Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր
Իրանի դեմ պատերազմը նոր թափ ու ծավալներ է ստանում։ Թե որքան կտևի և ինչ ելք կունենա, կարծում եմ` անգամ պատերազմի հեղինակները դեռ չգիտեն։
Մեր հարևան, բարեկամ երկրից հնարավոր է՝ մարդկանց զանգվածային արտահոսք։ Իրանի հետ մեր անցակետում արդեն նկատելի է շարժի մեծացում։ Հայաստանը փոքր երկիր է, 3 մլնից պակաս բնակչությամբ, և 90 մլնանոց երկրից անգամ 100 հազար մարդու մուտքը խիստ զգացնել է տալու ամենուր։
Շատ կուզենայի իմանալ, թե Հայաստանը ինչպես է պատրաստ սրան, ինչպես է կառավարելու այդ հոսքը։
Բացի այդ, Ադրբեջանի՝ 2022 թվականից պաշտոնական պետական քաղաքականությունը, որքան էլ մեր իշխանությունը ցանկանում է չտեսնելու տալ, ադրբեջանցիներին Հայաստան բերելն է։
Ալիևի համար առիթ է իր 300 հազար քաղաքացիներին Հայաստան ուղղորդելու և հիմա, կարծում եմ, նաև իրանաբնակ ազերիներին։
Կարող էինք չանհանգստանալ, եթե լիներ այլ կառավարություն։ Այս պատասխանատու պահին ունենք ճգնաժամեր ստեղծող իշխանություն, որի համար Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունների կատարումը առավել կարևոր է, քան մեր երկրի ու ժողովրդի ապագան։