրում, «իրավունք չունի» միջամտել անարդար դատական որոշումներին, ապա ո՞ր ոլորտներում է նա գործնականում կիրառում իր «իրավասություններն» ու «լիազորությունները»: ու

Պատասխանը կարելի է գտնել, օրինակ, հայաստանյան Pink Human Rights հասարակական կազմակերպության կայքում: Պարզվում է, 2025 թվականի արդյունքներով Անահիտ Մանասյանի զեկույցում արձանագրվել է, որ «չնայած 2025 թվականին իրականացված ուսուցման և իրազեկվածության բարձրացման մի շարք նախաձեռնություններին, ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքը դեռևս անբավարար է ու պահանջում է ավելի համակարգված, շարունակական և արդյունավետ մոտեցում»:

Արդեն առանց «լիազորությունների բացակայության» կամ «անիրավասության» մասին որևէ հղման՝ Անահիտ Մանասյանը վստահ ու մասնագիտորեն «գալիս է եզրահանգման» այնպիսի միջոցառումների անհրաժեշտության մասին, ինչպիսիք են՝ «մշտական տեղեկատվական արշավների կազմակերպումը՝ ուղղված կարծրատիպերի հաղթահարմանն ու հանդուրժողականության խթանմանը», «ոլորտային ուղեցույցների և գործիքների մշակումը ԼԳԲՏ+ անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար», և վերջապես՝ «օրենսդրության մեջ «սեռական կողմնորոշում» ու «գենդերային ինքնություն» հասկացությունների հստակ ամրագրումը՝ որպես պաշտպանվող հատկանիշներ»:

«Արտահանվող» մարդու իրավունքներ

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակն ունի միջազգային «Ա» կարգավիճակ (ազգային իրավապաշտպան հաստատությունների բարձրագույն հավատարմագրում) ոի Եվրոպական օմբուդսմենների ցանցի լիիրավ անդամ է: Սա նշանակում է, որ Անահիտ Մանասյանի զեկույցը կուղարկվի Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ, ԵԱՀԿ, ԵԽԽՎ և Եվրախորհրդարան: Հավանաբար, հենց սրանով է բացատրվում դրա ընդգծված «արտահանման» բնույթը:

Չէ՞ որ Արցախի պատանդների ու գերիների, կամ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդների, կամ դատական կամայականություններից տառապող մարդկանց պաշտպանության հարցերն ունեն վառ արտահայտված «լոկալ առանձնահատկություն». դրանք չափազանց արդիական ու կարևոր են, բայց բացառապես հենց Հայաստանի համար: Փոխարենը՝ պայմանական «ԼԳԲՏ իրավունքները» համարվում են «ունիվերսալ արժեք», որոնք լիովին հասկանալի են եվրոպական ցանկացած կառույցում: Այս առումով Անահիտ Մանասյանի շահերը լիովին համընկնում են գործող իշխանությունների շահերի հետ, որոնք պատրաստվում են հյուրընկալել եվրոպական ներկայացուցչական պատվիրակությանը «ԵՄ – Հայաստան» գագաթնաժողովի շրջանակներում:

Մնում է միայն մեկ հարց. քանի դեռ թե՛ իշխանությունները, թե՛ իրավապաշտպանները զբաղված են «արտահանման» համար նախատեսված նման ինքնապրեզենտացիայով, ո՞վ է իրականում հոգալու հենց Հայաստանի քաղաքացիների իրավունքների, խնդիրների ու կարիքների հարցը:

Եթե օմբուդսմեն Անահիտ Մանասյանն «իրավասու չէ» պաշտպանել միլիոնավոր հավատացյալների իրավունքները, «լիազորված չէ» պաշտպանել ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքներն արտերկրում, «իրավունք չունի» միջամտել անարդար դատական որոշումներին, ապա ո՞ր ոլորտներում է նա գործնականում կիրառում իր «իրավասություններն» ու «լիազորությունները»: