Հենրի Կ․ Թերիո. 1915-ի բռնությունը «անցյալ պատմություն» չէ
Հենրի Կ․ Թերիոն՝ ցեղասպանության հետազոտող, Worcester State University-ի ակադեմիական հարցերով պրոռեկտոր, Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի (International Association of Genocide Scholars) նախկին նախագահը, «Հայոց ցեղասպանության հիշատակի օր․ ճանաչում և արդարություն՝ 1915-ից մինչև Արցախ» ասուլիս–քննարկման ընթացքում ընդգծեց, որ 1915-ի բռնությունը «անցյալ պատմություն» չէ, այլ այսօր էլ ուղղակիորեն ազդում է հայերի անվտանգության ու գոյատևման վրա։
«Գայթակղիչ է մտածել, թե հայերի դեմ ավելի քան մեկ դար առաջ գործած բռնությունը զուտ պատմություն է և կապ չունի ներկայի հետ, բայց իրականությունը հակառակն է․ այդ անցյալի բռնությունը այսօր նույնքան արդիական է, որքան մեկ դար առաջ, և այն անտեսելը նոր վտանգների դուռ է բացում»։