Skip to main content

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ
«Ո՛Չ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

Author: admin

Համբիկ Սասունյան, «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։

Քանի որ հիմա ազերիները արդեն Արցախը ձեռք են բերել շնորհիվ մեր այս վախկոտ վարչապետին, հիմա իրենց երազը Սյունիքն է արդեն։ Հիմա արդեն իրենք աշխատանք են տանում Սյունիքը ձեռք բերելու։ Եվ եթե այս վախկոտ մարդը մնա Հայաստանի վարչապետ, բոլորովին չեմ զարմանա, որ մենք մի քանի ամսից կամ մեկ-երկու տարուց Սյունիքն էլ կորցնենք, և դա նշանակում է Հայաստանի վերջը։

Նիկոլի ժամանակ մենք բոլոր Արցախը, ոչ թե միայն բոլոր Արցախը, այլ նաև կորցրել ենք կարծեմ 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի հողերը։ Եվ սա միայն սկիզբն է։ Ալիևը քեֆ է անում, որ այսպիսի մի վախկոտ մարդ նստել է Հայաստանի վարչապետի աթոռին։ Զանգում է Նիկոլին, ասում է՝ սահմանադրությունդ փոխիր, սահմանադրությունն է փոխում։ Ասում է՝ հայտարարիր այսինչը, կհայտարարի։ Հայոց պատմության էջերից վերացնում են հերոսներին։ Բանակը ոչնչացրել են։ Այս մարդիկ թուրքի երազած մարդիկ են։ Թուրքը ինչ որ ցանկանում է, այս մարդիկ գործադրում են և ասում են՝ եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու։ Չէ, դուք ընտրվեք, պատերազմ է լինելու, քանի Ալիևը պիտի ասի՝ Սյունիքը չտաք, պատերազմ է լինելու, Սյունիքը պիտի տա։ Հետո պիտի ասի՝ Սևանա լիճը չտաք, պատերազմ է լինելու։ Արդեն մարդը ուղղակի հայտարարում է, որ ես քայլելով Երևան եմ մտնելու։

Սևակ Հակոբյան, լրագրող, խմբագիր

Հանրությանը ամիսներ շարունակ կերակրում էին ինչ-որ վերացական «խաղաղության» հեքիաթներով, հիմա ասում են՝ որպեսզի խաղաղություն լինի, պետք է վերընտրվի պատերազմների ու ողբերգությունների սիմվոլը, որ էլի հանձնի, որ չկրակեն։ Փաստերով արձանագրենք մեր պետականության հիմքերին սրանց մահացու հարվածները․

  • Գրոհներ Եկեղեցու՝ հոգևոր հենասյան վրա
  • մարտունակ բանակի քանդում
  • ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ինքնասպանական խզում
  • տնտեսության խեղճացում և Ադրբեջանից կախվածության մեջ դնելու փորձ
  • Բաքվի բացարձակապես բոլոր պահանջների կատարում

Երբ այս կետերն իրար եք միացնում, արդյունքում սպասվում է ոչ թե անկախ ու խաղաղ Հայաստան, այլ հենց այն «Արևմտյան Ադրբեջանը», որի քարտեզը Բաքվում արդեն գծել են ու դրել Նիկոլի սեղանին։ Սա, ըստ էության, ոչ թե սխալվում է, այլ կատարում է տրված առաջադրանքը։ Եթե շարունակենք հանդուրժել, վաղը մեր երեխաները սեփական հայրենիքում ապրելու են որպես ճորտ կամ փախստական։

Անդրանիկ Թեւանյան, քաղաքական գործիչ

Արցախը հանձնվեց Ադրբեջանին այն բանից հետո, երբ Ալիևը հայտարարեց, որ այն Ադրբեջանինն է, և վե՛րջ։ Մնացածը դեմագոգիա է և էժանագին ստախոսություն։
Հիմա Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը «արևմտյան Ադրբեջան է», և վե՛րջ։
Ու որպեսզի Հայաստանի վերջը չգա այնպես, ինչպես Արցախինը, հունիսի 7–ին պետք է մերժել Ալիևի սրտի թեկնածուին։
Հ․Գ․ Փաշինյանի հակաարցախյան հռետորաբանությունը շատ կոնկրետ նպատակ ունի։ Տեսանյութում բացատրել եմ, թե ինչ նպատակ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ

Լավ, եթե Կաթողիկոսը Կաթողիկոս չի՝ ըստ Փաշինյանի, եթե Արցախը Հայաստան չի, հայկական հող չի՝ ըստ Փաշինյանի, եթե Արարատը հայկական սիմվոլ չի՝ ըստ Փաշինյանի, լավ, այդ դեպքում ո՞վ է ինքը՝ Փաշինյանը։ Ասենք լավ, Կաթողիկոսը Կաթողիկոս չի, Արցախը հայրենիք չի, բա դու ո՞վ ես այդ դեպքում։ Շատ պարզ հարց է և շատ տրամաբանական հարց է՝ բա դու ո՞վ ես այդ պարագայում։ Դու, որ գնում ես Եվրոպական խորհրդարան և քո հոգևոր առաջնորդներին, քո ազգի հոգևոր առաջնորդներին ամենավերջին վիրավորական պիտակներն ես կպցնում այնտեղ զուտ նրա համար, որպեսզի Ալիևը և Էրդողանը գլուխդ հետո շոյեն՝ ասելու համար, որ դու եկեղեցու դեմ գնացիր և փորձեցիր վարկաբեկել եկեղեցին միջազգային հանրության առջև։ Իսկ ինչո՞ւ փորձեցիր վարկաբեկել եկեղեցին միջազգային հանրության առջև. մի պարզ պատճառով, որովհետև եկեղեցին այն ինստիտուտն է, որը շարունակում է տարբեր հարթակներում միջազգային բարձրաձայնել Արցախի խնդրի մասին, խոսում է դրա մասին, պահանջում է և հետապնդում է արցախահայերի իրավունքը։

Բենիամին Մաթևոսյան, քաղաքագետ

Ե՞րբ է Փաշինյանը Ալիևին «անկլավները» նվիրելու: Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը. նա պնդում է. «եթե մենք չվերարտադրենք մեր իշխանությունը, ապա պատերազմ կսկսվի»: Բացի այն, որ նա շանտաժի է ենթարկում սեփական քաղաքացիներին, այստեղ պետք է արձանագրել մի կարևոր փաստ. ստացվում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի համար նախընտրելի վարչապետի թեկնածուն:

Սրանով Փաշինյանը նաև հայտ է ներկայացնում հավերժ իշխելու համար, քանի որ միշտ կարող է ասել՝ «եթե մենք չլինենք, պատերազմ կլինի»: Սակայն այստեղ տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Ադրբեջանին անհրաժեշտ հենց Փաշինյանը՝ որպես վարչապետ: Օրինակ՝ որպեսզի նրանք ստանան այսպես կոչված անկլավները: Փաշինյանն ասում էր, թե անկլավների հարցը լուծելու են իրավական ճանապարհով: Իսկ ո՞րն է այդ «իրավական ճանապարհը». այն, ինչ տեսանք Կիրանցում, երբ փաստացիորեն Ադրբեջանին հանձնվեցին մի շարք տարածքնե՞ր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ինչի կարող է հանգեցնել, օրինակ, Տիգրանաշենի հանձնումը ադրբեջանական կողմին: Քաղաքացիները նաև քաջ գիտակցում են, թե ինչ նպատակ է հետապնդում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը: Իրականում Ադրբեջանը նախապատրաստվում է նոր էսկալացիայի Հայաստանի դեմ և սեփական ներքին լսարանի համար լեգիտիմացնում է նոր պատերազմական գործողությունները:

Մեր քաղաքացիներն իրականում շատ երևույթներ ճիշտ են ընկալում, և մոտ ապագայում կտեսնենք, թե ինչպես դա կարտացոլվի իրական քաղաքական գործընթացների ժամանակ: