Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)

Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին ու նրա հետ կապված պատմական հիշողությանը, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է մի ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է: «Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը ներկայացրել է ծավալուն՝ հստակ փաստերով, որն ապացուցում է՝ Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը համակարգային բնույթ ունի: 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան

Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Տարածաշրջանում անվտանգային ճգնաժամը խորանում է, և Հայաստանի համար դառնում լուրջ գլխացավանք։ Դեռ ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից հետո ԵՄ-ն և Ադրբեջանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ մինչև 2027թ․-ն գազի մատակարարումը կրկնապատկելու համար։ Մերձավորարևելյան իրադարձություններնը ևս ապացուցում են, որ Արևմուտքն ունի Բաքվի էներգակիրների կարիքը, և սա մեծացնում է Ադրբեջանի դիվանագիտական կշիռն ու ազդեցությունը Եվրոպայում։

Պատերազմի արդյունքում, ըստ էության, Թուրքիան և Ադրբեջանը կամրապնդեն իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում։ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը և վերահսկում է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները: Մերձավոր Արևելքում և Սև ծովում նրա ռազմավարական դիրքը ստիպում է Արևմուտքին շատ հարցերում, այդ թվում՝ Հարավային Կովկասի, հաշվի նստել Անկարայի շահերի հետ։ Հանուն էներգառեսուրսների և էժան ապրանքների Եվրոպան կընտրի Թուրքիան և Ադրբեջանը։

Անդաշնակից Հայաստանը պարզապես խորանում է անվտանգային խնդիրների մեջ և չունենալով հաջող ղեկավարություն՝ կենսական շահերը զիջում է՝ թվացյալ խաղաղության դիմաց։ Ալիևի պլաններում Հայաստանի խաղաղ զավթումն է, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական թեզի իրականացումը։ Սա չտեսնելու տալով՝ Արևմուտքը քաջալերում է նրան։ ԵՄ-Հայաստան արժանապաատիվ հարաբերությունները միայն «քաղցր սուտ» են․ Եվրոպայի մոտեցումը Հայաստանի նկատմամբ «արժեքների և շահերի բախում» է, էներգետիկ շահերը նրան տանում են դեպի Բաքու, հակառուսականը՝ Երևան, և աչք են փակում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջների վրա։

Արևմուտքից, իհարկե, այցեր կշարունակեն լինել Հայաստան, խոստումներ տրվել՝ Եվրաինտեգրման, վիզաների, ռազմավարական օրակարգերի, ներդրումների, դիմակայության և այլ բառապաշարով։ Բայց դրանց հետևում թաքնված են Հայաստանի օկուպացիայի վրա աչք փակելու իրական ծրագրեր։

Հայկ Նահապետյան, պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան

Միլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան

Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ծրագիր, որի նպատակը ՀՀ ոչնչացումն է. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին ու նրա հետ կապված պատմական հիշողությանը, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է մի ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է:

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ներկայացնում է համապարփակ վերլուծություն:

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ» — ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԼՅՈՒՍԻ ԾՐԱԳԻՐ

Փաստաթղթեր, փաստեր, նիստերի արձանագրություններ և ներգրավված անձանց ցուցակներ․ մենք բացահայտում ենք XXI դարի ամենացինիկ տարածքային նախագծերից մեկի մեխանիզմը։ Մինչ աշխարհը կարծում է, թե հայ-ադրբեջանական հակամարտությունն ավարտված է, Բաքուն գործարկել է ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության վերացումն է՝ որպես պետություն։ Եվ սա հռետորաբանություն չէ:

ՀԱՅՐԵՐԻ «ԿՏԱԿՆԵՐԸ» ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ

2025 թվականի գարնանը Բաքվի կենտրոնում գտնվող Գյուլյարա Գադիրբեկովայի փողոցը վերանվանվեց Միրզա Քադիր Իրևանիի անունով՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» (Western Azerbaijan Community, WAC) նախաձեռնությամբ։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր. «Հատուկ խորհրդանշական նշանակություն ունի այն փողոցը, որտեղ գտնվում է Արևմտյան Ադրբեջանի համայնքը, անվանակոչելը այնպիսի նկարչի անունով, որը ապրել և ստեղծագործել է Իրևանում՝ Արևմտյան Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի կարևոր մշակութային կենտրոններից մեկում»։
Այս ձևակերպմամբ Երևանը և ամբողջ Հայաստանի տարածքը ներկայացվում են որպես «ադրբեջանական պատմական հողեր»։

Այդ նարատիվը համակարգված կերպով տարածվում է միջազգային հարթակներում։
Շենքի ներսում ցուցադրվում են Հեյդար Ալիևի 1998 թվականի ելույթները, որտեղ նա հայտարարում էր, որ ներկայիս Հայաստանի տարածքում ապրել են ադրբեջանցիներ։ Այդ ժամանակ սա ընկալվեց որպես քարոզչական հռետորաբանություն, սակայն հետագայում վերածվեց ռազմավարության հիմքի։

Հեյդար Ալիևը, ով երկար տարիներ աշխատել էր խորհրդային անվտանգության համակարգում և ղեկավարել էր Ադրբեջանի ԽՍՀ ՊԱԿ-ը, դեռ 1990-ականներին պատմաբաններին հանձնարարել էր հավաքել «ապացույցներ»՝ հիմնավորելու, թե հայերը «եկվոր» են։
2023 թվականից այս գաղափարները արդեն ներմուծվում են կրթական համակարգ. դասագրքերում Հայաստանը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

«ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԳԼԽԱՎՈՐ ՓՈՒԼԸ

Իլհամ Ալիևն այս գաղափարախոսությունը վերածեց պետական ռազմավարության։
2022 թվականին նա հայտարարեց, որ Ղարաբաղում հաղթանակը միայն առաջին փուլն է, որին պետք է հաջորդեն «վերականգնումը» և «վերադարձը Արևմտյան Ադրբեջան»։
Աղբյուրների համաձայն՝ Ալիևը անձամբ վերահսկում է WAC-ի գործունեությունը։ Նա մասնակցում է միջոցառումներին և դրանով ցույց է տալիս, որ կառույցը պետական քաղաքականության մաս է։
Չնայած, որ WAC-ը ձևականորեն ՀԿ է՝ այն ֆինանսավորվում է պետական աղբյուրներից՝ ներառյալ նախագահական ֆոնդը։ Տարբեր տվյալներով՝ միայն մեկ միջոցառման համար հատկացվել է ավելի քան 100,000 մանաթ։

ԿԱՌՈՒՅՑԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

2022 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես ստեղծվեց «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։
2023 թվականի հունվարի 26-ին ընդունվեց «Վերադարձի հայեցակարգը», որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես «ադրբեջանցիների բնակության տարածք»։ Փաստաթղթում նշվում է նաև միջազգային առաքելության, այդ թվում՝ ուժային բաղադրիչի անհրաժեշտությունը։

ՕՊԵՐԱՑԻԱ «ՄԱԿ»

2023 թվականի փետրվարի 22-ին այս հայեցակարգը ներկայացվեց ՄԱԿ-ում և դարձավ պաշտոնական շրջանառության փաստաթուղթ։
Դրանով «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտավ միջազգային դիվանագիտական լեզու։
2024 թվականին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում հայտարարեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» մասին։

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱԿԱՏ

WAC-ը ակտիվորեն դիմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պնդելով, թե Հայաստանում ոչնչացվում է «ադրբեջանական ժառանգությունը»։
Փորձագետների գնահատմամբ՝ այս մեխանիզմը կարող է օգտագործվել միջազգային միջամտության հիմքեր ստեղծելու համար։

«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԴԵՄՔԵՐԸ

Այս նախագծի իրականացման մեջ ներգրավված են մի շարք առանցքային գործիչներ․
Ազիզ Ալաքբարլի — համայնքի նախագահ, պատգամավոր։ Համարվում է ծրագրի հիմնական համակարգողներից մեկը և ունի կապեր տարածաշրջանային երկրների հետ։

Հիքմեթ Բաբաօղլու — փոխնախագահ, աշխատում է եվրոպական ուղղությամբ՝ փորձելով նախագիծը ներկայացնել որպես «մարդու իրավունքների հարց»։

Միսիր Մարդանով — խորհրդի նախագահ, նախկին նախարար։ Իր կենսագրության մեջ նշում է ծննդավայր՝ «Արևմտյան Ադրբեջան», ինչը վկայում է այս ծրագրի պետական հովանավորության մասին:

Էլխան Հուսեյնով — գիտական ուղղության պատասխանատու, ձևավորում է գաղափարախոսության «ակադեմիական հիմքը»։

Ջաբի Բահրամով — պատմաբան, հանդես է գալիս առավել կոշտ հայտարարություններով՝ կասկածի տակ դնելով Հայաստանի պետականության իրավաչափությունը։

Ռամիզ Մեհտիև — նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ըստ տվյալների՝ ներգրավված է ծրագրի փակ հատվածներում, ներառյալ սեփականության պահանջների ձևավորումը։

Նազիմ Մուստաֆա — պատմաբան, զբաղվում է պատմական նարատիվների ձևավորմամբ։

Նախագծի միջազգային աջակցությունը ապահովում են նաև տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քաղաքական, ակադեմիական և հասարակական ոլորտներից։

ՄԵԴԻԱ ՄԵՔԵՆԱՆ

Ադրբեջանում ստեղծվել է ամբողջական մեդիա համակարգ՝
• «Qərbi Azərbaycan TV» հեռուստաալիք
• Պետական հեռուստատեսությամբ սերիալներ
• Փաստագրական ֆիլմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը որպես «Արևմտյան Ադրբեջան»
Այս արտադրանքները տարածվում են նաև միջազգային հարթակներում։

ԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականից ադրբեջանական դասագրքերում Հայաստանը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Դասագրքերում նշվում է, որ Հայաստանը ստեղծվել է «ադրբեջանական հողերի վրա», իսկ պատմությունը ներկայացվում է համապատասխան ձևով։
Քարտեզները վերաձևակերպվել են, և «Հայաստան» բաժինը հաճախ փոխարինվում է «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ։

Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ փաստաթղթեր, կապեր և գործընթացներ։

Եզրակացությունը հստակ է․
«Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը այլևս պարզապես հռետորաբանություն չէ։ Դա բազմաշերտ քաղաքական, տեղեկատվական և դիվանագիտական ռազմավարություն է։
Սկզբում փոխվում են անվանումները։
Այնուհետև՝ պատմությունը։

Եվ վերջում՝ կարող են փոխվել սահմանները։

Հարցը մնում է բաց՝ արդյո՞ք Հայաստանում կձևավորվի այնպիսի իշխանություն, որը կդիմակայի Բաքվի ագրեսիվ նկրտումներին, արդյո՞ք միջազգային հանրությունը կարձագանքի ժամանակին, թե գործընթացները կմտնեն անդառնալի փուլ»։