Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

«Արևմտյան Ադրբեջանը» խաղաղության նախագիծ չէ, այլ մարտահրավեր է հայկական պետականությանը (տեսանյութ)

Euromedia24-ի «Մեծ բանավեճի» հարթակում տեղի ունեցավ քննարկում, որի թեման, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն» էր։

Քննարկման բանախոսներն էին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանը հիշեցրեց, որ վերջերս Հայաստան եկան Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները՝ մասնակցելու մի միջոցռման, որը շատ չլուսաբանվեց։ Նա հարց ուղղեց Արման Ղուկասյանին՝ սա ինչ միտում է, և ինչպե՞ս է նա վերավերվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին թեզերին։

Արման Ղուկասյանը հայտնեց, որ նման հանդիպումներ միշտ եղել են, պարզապես դրանք տեղի են ունեցել երրորդ երկրներում։ Տարբերությունն այն է, որ դրանք այժմ տեղի են ունենում Երևանում և Բաքվում, այսինքն՝ կոնտակտները վերջին շրջանում ավելի ինտենսիվ են դառնում։

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի մասին ոչ միայն Ալիևն է այս մակարդակով խոսում, այլև կան կառույցներ, որոնք ուղիղ պետական ֆինանսավորում ունեն, և վերջերս տեղի է ունեցել նման կառույցի մեծ համաժողով, որտեղ բարձրաձայնվել են բոլոր այդ հարցերը։ Այդ կառույցը գոյություն ունի ոչ թե թղթի վրա, այլև այն գործում է իրականում և ուղիղ Ալիևի կողմից ֆինանսավորում ունի։ Սրա մասին հանրությունը պետք է տեղյակ լինի, և քանի որ պետական մակարդակով սրա մասին չեն խոսում, տպավորություն է, որ այս ռիսկերը մեծ չեն, դրանք ուռճացվում են։

«Ալիևը յուրովի է տեսնում այդ խաղաղությունը։ Նրա համար խաղաղությունը 300 000 ադրբեջանցու, իսկ հետո նաև ավելի շատ ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում։ Եթե պետական մակարդակով ամեն ինչ շատ լավ է, որոշ մարդիկ հավատում են, որ եթե մտահոգություն ենք հայտնում, դեմ են խաղաղությանը»,-ասաց Արման Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ այժմ չի եկել այն փուլը, որ կարող ենք գնալ Ադրբեջան ու քննարկել խաղաղությունը։ Երբ որ տեսնենք, որ մեր ու Ալիևի խաղաղության տեսլականը նույնն է, այդ դեպքում կարելի է գնալ Ադրբեջան և խոսել դրա մասին։

«Այն ֆոնին, որ ըստ Ալիևի՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է, մենք գնանք Ադրբեջան ինչի՞ց խոսենք։ Մեր իշխանությունների խնդիրն է Ալիևին բերել կոնստրուկտիվ դաշտ։»,-ասաց Արման Ղուկասյանը։

Վահան Բաբայանը հարցրեց՝ Ռուսաստանի Դաշնությունն ինչպես է վերաբերում այս հարցին, ինչպե՞ս է պատկերացնում «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտը, Արման Ղազարյանը պատասխանեց, որ Ռուսաստանն այսօր զբաղված է ուկրաինական ուղղությամբ, և այդ ուղղությունը օբյեկտիվորեն առաջնային է։ Ռուսաստանն իհարկե ունի կենսական շահեր Հարավային Կովկասում, բայց Թրամփի նախագծից առաջին օգտվողը Թուրքիան է, և սա իհարկե Ռուսաստանի կենսական շահերին դեմ է։ Ինքնըստինքյան, Հարավային Կովկասը չի կարող կարևոր չլինել Ռուսաստանի համար։ Ընդունված է ասել, որ մեր երաշխավորը Թրամփն է, բայց հիշենք, որ կան փաստաթղթեր, և չկա որևէ փաստաթուղթ, որ Թրամփը մեր երաշխավորն է։ Նշվում է, որ Թրամփը վկա է, բայց այս համատեքստում և Ռուսաստանը, և Թուրքիան վկա են։

«Ինձ առաջին հերթին Հայաստանի Հանրապետության շահերն են հետաքրքրում, բայց այդ շահերը շաղկապված են այս կամ այն արտաքին քաղաքական գործոնների, այն իրավիճակի հետ, որ կա այսօր աշխարհում։ Մենք չենք կարող ասել՝ աշխարհում մենք մենակ ենք։ Ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է, և չպետք է մոռանանք, որ հայ-թուրքական սահմանը պահում է 102-րդ ռուսական ռազմաբազան՝ ուզենք, թե ոչ։ Սա իրողություն է»,-եզրափակեց Արման Ղազարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Արցախից դեպի «Արևմտյան Ադրբեջան» և արտագաղթ․ Բաքուն պատրաստում է միլիոնանոց «դեսանտ» դեպի Երևան. Հայկ Նահապետյան (տեսանյութ)

