Արամ Աբրահամյան, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արեւմտյան Ադրբեջանում ԱԺ մանդատների քանակը նշակություն չի ունենա
Արեւմտյան Ադրբեջանում ԱԺ մանդատների քանակը նշակություն չի ունենա

24News-ի տեղեկություններով, նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել օրակարգում։ Հիշեցնենք, որ նիստից մի քանի օր առաջ ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացել էր Աշոտ Մելքոնյանը, ով հայտնի է Արցախի հիմնախնդրի և պատմության նենգափոխման հարցերում իշխանությունների գործողությունների նկատմամբ սուր քննադատությամբ։
Մեր զրուցակիցն ուշագրավ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած նիստի ընթացքից. «Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակված Համո Սուքիասյանը, ով երկար տարիներ աշխատում է նաև Անվտանգության խորհրդում, նիստի վերջում օրակարգ բերեց Կադաստրի կոմիտեի կողմից պարտադրված նախագիծ և նշեց կոնկրետ անուններ, որ, իր խոսքով, «վերևից են ասված», թե մասնավորապես ովքեր պիտի կազմեն Հայաստանի բնակավայրերի կադաստրային թվային քարտեզը, որտեղ նշված են լինելու բնակավայրերի նաև հին անունները և թե «ովքեր են այնտեղ նախկինում ապրել»։
Նիստին ներկա բազմափորձ պատմաբանների մի մասը միանգամից գլխի է ընկել. թե խոսքն ինչի մասին է և Կադաստրի նախագիծը ընդունել է մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք այս նախագծի հետևում տեսել են Ադրբեջանի նախագահի բազմիցս շահարկվող այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի ականջները։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, թե ինչ վերջաբան է ստացել նիստին բերված նախագծի ընդունման հարցը «Պատմաբանների կոպիտ արձագանքից հետո Համո Սուքիասյանը փորձել է շահագրգռել նրանց խոստումներով, թե իբր բացի նշված անուններից ուրիշ պատմաբանների համար էլ «փող կբերի» Կադաստրի կոմիտեից, բայց նախագիծն այդպես էլ հաստատել չի հաջողվել գիտխորհրդի կողմից»։
Ինչո՞ւ է Ալիևն ավելի ամբարտավան դարձել
«Խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, պետք է ինստիտուցիոնալ լինի»։
Փետրվարի 28-ը օրացույցում ամրագրված է որպես Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակի օր։ Այդ ողբերգական իրադարձությունների հիշողությունը տարիներ անց էլ շարունակում է միավորել հազարավոր մարդկանց՝ հիշեցնելով պատմության ցավոտ էջերի մասին և արդարության պահանջը պահելով կենդանի։
Այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 12։00-ին, սումգայիթյան ջարդերից փրկվածներն ու նրանց ընտանիքների անդամները հավաքվել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ խաչքարերի մոտ։ Լուռ ու խոնարհ մթնոլորտում մարդիկ ծաղիկներ էին խոնարհում՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Հուշահամալիրում տիրում էր խորին լռություն, որը խոսում էր ավելի բարձր, քան ցանկացած բառ։
Մասնակիցների թվում էր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցը և շարժման այլ անդամներ ևս ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին։
Սուրեն Սուրենյանցն իր խոսքում ընդգծում է՝ չկայացած խաղաղությունը որպես արդեն գոյություն ունեցող իրականություն ներկայացնելը վտանգավոր մանիպուլյացիա է, որը չի կարող փոխարինել իրական անվտանգությանը և կայունությանը։
«Սումգայիթի ջարդերը բացահայտեցին Ադրբեջանի իրական մտադրությունները։ Այն ժամանակ սկսվել էր ազգային զարթոնքի մի լուսավոր շարժում, որի հիմնական նպատակը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանի հետ վերամիավորումն էր։ Սակայն Ադրբեջանը այդ շարժմանը պատասխանեց ոչ թե երկխոսությամբ, այլ բռնությամբ և վայրագությամբ։ 1988 թվականի այս օրերին տեղի ունեցածը դասական օրինակ էր՝ էթնիկ պատկանելության հիմքով իրականացված զանգվածային սպանությունների։
Միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի հիմնարար կոնվենցիաների համաձայն՝ նման գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բնորոշմանը։ Սա պետք է հստակ արձանագրել որպես պատմական ճշմարտություն։
Սակայն հարցը միայն պատմական գնահատականը չէ․ այն շատ ավելի խորքային է։ Իրական խաղաղությունը կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ այն լինի երաշխավորված և ինստիտուցիոնալ՝ միջազգային մեխանիզմներով ամրագրված։ Միայն այդ դեպքում ժողովուրդները ժամանակի ընթացքում կկարողանան ադապտացվել նոր իրականությանը»,-ասում է Սուրենյանցը՝ հավելելով, որ այսօր նման խաղաղություն գոյություն չունի, իսկ յդ պայմաններում անհասկանալի է խոսել հասարակությունների հաշտեցման կամ նոր իրավիճակին հարմարվելու մասին։
«Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում է «անշրջելի խաղաղության» մասին, Ադրբեջանում միաժամանակ նշվում էր այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» տարելիցը՝ փորձելով միջազգային հանրությանը ներկայացնել սեփական նարատիվը։
Իլհամ Ալիևը իր ելույթում բազմիցս Հայաստանը անվանեց «թշնամի պետություն»։ Սա վկայում է, որ ոչ Ադրբեջանի իշխանությունների խոսույթն է փոխվել, ոչ էլ պետական քարոզչությունը։ Ավելին՝ շարունակվում են նաև «վերադարձի» կոնցեպտի մասին հայտարարությունները։
Ուստի իրական խաղաղությունը նախ պետք է ձևավորվի քաղաքական և անվտանգային հստակ հիմքերի վրա, որպեսզի միայն տարիների ու տասնամյակների ընթացքում հասարակությունները կարողանան հարմարվել այդ իրականությանը։ Չեղած խաղաղության պայմաններում հանրային տրամադրությունները փոխել հնարավոր չէ, որքան էլ դրա մասին օրական բազմիցս խոսվի։
Խաղաղությունը ցանկություն կամ հռչակագիր չէ։ Խաղաղությունը ուժերի հավասարակշռություն է, միջազգային միջնորդների երաշխիքներ, վերահսկողական մեխանիզմներ և իրական անվտանգային համակարգ։ Այն ոչ մեկի անձնական իղձը չէ և ոչ էլ որևէ ղեկավարի «ողորմածության» արդյունք։ Սա պարզ ճշմարտություն է, որը միջազգային հարաբերություններում հայտնի է բոլորին»,-նշում է նա։
Փետրվարի 28-ը կրկին հիշեցրեց, որ պատմությունը չի ավարտվում հիշողությամբ միայն․ այն շարունակվում է արդարության ձգտմամբ և ազգային արժանապատվության պահպանմամբ։



«Այն, ինչ անում է Ադրբեջանը, բոլոր չափանիշներով ընկնում է ցեղասպանության հատկանիշների տակ»։
«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» հանրային շարժումը մեծ արձագանք է ստացել, մեր շատ հայրենակիցներ են դիմել են և փորձում են հասկանալ՝ շարժման հետագա անելիքները որո՞նք են լինելու։
Դա հայտարարել է շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով՝ «Հանրային բավարար արձագանք կա, ուղղակի պետք է որշենք՝ ակցիաներն ինչպիսի՞ դրսևորմամբ պետք է անցկացնենք, դրանից հետո հասարակության ներգրավման հարցը պետք է քննարկենք»։
Սուրենյանցը ընդգծում է՝ միջազգային լրատվամիջոցները ևս ակտիվորեն անդրադառնում են «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» հանրային շարժմանը և դրա օրակարգին․
«Միջազգային հանրությանը հետաքրքրում է շարժումը, քանի որ սա ուղղակի կապ ունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ։ Չնայած շարունակական պնդումներին, թե խաղաղություն է հաստատվել, ակնհայտ է, որ խաղաղություն չկա, այդ պատճառով մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչո՞ւ ենք անհանգստացած այս օրակարգով»,-ասաց Սուրենյանցը։
Նշենք նաև, որ այսօր՝ փետրվարի 27-ին, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը հստակ պահանջներ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակին։
