Աննա Գիրգորյան, քաղաքական գործիչ
Հայաստա՞ն, թե՞՝ Արևմտյան Ադրբեջան, երկընտրանքը շատ պարզ է:
Հայաստա՞ն, թե՞՝ Արևմտյան Ադրբեջան, երկընտրանքը շատ պարզ է:
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը 2026-ը հայտարարեց շատ կարևոր տարի այսպես կոչված՝ հայկական ժողովրդավարության համար։ Ընտրություններ են լինելու, «չարամիտները» փորձում են խաթարել ժողովրդավարական ապագան։ Ովքե՞ր են «չարամիտները»․ ընտրությունները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլ Ադրբեջանի համար։ Վերջինս սպասում է Հայաստանի այսօրվա իշանության հաղթանակին, այսպես կոչված՝ «արևմտյան ապագային», որ իր ուզած ձևով փոխի ՀՀ սահմանադրությունը, ավանդական արժեքները, վերացնի անկախության հռչակագիրը, Հայաստան սարքի «Արևմտյան Ադրբեջան»։
Եվրոպացի հյուրը Հայաստանում խոսեց արագ արձագանքնման խմբի մասին, որը իրականում հիբրիդային հարձակման համար է ՀՀ քաղաքացու վրա, խոսեց ինչ-որ բարեփոխումներից, թե բա՝ միլիոններ են տալու։
Կաջակցեն, փող կտան, ինչ-որ վիզա կհեշտացնեն․ իսկ Հայաստանին կընդունե՞ն ԵՄ։ Այ դա՝ հաստատ ոչ։ Հայաստանն այնտեղ տեղ չունի։ Հայաստանը դեպի եվրոպա տանելու ճանապարհը գնում է Թուրքիա ու այնտեղ կանգ է առնելու, իսկ Հայաստանի ներսում եվրոպական ճանապարհը վախենամ ավարտվի «Արևմտյան Ադրբեջանով»։ Թե ինչու են ԵՄ-ին թուրքերն ու ադրբեջանցիները պետք, գիտենք, իսկ Հայաստանը ինչի՞ն է պետք, գուցե որպես միջանցք, ճանապարհ, մայրուղի, որը կապո՞ւմ է այդ երկրները։
Եվրոպացի հյուրը ասում էր՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Ինքնիշխան երկրում այլ պետության պահանջով սահմանադրություն են փոխում, ԵՄ-ն անելիք ու ասելիք չունի՞։
Շիրակի պետական համալսարանում դասախոսություն կարդացած Մարտա Կոսին տեղեկացա, որ խնդրագիր են փոխանցել «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման Շիրակի անդամները և բարձրաձայնել են Հայաստանի ինքնիշխանությանը, կարգավիճակին սպառնացող վտանգները, TRIPP-ից բխող խնդիրները, անվտանգության ռիսկերի, հնարավոր ռազմական էսկալացիայի վերաբերյալ մտահոգություններ, «Արևմտյան Ադրբեջան» թեզից բխող վտանգները, թուրք-ադրբեջանական սողացող էքսպանսիայի վտանգը։ Իհարկե՝ դա պետք է բարձրաձայնեին պաշտոնյաները, ոչ թե մնար հասարակական գործիչների, քաղաքացիների վրա։
Նորություն չէ, որ նոր Սահմանադրությունն ավելի շատ լինելու է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրություն։ Այն Ալիևի և Էրդողանի ցուցումով ու իրենց մշակված օրենքով է պարտադրվելու հայ ժողովրդին։
Հույսը դնենք մեր վրա
Մեր արխիվային նյութերը տրամադրվել են «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարին:
Տարածաշրջանում անվտանգային ճգնաժամը խորանում է, և Հայաստանի համար դառնում լուրջ գլխացավանք։
Պատերազմի արդյունքում, ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը կամրապնդեն իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։
Անդաշնակից Հայաստանը պարզապես խորանում է անվտանգային խնդիրների մեջ և չունենալով հաջող ղեկավարություն՝ կենսական շահերը զիջում է՝ թվացյալ խաղաղության դիմաց։ Ալիևի պլաններում Հայաստանի խաղաղ զավթումն է, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական թեզի իրականացումը։ Սա չտեսնելու տալով՝ Արևմուտքը քաջալերում է նրան։ ԵՄ-Հայաստան արժանապաատիվ հարաբերությունները միայն «քաղցր սուտ» են․ Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ «արժեքների և շահերի բախում» է, էներգետիկ շահերը նրան տանում են դեպի Բաքու, հակառուսականը՝ Երևան, և աչք են փակում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների վրա։
Արևմուտքից, իհարկե, այցեր կշարունակեն լինել Հայաստան, խոստումներ տրվել՝ Եվրաինտեգրման, վիզաների, ռազմավարական օրակարգերի, ներդրումների, դիմակայության և այլ բառապաշարով։ Բայց դրանց հետևում թաքնված են Հայաստանի օկուպացիայի վրա աչք փակելու իրական ծրագրեր։
Ադրբեջանական կեղծիքի նոր էպիզոդը. «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարան
«Երբ սահմանամերձ բնակավայրերը դատարկվում են, հաջորդ քայլը կարող է լինել դրանց վերաբնակեցումը այլ բնակչությամբ։
Սա կարող է լինել թե՛ Ադրբեջանի կողմից «վերադարձի» քաղաքականության շրջանակում, թե՛ ավելի լայն տարածաշրջանային ճգնաժամերի հետևանքով, օրինակ՝ Իրանից հնարավոր փախստականների հոսքի պարագայում»։