Euromedia24-ի «Մեծ բանավեճի» հարթակում տեղի ունեցավ քննարկում, որի թեման, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանն» էր։ Քննարկման բանախոսներն էին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, Ռազմական մական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Քննարկման մոդերատորն էր Վահան Բաբայանը՝ «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահը։

Վահան Բաբայանը հարց ուղղեց Հայկ Նահապետյանին՝ ինչ մեխանիզմներ ունի Հայաստանը՝ կանխելու դեմոգրաֆիկ էքսպանսիան։

Հայկ Նահապետյանն ի պատասխան՝ ասաց, որ կանխելու համար նախ պետք է վտանգի իրական չափը գնահատել։ Պատմաքաղաքական առումով՝ Արևմտյան Ադրբեջան անունով տարածք կամ պետություն երբեք չի եղել։ Բայց երբ Ալիևը շրջանառության մեջ է դնում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, նա դրա համար վստահաբար հիմքեր ունի, իսկ հիմքերը ստեղծվել են 2011 թվականին՝ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի երեք գիտնականներ գնացել են Վատիկան։

«Նրանց, Ադրբեջանի նախագահի և Հռոմի պապի պայմանավորվածությամբ, թույլատրված էր փակ գաղտնի արխիվների հետ աշխատել։ 2011-ին կար Արցախ, Արցախի բանակ, Արցախի հարցի լուծման ինչ-որ ճանապարհներ, և հիմա Ադրբեջանը Վատիկանի հետ համագործակցում է մի հարցի շուրջ, որը այդ տարիների անտրամաբանական էր թվում»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ եթե Ալիևն ասում է, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, նա պետք է հիմքեր ունենա։ Եվ ստեղծվում է մի մոտիվացված ժողովուրդ, որն ասում է՝ այս հսկայական տարածքների տերը մենք ենք։ Նրանք մոտիվացվում են զինվորի հոգեբանությամբ, որպեսզի գան այս տարածքները գրավելու։ Նրանց ասվում է, թե այստեղ նրանց պատմական հողերն են։

«Ալիևի նշած 300 000 թիվը 1988 թվականին Հայաստանից դուրս եկած մարդիկ են, և եթե իրենց ժառանգներով փորձեն հետ գալ, նրանց թիվը կլինի 1 միլիոն։ Չե՞ք կարծում, որ եթե 1 միլիոն ադրբեջանցի գա Հայաստան, այստեղ ժողովրդագրական վիճակը կտրուկ փոխվելու է։ Հայաստանից հսկայան թվով արտագաղթ է լինելու։ Եվ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների թիվը ավելի մեծ է լինելու, քան հայերինը։ Ինչպե՞ս սա կարելի է կանխարգելել։ Պատասխանը հետևյալն է՝ պետական մակարդակով վտանգը գնահատելով»,-ասաց Հայկ Նահապետյանը։

Վահան Բաբայանի հարցին, թե ով պետք է ի պաշտոնե այդ ռիսկերը գնահատի, Հայկ Նահապետյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական «խմբակի» համար չվերընտրվելը ամեն ինչով կորուստ է։ Նրանք հոգեբանորեն պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի վերընտրվեն՝ անկախ նրանից՝ որ երկրին ինչ են զիջում։ Եվ նրանք պատրաստ են ամեն ինչ զիջել պետականից, պետությունից, հայրենիքից, ժողովրդից։ Իսկ ընդդիմության երևացող ուժերի համար, որոնք հավակնում են իշխանափոխության, չվերընտրվելը մահ չէ։

Նրա խոսքով՝ հունիսի 7-ին արվելու է գործողություն, որով Հայաստանն ամբողջությամբ տրվելու է թուրքին։ Փաշինյանին բերել են 4 խնդիր լուծելու համար՝ Արցախի հանձնում, թուրքական աշխարհի մեջ հայկական սեպի դուրսհանում (առայժմ այդ սեպը Սյունիքն է, բայց իրականում այն ամբողջ Հայաստանն է), ռուսական ներկայության՝ ի դեմս 102-րդ ռազմաբազայի և սահմանապահների, հեռացումը և Ռուսաստանի տնտեսական ներկայությունը հանելը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ դրվելու էր Թուրքիայի կառավարման ներքո։

«Հունիսի 7-ին որոշվելու է՝ Հայաստանը դառնո՞ւմ է թուրքական վիլայեթ, թե ոչ»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության նպատակն է կանխարգելել վաղվա հնարավոր սպառնալիքները

Լսե՞լ եք «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին

Լսե՞լ եք «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին։ Այդպես են նրանք անվանում ամբողջ Հայաստանը։ Իսկ մենք հարցրեցինք մարդկանց՝ ինչ են մտածում այդ օրակարգի մասին, «300 000»-ի վերաբնակեցման ծրագրերի մասին, հավատո՞ւմ են խոստացված «խաղաղությանը» և, վերջապես, խաղաղություն կա՞։

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան

Հազարավոր հայերի նկատմամբ Ադրբեջանը հայցեր է ներկայացնելու, այդ թվում՝ 3 նախագահների

«Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանում՝ ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչություն գրասենյակի մոտ, անցկացվեց խորհրդանշական  ակցիա` «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին», որի ընթացքում  «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը ՄԱԿ-ի ներկայացուցիչներին փոխանցեց բողոքի նամակ՝ Ադրբեջանի վարած քաղաքականության վերաբերյալ։

Սուրենյանցի խոսքով՝ պաշտոնական հայտարարություններին հակառակ, հայ-ադրբեջանական հակամարտությունը չի կարելի համարել ավարտված։ Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է խաղաղության պայմանագրի ստորագրումը կապել նոր նախապայմանների հետ, պահում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի հատվածը, առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը, իսկ Բաքվում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ կայացվում են խիստ դատավճիռներ։

Սուրենյանցը նաև կոչ արեց հանրությանը համախմբվել «Ոչ արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ․
«Ես այսօր հայտարարում եմ՝ ՀՀ քաղաքացիները պետք է համախմբվեն «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ, քանի որ մեծ մտահոգություն ունեմ՝ Արցախի կորստից հետո մեզ սպասվում է այդ տեսլականը։ Այսօր նամակներ ենք հանձնում ՄԱԿ-ի գրասենյակ, ակնկալիքները մեծ չեն, բայց ստիպված ենք սա անում, քանի որ չունենք ինքնաբավ իշխանություն, որ պաշտպանի մեր շահերը»,-ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Արևմտյան Ադրբեջանի օրակարգը ժողովրդագրական էքսպանսիայի դրսևորում է։

 Պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը ևս, խոսելով «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության օրակարգի մասին, նշում է՝ պետք է հանրության հստակ ներկայացնել՝ Ադրբեջանի պատկերացրած  «խաղաղությունը» իրականում նշանակում է Հայաստանի միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա։

« Ադրբեջանի պատկերացմամբ՝ Հայաստանը չպետք է ունենք Զինված ուժեր, առնվազն մի քանի տասնյակ հազար հայ պետք  է դատվեն Բաքվի դատարանում, Հայաստանը պետք է տա փոխհատուցում իրենց, 1մլն ադրբեջանցի պետք էվերադառնա Հայաստան, հայ-իրանական սահմանը պետք է հսկվի թուրք-ադրբեջանական ուժերի կողմից։ Ժողովուրդը, իհարկե, դեմ է այս ամենին, բայց իշխանությունը չի ներկայացնում ժողովրդի կամքը, նրանք կցորդն են Ադրբեջանի իշխանությունների և դանդաղ կատարում են այն, ինչ Ալիևն է  ուզում»,-ասաց Նահապետյանը։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելն է ստեղծված իրավիճակի վրա և հասնել արժանապատիվ ու կայուն խաղաղության։

Արման Ղուկասյան, քաղաքագետ

«Բայց արդյո՞ք կա վերջնական հաստատված խաղաղություն։ Չէ՞ որ խաղաղությունը հաստատվում է խաղաղության պայմանագրով, բայց դեռևս խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։ Չէ՞ որ խաղաղությունը հաստատվում է երաշխիքներով, ժամկետներով, մեխանիզմներով, երաշխավորներ պետք է լինեն, բայց դեռևս դա չկա։

Ալիևին այսօր ձեռնտու է, որ ինքը ներկայանում է որպես «խաղաղասեր»։ Բայց Հայաստանի օկուպացված տարածքները դեռևս իր ձեռքում են։ Ալիևը դուրս չի եկել մեր տարածքներից։ Ալիևը ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը՝ անընդհատ հայտարարելով, որ Հայաստանը Ադրբեջան է, Սևանը Ադրբեջան է, Երևանը պատմական ադրբեջանական հող է»։