Սուրենյանցը նշում է՝ նամակների արձագանի համար ողջամիտ ժամկետ ընդում են օրենսդրությամբ սահմանված 30 օրը։
«Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն հերթական նիստն է անցկացրել։ Նրանք Վայոց ձորն իրենց լեզվով անվանում են «Դարալագյազ»։ Նրանք գրքեր են տպում և փաստագրական նյութեր հավաքում Վայոց ձորի մասին։ Նրանք պատրաստվում են Իլհամ Ալիևի «Մեծ վերադարձի» ծրագրին։
Երևանում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը իրական խաղաղության» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական քաղաքական առաջնորդներ և քաղաքագետներ։
Փետրվարի 26-ին Euromedia24-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան։ Այն կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման մասնակցությամբ։ Մասնագետներն ու հասարակական գործիչները քննարկեցին Բաքվի իրական մտադրությունները խաղաղության բանակցությունների և նրա շարունակական հայատյաց քաղաքականության համատեքստում։
Միջոցառմանը մասնակցեցին «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և քաղաքագետ Արման Ղուկասյանը և «Հայաքվե» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մասնակիցները նշեցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է օգտագործել հայատյաց հռետորաբանություն, և որ խաղաղության նախաձեռնությունները օգտագործվում են որպես քողարկում՝ Հայաստանի վրա ճնշման նոր փուլ նախապատրաստելու համար։
Սուրեն Սուրենյանցը նշեց, որ տպավորություն է՝ խաղաղության գործընթացը հասել է մի վիճակի, որ խաղաղության խանգարող հանգամանքը մնացել է միայն ՀՀ ընդդիմությունը։ ՀՀ իշխանության ներկայացուցիչները նման տպավորություն են ստեղծում։ Կեղծ թեզ է առաջ քաշվում՝ իբր պատերազմի և խաղաղության երկընտրանք։
«Իրականության մեջ դա Հայաստանով պայմանավորված չէ»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։
Նա հավելեց, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը նույնիսկ որոշակի լուծումների հանգեն, դա երկարաժամկետ գործընթաց չէ։ Հիմա աշխարհակարգ հաստատելու շուրջ նոր բանակցություններ են գնում։ Նրա խոսքով՝ Անքորիջից սկսած՝ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն քննարկում միայն Ուկրաինայի հարցը։ Ալիևը մի քանի գլոբալ սխալներ է արել, որ համաշխարհային իրավիճակը փոխվելուց հետո իրեն չի ներվելու. երբ որ Ռուսաստանի ձեռքերը ազատվեն, հնարավոր է՝ նա ինչ-որ բաներ չների Ալիևին։
Մենուա Սողոմոնյանն այս համատեքստում ասաց, որ մեր իշխանությունը խաղաղություն ասելով՝ դառնում է ոչ թե հավասար պայմաններով խաղաղություն, այլ պարզապես մեկի պարտադրանքը մյուսի նկատմամբ, որտեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես պարտադրող։
«Այսօր մեր տարածաշրջանում մեկ հեգեմոն չկա։ Եվ դրա մեջ իր մեղավորությունն ունի մեր իշխանությունը։ Մի քանի հեգեմոններ, ովքեր կռվում են մեր տարածաշրջանում, իշխանության պատճառով՝ մենք ստիպված ենք լինելու կանգնել ընտրության առաջ»,-մասնավորապես ասաց Մենուա Սողոմոնյանը։
Նա հավելեց, որ իր կանխատեսմամբ՝ մինչև ընտրություններ խաղաղության պայմանագիր չի լինի, քանի որ դրանով կորչում է Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու իմաստը։ Ինչպես կոնֆետ՝ այդ թուղթը ցույց կտան, որ ասեն՝ եկեք ընտրեք Փաշինյանին, որ խաղաղություն լինի։
Արման Ղուկասյանն ասաց, որ երկար ժամանակ Ռուսաստանը Հայաստանում դոմինանտ էր։ Դրա համար էլ երկար ժամանակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում այդ ստատուս քվոն կար։ Հետո այդ ստատուս քվոն փոխվեց, մենք միջանկյալ վիճակում ենք՝ չունենք ոչ հին, ոչ նոր ստատուս քվոն։ Այսօր տեսա, որ այդ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կառույցի ղեկավարը հայտարարել էր, որ շուտով իրենք վերադառնալու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան, և այդ կառույցը ֆինանսավորվում է Ալիևի կողմից։