Euromedia24-ի եթերում նման դիտարկում է արել ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ հավելելով՝ եթե սահմանամերձ գյուղերը կիսադատարկ են, իսկ այնտեղ հայտնվում են փախստականներ, ապա հետագայում այդ գործընթացը կանգնեցնելը չափազանց բարդ է դառնում՝ միջազգային իրավական, մարդասիրական և քաղաքական գործոնների պատճառով․
«Կարծում եմ՝ այսօր Հայաստանի համար կա նաև էթնիկ կազմի փոփոխության վտանգ։ Երբ խոսվում է 2050 թվականին 5 կամ 7 միլիոն բնակչության մասին, պետք է հասկանալ՝ այդ թիվը որտեղի՞ց պետք է գոյանա։ Եթե ծնելիությունը չի աճում, եթե մահերը գերազանցում են ծնունդներին, ապա աճը կարող է ապահովվել միայն ներգաղթով կամ փախստականների հաշվին։
Սա արդեն ազգային անվտանգության հարց է։
Դրա լավագույն ապացույցներից մեկն այսօր հենց դպրոցների փակման ծրագիրն է։ Խոսքը մեկ կամ երկու դպրոցի մասին չէ։ Խոսքը 229 դպրոցի մասին է, որոնցից 218-ը տվյալ բնակավայրի միակ դպրոցն են։
Եթե դպրոցը փակվում է, ապա այդ բնակավայրը կորցնում է իր ապագան։ Երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս, մնում են միայն տարեցները, իսկ հետո այդ տարածքը դառնում է խոցելի՝ թե՛ ժողովրդագրական, թե՛ քաղաքական իմաստով»,-ասում է Հայկ Նահապետյանը՝ շեշտելով՝ սա միայն կրթական կամ ֆինանսական խնդիր չէ, այլ Հայաստանի տարածքային, ժողովրդագրական և անվտանգային դիմադրողականության հարցն է։
Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է լարվել։ Ադրբեջանը, չնայած ստեղծված ծանր իրավիճակին, շարունակում է առաջ քաշել Արևմտյան Ադրբեջանի գաղափարը:
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն առաջիկայում այցելելու է Սյունիքի մարզ։ Euromedia24-ի եթերում հայտարարել է շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, որ նպատակն է՝ հստակ ուղերձ տալ, որ Սյունիքը ուշադրության կենտրոնում է․
«Երբ խոսում ենք սպառնացող վտանգների մասին բոլորիս մտքին առաջինը Սյունիքն է գալիս , ակնհայտորեն, Զանգեզուրի միջանցք կոչվածի նկատմամբ Ադրբեջանը և Թուրքիան մեծ գայթակղություն ունեն։ Սյունիք այցի նպատակն է նաև մեսիջներ հասցեագրել, որ Հայաստանը կարող է դիմակայել այս փորձությանը, եթե բոլորս անհատապես պատասխանատվության զգացում ունենանք»։
Սուրեն Սուրանյանցը նաև նշում է՝ «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը քաղաքացիների կողմից շատ արձագանքներ ու առաջարկներ է ստանում․
«Վերջին կլոր սեղան քննարկումից հետո քաղաքացիներից մեկը մեծածավալ առաջարկների փաթեթ է ներկայացրել, որը հիմա ուսումնասիրման փուլում է, այնտեղ կան շատ արժեքավոր առաջարկներ՝ մեր պայքարի շարունակության վերաբերյալ»,-ասում է Սուրենյանցը։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մի ադրբեջանցի լրագրող սազն առած գովում էր Նիկոլ Փաշինյանին, գնահատում վերջինիս՝ Ադրբեջանի համար «մորքուրի գանձ» լինելու բացառիկ հատկանիշները։ Դե սա որևէ կերպ նորություն չէ, իրոք երախտամոռություն կլինի ադրբեջանցիների կողմից չգնահատել Նիկոլ Փաշինյանի և «Քանդենք պետության» քաղաքական ուժի բազմաթիվ ծառայությունները, որոնք մատուցվել են մեր հակառակորդ երկրին։ Ինչևէ, այդ ֆոնին լրագրողը նաև որոշել էր հիշատակել ինձ՝ Ադրբեջանի զավթողական ծրագրերի մասին բարձրաձայնող «ռևանշիստիս», ով շարունակ հայ հանրությանն է ներկայացնում, թե Ադրբեջանի պետական լրատվական ծառայությունը և ողջ պետական ռեսուրսը ինչպես են դրվել ի սպաս «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ծրագրի։
Ադրբեջանցի լրագրողը կոչ էր անում «Ազերթաջ» գործակալությանը այդքան հաճախ չկոչել Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, ի վերջո՝ մեկը կա Հայաստանում, ով այդ ամենը ուսումնասիրում է։ Ես, իհարկե, ուրախ կլինեի, որ ադրբեջանական պետական լրատվականները դադարեին մեր երկիրը կոչել զավթողական անվամբ, բայց ի հեճուկս լրագրողի կոչի՝ «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը մարտ ամսվա առաջին կեսին Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ է կոչել արդեն 15 անգամ։
Ինչ ասեմ՝ կարելի է այս ամենը չտեսնելու տալ, բայց դրանից բարդ ու վտանգավոր իրականությունը չի փոխվում։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջան պետությունը մեր տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվամբ, որը զուրկ է որևէ պատմական հենքից՝ դրանով իսկ ցույց տալով, թե ինչպիսին է իրենց պատկերացրած «խաղաղությունը»․․․»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/f8c8d0ca061e6c6d748e1e3e7750d5e9
Արևմտյան Ադրբեջանի Սահմանադրությունը