Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Միսիր Մարդանով՝ Կրթության նախկին նախարար, Համայնքի դիտորդական խորհրդի նախագահ

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ (2017), Ադրբեջանի գիտության վաստակավոր գործիչ։

Արտահերթ ընդհանուր ժողովում զեկույցով հանդես է եկել ի պաշտպանություն Ալիևի՝ նրան ներկայացնելով որպես առաջնորդի, ով «վերականգնել է տարածքային ամբողջականությունն ու Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հարցը մտցրել է միջազգային օրակարգ»։

Փաստ.Ադրբեջանի ԳԱԱ կայքում նրա ծննդավայրը նշված է որպես «Արևմտյան Ադրբեջան, Իջևանի շրջան, Գյոյարչին (Գոգարչին) գյուղ». Հայաստանի փոխարեն «Արևմտյան Ադրբեջան» անվանումն օգտագործվում է անգամ ակադեմիական կենսագրականներում։

Հիքմեթ Բաբաօղլու՝ Համայնքի վարչության նախագահի տեղակալ, Միլլի Մեջլիսի պատգամավոր

«Վերադարձի» թեմայի առաջմղման գործում իշխող կուսակցության ամենաակտիվ պատգամավորներից մեկը։ Ադրբեջանի նախագահին առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Քաղաքագիտության ու պատմության հանձնաժողովի անդամ։

Փաստ. Մասնակցել է համայնքի հանդիպմանը Բենիլյուքսի ադրբեջանցիների կոնգրեսի հետ՝ ընդլայնելով «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի լոբբիստական ցանցը Եվրոպայում։

Ազիզ Ալաքբարլի՝ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ

Միլլի Մեջլիսի VI գումարման պատգամավոր, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության, մշակույթի հանձնաժողովների, ինչպես նաև տեղանվանական հանձնաժողովի անդամ։ Ադրբեջանի ԳԱԱ ֆոլկլորի ինստիտուտի «Արևմտյան Ադրբեջանի ֆոլկլոր» բաժնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր։

Իրանի, Հունգարիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի ու Թուրքմենստանի խորհրդարանների հետ կապերի աշխատանքային խմբերի անդամ։ Քարոզարշավի օպերատիվ կառավարման կենտրոնական դեմքն է։

Փաստ.«Այն բարոյական վնասը, որը Հայաստանը պատճառել է Արևմտյան Ադրբեջանից մեր հայրենակիցներին, հնարավոր չէ որևէ գումարով փոխհատուցել»,- հայտարարել է Ալաքբարլին։

Ջեյհուն Բայրամով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգը բերեց ՄԱԿ-ի ամբիոն։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում (2024 թ. սեպտեմբերի 28) հայտարարեց, որ շուրջ 300 000 ադրբեջանցիներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց «նախնիների հայրենիք», և Հայաստանին մեղադրեց այդ «հիմնարար իրավունքն ապահովելուց» հրաժարվելու մեջ։

Փաստ. Սա առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից բացահայտորեն առաջ մղեց «Արևմտյան Ադրբեջանի» թեզը՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիմումներին։

Հեյդար Ալիև՝ անկախ Ադրբեջանի նախկին նախագահ, դոկտրինի հիմնադիր

Թեև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը պետական ռազմավարություն դարձավ որդու՝ Իլհամի օրոք, հենց Հեյդար Ալիևն է դրել գաղափարախոսական հիմքը։ Առաջին անգամ նա օգտագործել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը 1998 թվականին՝ «Իսլամական քաղաքակրթությունը Կովկասում» սիմպոզիումի ժամանակ. «Այն տարածքում, որն այժմ կոչվում է Հայաստան, Արևմտյան Ադրբեջանում՝ Իրևանի, Գյոյչայի ու Զանգեզուրի շրջաններում, ապրել են մահմեդականներ ու ադրբեջանցիներ»։