«Մենք ու իրենք ունենք տարբեր ընկալումներ խաղաղության մասին։ Կանխատեսում եմ նաև, որ մինչ ընտրությունները փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը չի լինի վերջնական խաղաղության պայմանագիր»,- ասաց Արման Ղուկասյանը։
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ մենք խաղաղություն ունեցել ենք 1994-ից մինչև 2018 թիվը կամ նույնիսկ 1988-ից մինչև 2018-ը։ Այդ ընթացքում Հայաստանում պատերազմ չի եղել։ Մեր կամավորները կռվել են Արցախում, որը որոշել էր ինքնորոշվել։ Պատերազմի մեջ մտանք, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Նրա խոսքով՝ Հայաստանի մեր տարածքները գրավվել են թշնամու կողմից։ Նա հարց հնչեցրեց՝ հիմա մեր տարածքները չե՞նք ազատագրելու։ 300 000 ադրբեջանցի տեղափոխվելու է Սյունիք, իսկ 1,5 միլիոն՝ Հայաստան։ Դա, ըստ Իսագուլյանի, քննարկվել է Բրյուսելում ու Թբիլիսիում։
«Նույնիսկ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, դա որևէ արժեք չունի։ Կարծում եմ, որ ադրբեջանցիները Հայաստանի հետ ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, քանի որ ժողովուրդը պետք է կրկին անգամ ընտրի Նիկոլ Փաշինյանին», – եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում:
Մասնագիտացված բաժնի ղեկավարն է, ով դոկտրինին անմիջականորեն «գիտական լեգիտիմություն» է հաղորդում։ Համայնքի Վարչության նիստի ժամանակ ընդգծել է թուրքական ներկայության «պատմականությունը»։
Փաստ. ««Հայաստան» կոչվող կազմավորումն իրավական տեսանկյունից անօրինական է։ Հայրենի հող վերադառնալը Արևմտյան Ադրբեջանից սերվածների հիմնարար իրավունքն է»,- հայտարարել է Ջաբի Բահրամովը։
Պրոֆեսոր, Սումգայիթի պետական համալսարանի ռեկտոր (2014-2023 թթ.), նախկինում՝ Թուրքմենստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան։
Գլխավորում է Համայնքի Մտավորականների խորհուրդը՝ խորհրդատվական մարմինը, որը ձևավորում է քարոզարշավի ակադեմիական գիծը։ Նրա գլխավորությամբ Խորհուրդը քննարկում է «Արևմտյան Ադրբեջանի» ուղղությամբ գործունեության հետագա ուժեղացման և «միջազգային ասպարեզում «Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտության» առավել լայն լուսաբանման» հարցերը։
Փաստ. «Անթույլատրելի է ադրբեջանցիների՝ տուն խաղաղ վերադարձի վերաբերյալ օրինական պահանջները ներկայացնել որպես Հայաստանի տարածքային ամբողջականությունը կամ ինքնիշխանությունը խաթարելու փորձ»,- մեջբերում Էլհան Հուսեյնովի՝ 2023 թվականին Հայաստանի վարչապետին հղած նամակից։
II–VI գումարումների խորհրդարանի պատգամավոր, մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ։ «Աթաթուրք» կենտրոնի ղեկավար (հիմնադրված է Հեյդար Ալիևի կողմից)։ 10 գրքի ու ավելի քան 100 հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ «Ադրբեջանցիներ. էթնոմշակութային միասնության քաղաքական-գաղափարական արշալույսները» (2001 թ.): Պարգևատրվել է «Շոհրաթ» շքանշանով (2019 թ.), ԹՅՈՒՐՔՍՈՅ-ի հավաստագրով ու հուշատախտակով (2025 թ.):
«Ադրբեջանականության գաղափարախոսության» գլխավոր հետազոտողներից մեկն է։ Նրա աշխատությունները («Ադրբեջանագիտության հիմունքները», «Հեյդար Ալիևն ու Ադրբեջանը», «Աթաթուրքի ադրբեջանական քաղաքականությունը») հայեցակարգի տեսական բազան են կազմում։
Փաստ. Նրա «Ադրբեջանաթուրքական լեզվի ազգայնացման պատմությունը» (1995 թ.) աշխատությունը ուղղակի մտավոր հարթակ է Հայաստանի տարածքում «թուրքական պատմական հողերի» մասին նարատիվի կառուցման համար։