Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

ՀՅՈՒՍՍԵԻՆ ԻՇԻՔՍԱԼ, «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍ»։ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ:

Խորհրդատվություն է տրամադրում Արևմտյան Ադրբեջանի համայնքին՝ չճանաչված տարածքային կազմավորումների «փաստացի ճանաչման» ռազմավարության առաջմղման հարցում:

ՍԱԼԻՄ ՆԻԴԱԼ, ՇՎԵՅՑԱՐԻԱ։ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ, ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՂԵԿԱՎԱՐ:

Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգին «ակադեմիական կշռի» հաղորդում շվեյցարական հարթակի միջոցով:

ԿԼԱՈՒՍ ՊԵՏԵՐ ՌԱԼՖ ՅՈՒՐԳԵՆՍ, ԳԵՐՄԱՆԻԱ/ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ։ ECONOMY FIRST LIMITED LONDON-Ի ՏՆՕՐԵՆ, ԼՐԱԳՐՈՂ:

«Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի մեդիա առաջմղում ու գործարար լեգիտիմացում Եվրոպայում:

ՆԻԿՈԼԵՏԱ ԶԱԳՈՒՐԱ, ՌՈՒՄԻՆԻԱ։ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ, ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՈՒ:

Արևմտյան Ադրբեջանի հայեցակարգի մշակութային լեգիտիմացում ԵՄ անդամ երկրի ասոցիացիայի միջոցով:

ՎԱԼԵՆՏԻՆԱ ՇԱԲԵՐ, ԻՏԱԼԻԱ։ OPINIO JURIS ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ, EUROPEAN YOUTH BRAIN CENTER-Ի (ՍՏՐԱՍԲՈՒՐԳ) ՀԵՏԱԶՈՏՈՂ:

Եվրոպական գիտական կառույցների միջոցով մասնակցում է Արևմտյան Ադրբեջանի նարատիվի ակադեմիական լեգիտիմացմանը:

ՋԱՆՆԱ ՍՔՈԹԹ, ԱՄՆ։ ԿՐՈՆԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆ:

WAC-ի ամերիկացի պատվավոր անդամ. ամերիկյան հասարակական գործիչների աչքերում հայեցակարգին հաղորդում է «իրավապաշտպան» լեգիտիմություն:

ԱՅՇԵ ԲԱՇԱ, ԱՖՐԻԿԱ/ԵՎՐՈՊԱ։ ՊԱՆԱՖՐԻԿՅԱՆ ԿԻՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ (ԲՐՅՈՒՍԵԼ)։

Զբաղվում է «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվում աֆրիկյան լսարանի ու բրյուսելյան իրավապաշտպան շրջանակների ներգրավմամբ։

ԶԱՖԵՐ ՍԸՐԱՔԱՅԱ, ԹՈՒՐՔԻԱ։ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽՈՂ ԱԶԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ։

«Արևմտյան Ադրբեջանը» ներկայացնում է թուրքական քաղաքական էլիտայում։

ՄևԼՅՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ, ԹՈՒՐՔԻԱ։ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ (2014–2023), ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ՆԱՏՕ-Ի ԽՎ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ (ԹԱՄԺ) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ։

Ապահովում է «Արևմտյան Ադրբեջան» նախագծի համակարգումը ՆԱՏՕ-ի մակարդակով։

Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց

Մարտի 11-ին Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցով Միջինքն է: Սա այն օրն է, որը բաժանում է 48-օրյա ապաշխարության ուղին երկու կեսի: 

Բայց մինչ մենք ապրում ենք հոգևոր կանոններով, մեր գլխավերևում խտանում են ամպերը: 

44-օրյա պատերազմից հետո Բաքուն պայման է դրել՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, իբրև թե նախաբանի պատճառով, որտեղ կան «տարածքային պահանջներ»: 
Եթե այս պահանջը կատարվում է, այստեղ չկա ընտրություն և այլընտրանք, այլ կա Հայաստանի ինքնիշխանության ծիսական զոհաբերություն օտար շահերի զոհասեղանին: 

Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» դարձնել հնարավոր է միայն հետևողականորեն խզելով բոլոր կապերը Եկեղեցու հետ՝ քողարկվելով «եվրոպական արժեքների» և «բարեփոխումների անհրաժեշտության» թեզերի ներքո: ՀԱԵ-ին իր հատուկ կարգավիճակից զրկելը հավասարազոր է ինքնությունից հրաժարումին, պատմությունն ուրանալուն: 

Ադրբեջանը ոչ միայն պահանջում է նվաստացուցիչ զիջումներ, այլ նաև պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը: Պաշտոնապես Բաքուն լռում է Եկեղեցու կարգավիճակի մասին, բայց ինչու՞ խոսի, եթե նրա երևանյան սատելիտները «Արևմտյան Ադրբեջան» հասկացությանը հաճոյանալու համար, պատրաստ են երկրի ապագայից ջնջել Եկեղեցուն, մեր հոգևոր ժառանգությունը, քաղաքակրթական ինքնությունը: 

Չկա ավելի սարսափելի սուտ, քան այն պնդումը, որ թույլ Եկեղեցին կհանգեցնի ուժեղ պետության: Պատմությունը մեզ սովորեցնում է հակառակը: Երբ Հայաստանում լռում էին զանգերը, գալիս էր անգրագիտության, ցավի և տառապանքի ժամանակը: Մենք արդեն անցել ենք դա: Նա, ով այսօր պատրաստ է մեր հոգևոր տունը զոհաբերել աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, վաղը կհանձնի նաև Հայրենիքը՝ իշխանության կարգավիճակի և տաք աթոռի դիմաց: 

Ընտրությունը պարզ է՝ պահպանել ինքնիշխանությունն ու ինքնությունը Հռչակագրի միջոցով, Հայ Առաքելական Եկեղեցու հատուկ կարգավիճակը՝ որպես քաղաքակրթական ինքնության արմատ, Հայոց Ցեղասպանության հիշողությունը և նախնիների ժառանգությո՞ւնը, թե՞ հանձնվել՝ դառնալով անբովանդակ տարածք՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումով: 

Մնալո՞ւ է մեր ժողովուրդը Աստծո հետ և իր պատմության ուժով, թե՞ իշխանությունը կվաճառի հայրենիքը՝ «Արևմտյան Ադրբեջանում» իր ստորաքարշ կարգավիճակի դիմաց: 

Մենք իրավունք չունենք պարտվել այս մարտում: Որովհետև, եթե կորցնենք Եկեղեցին, կկորցնենք ինքներս մեզ: Եվ այդ ժամանակ իսկապես՝ մեր ինչին է պետք Սահմանադրությունը, որտեղ չկա ինքնության կնիքը, Եկեղեցու հատուկ կարգավիճակը:

https://lurer.com/article/718143/am