Փաստ. «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի շենքում տեսանյութեր կան Հեյդար Ալիևի ելույթներից՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանին»՝ դրանով իսկ նրան ինստիտուցիոնալ կերպով ներառելով դոկտրինի կանոնի մեջ։

Իլհամ Ալիև՝ Ադրբեջանի նախագահ

Պետական մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի գլխավոր շարժիչ ուժը։ Հենց նրա նախաձեռնությամբ «Ադրբեջանցի փախստականների միավորումը» վերանվանվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի (օգոստոս, 2022 թ.):

Փաստ. Լեռնային Ղարաբաղի ազատագրումից ու նրա վերականգնումից հետո Ալիևը «Վերադարձն Արևմտյան Ադրբեջան» հռչակեց երրորդ ռազմավարական նպատակ։

«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հանդես է գալիս Եվրոպայի խորհրդին ուղղված կոշտ բողոքով. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, փաստերը խոսում են հակառակի մասին.

1) Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ որպես նախապայման Հայաստանից պահանջելով փոխել Սահմանադրությունը,

2) Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները, զուգահեռաբար առաջ է քաշում, այսպես կոչված, անկլավների վերադարձի, ժողովրդագրական էքսպանսիայի(Արևմտյան Ադրբեջանի թեզ) պահանջները,

3) Այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանի օրակարգը խրախուսվում է պետական ամենաբարձր մակարդակով,

4) Բաքվի բանտում պահվող ռազմագերիները դատապարտվում են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման: Ավելին, Ալիևը Բաքվի դատարանը ներկայացնում է որպես Նյուրնբերգի շարունակություն, իսկ արցախցի առաջնորդներին՝ որպես նացիստներից էլ «ավելի ծանր հանցագործներ»:

Ալիևի «Նյուրնբերգը» խաղաղության մասին չէ։ Այն խաղաղության լեզվով ձևակերպված պարտադրանք է՝ Հայաստանին հասցեագրված, որից պահանջվում է ոչ թե համաձայնություն, այլ անվերապահ կապիտուլյացիա։ Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր էին հակադարձել Բաքվի վտանգավոր օրակարգին, ընտրել են միակողմանի և նվաստացուցիչ զիջումների ճանապարհը: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, հասարակական խումբ, քաղաքական ուժ պետք է հակադրվի հարաբերությունների կարգավորման այս մոդելին, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ Հայաստանի անշրջելի կապիտուլյացիայի մասին է:

Գործող իշխանության պարտվողական լռությունը չի կարող նույնացվել Հայաստանի և նրա ժողովրդի դիրքորոշման հետ: «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման խորհրդանշական հերթական ակցիան անցկացվելու է ս.թ փետրվարի 27-ին, չորեքշաբթի, ժամը 15-ին՝ բողոքի նամակ փոխանցելով Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակ(Մովսես Խորենացու փողոց, 15 շենք, 5-րդ հարկ, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն) Մեր նպատակն իրական խաղաղությունն է՝ անվերջանալի թվացող կապիտուլյացիայի փոխարեն:

https://www.facebook.com/share/p/1FmiiB3hsH/?mibextid=wwXIfr

Ադրբեջանի կողմից վտանգ զգու՞մ եք։

Ինչպե՞ս են մարդիկ ընկալում «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը, տեղեկացվա՞ծ են արդյոք 300 000 ադրբեջանցու Հայաստան տեղափոխման ծրագրերի մասին, հնարավո՞ր են համարում խաղաղ համակեցությունը, վստահո՞ւմ են Ադրբեջանի «խաղաղ» մտադրություններին։ Դիտեք տեսանյութը, գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում ու կիսվեք։

Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել Սյունիքի նկատմամբ

Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչել Սյունիքի նկատմամբ։ Այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբարլին հայտարարել է, թե իբր ««Արևմտյան Ադրբեջանից» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը ու իբր դա նրանց անօտարելի իրավունքն է», նրա խոսքերը մեջբերում է Report-ը։

Նա առիթը բաց չի թողել նշելու, թե Արցախում ներկայումս ընթանում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ, քանի որ հայերը «ավերել են գյուղերը»։

«Մեր փախստականները «կվերադառնան իրենց նախնիների հողերը»։ Մենք վստահ ենք դրանում», – ընդգծել է Ալեքբարլին։

https://24news.am/world/506403

Արման Ղուկասյան, քաղաքագետ

«Հիշեցնեմ, որ այս շաբաթ Սումգայիթի զոհերի հիշատակի շաբաթն է։ Ադրբեջանը երեսուն տարի է վարում հակահայկական քաղաքականություն։ Երբ հակառակորդը խոսում է, որ Հայաստանը „Արևմտյան Ադրբեջան“ է, և որ 300 000 ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, հայ ժողովուրդը պետք է ասի՝ „Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին“»։

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

«Հայաստանին վիճակված է «Արևմտյան Ադրբեջան» ճակատագիրը, եթե դրա դեմ պայքար չլինի։ Դա պետք է թույլ չտալ և ոչ մի դեպքում և դա, կարծում եմ բոլորիս գործն է, եթե չենք ուզում վաղը մեր, ձեր տներում, ձեր հարևանների տներում տեսնել ադրբեջանցիների»

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

Սումգայիթից մինչև «Արևմտյան Ադրբեջան»

«Հավանաբար հիշում եք Ալլահշուքյուր Փաշազադեին՝ այն գործչին, որի հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց հարձակումների շարք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Այսօր նույն Փաշազադեն, ըստ էության, տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պնդելով, թե այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հանդեպ վերահսկողության հաստատումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է։

Հարց է առաջանում. արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կամ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում են բողոքի նոտա հղել Ադրբեջանին այս հայտարարությունների կապակցությամբ։ Ի վերջո, եթե մենք իրական խաղաղություն ենք կերտում, ապա այն չի կարող լինել «միակողմանի երթևեկությամբ ճանապարհ»՝ խաղաղության պատրաստակամությունը պետք է դրսևորվի նաև Ադրբեջանի կողմից՝ առնվազն պաշտոնական հռետորաբանության և հրապարակային խոսույթի մակարդակում։

Հատկանշական է նաև նման հայտարարությունների համար ընտրված ժամանակահատվածը։ Թեև իշխանություններն այս մասին լռում են, մենք հո հիշում ենք՝ հիմա Սումգայիթի ջարդերի և ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթն է։ Ու դատելով թե՛ Փաշազադեի, թե՛ Ալիևի հայտարարություններից, որոնցում մերժվում է «Խաղաղության խաչմերուկի» գոյությունը, ինչպես նաև տեսնելով Ադրբեջանի ակտիվ սպառազինումը, մենք բախվում ենք մի դաժան ճշմարտության. ադրբեջանցիները Հայաստանի ողջ տարածքն ընկալում են որպես սեփական՝ այն կոչելով «Արևմտյան Ադրբեջան»։

Պատմությունը ցույց է տալիս, որ այն տարածքներում, որոնք Ադրբեջանը համարում է իրենը, նա իրականացնում է ցեղասպանություն։ Նրանց այսօրվա քաղաքականությունն ու հրապարակային խոսույթը որևէ կերպ չեն վկայում այդ նկրտումներից հրաժարվելու մասին. սա պարզապես ժամանակավոր նախընտրական դադար է։

Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վճռականորեն «ՈՉ» են ասում «Արևմտյան Ադրբեջան» նախագծին։ Նրանք գիտակցում են, որ գալիք ընտրությունները լինելու են ոչ թե պարզապես քաղաքական մրցակցություն, այլ ընտրություն՝ Հայաստանի Հանրապետության պահպանման և «Արևմտյան Ադրբեջան» դառնալու հեռանկարի միջև։

Վերջնական հետևությունն ու ընտրությունը պետք է կատարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ որոշելով, թե ինչպիսի ապագա է կերտում իր հայրենիքի համար»։